Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԶԱՆԱԶԱՆ


IPSE DIXIT

Հաճախ ականջ ես դնում ասմունքողին եւ չես լսում նրան, քանի որ չես հաս-կանում, չես տեսնում նրա «մղումների» ընթացքը, նրա «հղումը», քանի որ քերա¬կա-նորեն ճիշտ կազմված բառերի շարանը՝ դարձվածքը, դեռեւս կենդանի խոսք չէ; Դարձվածքը կենդանի շունչ կառնի միայն այն դեպքում, երբ արտադրողը կենդա-նություն տա նրան:
Միտքը, տրամաբանությունն այն է, առանց որի չի կարող լինել եւ ոչ մի արվեստ: Բայց սա հարցի միայն մի կեսն է: Մյուս, արվեստի մեջ վճռող կեսը հուզական ձեւն է, որի միջոցով կենդանություն է առնում, ոգեշնչվում երկի միտքը՝ ըստ մասերի, ըստ առանձին դարձվածքների ու բառերի:
Բոլոր այն տարրերը, որոնցից բաղկանում է ասմունքային ձեւը, կոչված են ծա-ռայելու մի նպատակի. ստիպել ունկնդրին, որ նա լսածն ընկալի ասմունքողի ըն¬կալ-ման պրիզմայի միջով....
Մտքերն ու զգացմունքները, բառերն ու դարձվածքները նա պետք է հստակ, գրեթե շոշափելիորեն զգա իր արտաբերելու ապարատով, քանի որ այդ բառերից ու դարձվածքներից յուրաքանչյուրը լոկ ստուգաբանական հասկացություն չէ. դրանցից ամեն մեկն իրենով բացատրում է արդեն իսկ ասմունքողի տեսած եւ նրա հիացմանն արժանացած միանգամայն կոնկրետ, որոշակի մտքեր, կերպարներ, զգացմունքներ:
Եթե վեպ պատկերազարդող նկարիչը ստեղծում է, ասենք, մի տասնյակ նկար, այսինքն՝ մարմավորում է իր տասնյակ ընկալումները, որ հարուցվել են նրա մեջ վե-պը կարդալիս, ապա ասմունքողը պետք է «տեսնի» ողջ տեքստը՝ գործողության վայ-րերով ու դեմքերով, ինչպես կինոժապավենի վրա, ամրացնի դրանք հիշողության մեջ եւ ամեն անգամ նորից ու նորից փռի ունկնդիրների առաջ....
Եթե կյանքում «լավ նշան» է համարվում հոգեկան ապրումները թաքցնելու կա-րողությունը, ապա արվեստի մեջ, ընդհակառակն, անհրաժեշտ է բացահայտել ոչ մի-այն այն, որ երեւում է մակերեսին, այլեւ այն, որ տեսել է միայն հեղինակը ու դեռ դրա¬նից էլ խորը պետք է գնալ, քանի որ խոսքը պետք է խորացվի ու հարստացվի կա-տա¬րողի վերաբերմունքով:
Արվեստի մեջ վատն այն չէ, որ զգացմունքները «մերկանում» են, այլ այն, որ վատ են մերկանում, այսինքն՝ մակերեսորեն՝ ոչ խորը, կեղծ՝ անարտահայտիչ, սառը՝ անհուզական, օտարացված՝ չվարակող, եւ այս ամենի հետեւանքով՝ անհամոզիչ: Սա համեստություն չէ, զսպվածություն չէ: Սա ներքինիների արվեստն է: Զսպվածությունը մենք զսպվածություն ենք կոչում հենց այն պատճառով, որ նա «զսպում» է: Բոլորո-վին տարբեր վիճակներ են «զսպվածությունը» եւ «հանգիստը»: Զսպվածության մեջ պետք է տրոփի, զգացվի այն ուժը, որ զսպում, սանձում է կուտակվածը....
Համեստությունն ու ամոթխածությունը, որ զարդարում են քեզ իբրեւ մարդու՝ արվեստագետի քո ստեղծագործության մեջ նրա ամենախոցելի կողմը կդառնան: Ասե¬լիք ունեցող արվեստագետը պետք է խոսի ամբողջ ձայնով, եւ թող այլեւս ժողո-վուրդը դատի՝ ավանակի խռանչո՞ց է լսում, թե սոխակի գեղգեղանք:
Նույնպիսի «ամոթխածություն», իր ներաշխարհի վարագույրը բացելու երկյուղը հատկանշական է եւ քո որոշ ունկնդիրների. սրանք թույլ չեն տալիս թափանցել իրենց հոգու մեջ, ասես այդ հոգին զրահապատված լինի: Ճեղքել այդ զրահը կարելի է մի¬այն այն դեպքում, երբ դեն նետելով քո սեփական զրահը` կսկսես խոսել սրտով՝ սրտի հետ եւ այդ ժամանակ սրտիդ ջերմությունը կհալեցնի ունկնդրի զրահը: Եվ նա` ունկն¬դիրը, զարմանքով ու հիացումով, նորովի կզգա իր սիրտը, որի գոյության մասին գու¬ցե չի էլ մտածել: Աչքերը կխոնավանան, հիացմունքը կպատե նրա հոգուն՝ միեւնույն է մաքրագործող արցունք կլինի դա, թե կազդուրող քրքիջ: Ցնցված իր մեջ հարուցված պատասխան զգացմունքներից, ունկնդիրը երջանիկ կզգա իրեն:
Սրա մեջ են արվեստի իմաստը, կոչումն ու արդարացումը: Արվեստ պետք է կոչել իսկական արվեստը եւ ոչ թե փոխարինիչը....
Սուրեն ՔՈՉԱՐՅԱՆ

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

10-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO