Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԼՂՀ


Ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու ենք. Պարգեւ Սրբազան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Շուշիի եկեղեցին, ինչպես նաեւ ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու են՝ հիշեցնելով, որ 90-ականների պատերազմից հետո եւս դրանք ավերված են եղել:
<Արմենպրես>-ի հաղորդմամբ՝ այս մասին Պարգեւ Սրբազանն ասաց մամուլի ասուլիսում:
<Երեկ, հրթիռակոծելով Ղազանչեցոց եկեղեցին՝ հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել: Միջազգային տեռորի, բարբարոսության ձեռագիր է սա, մենք շատ լավ հասկանում ենք: Մենք վերականգնելու ենք եւ՜ Ստեփանակերտը, եւ՜ Շուշին, եւ՜ մյուս բնակավայրերը, եւ՜ բոլոր ենթակառուցվածքները: Համազգային ուժերով կվերակագնենք, մեկ է՝ փյունիկի պես հառնելու ենք մեր ազգն էլ, մեր հայրենինքն էլ>, - ասաց Սրբազանը։
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ հայկական կողմի դեմ հակառակորդը շատ ուժեղ է պայքարում։
<Մենք ենք, մեր Աստված եւ մեր բանակը։ Մեր 18-20 տարեկան տղաները իրոք հերոսներ են, հիանալ կարելի է, շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ այսպիսի հզոր տղաներ են դաստիարակել մեր հայրենիքի համար: Նրանք ամեն օրվա հրետակոծության ժամանակ սարի պես կանգնած են։ Մեր ուժերն անհավասար են, սակայն մենք կատաղի դիմադրում ենք, եւ մեր գործն արդար է>,- ընդգծեց Արցախի թեմի առաջնորդը։
Նա վստահեցրեց, որ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք եւ անսասան ոգի:
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւս մեկ անգամ կոչ արեց մասնակցել համահայկական դրամահավաքին:

10-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO