Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՇԽԱՐՀ


Ինչպիսի՞ն են լինելու ապագայի պատերազմները

Իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը հեղինակազրկվել են աշխարհում

Արցախա-ադրբեջանական բախումը ցուցադրում է, թե ինչպիսին կլինեն մարտադաշտերը մոտ ապագայում: Այս մասին գրում է ամերիկյան «Newsweek»-ի հոդվածագիր Սեթ Ջ. Ֆրանցմանը: «Անօդաչու թռչող սարքերի բազմություն, հակառակորդի տանկերը եւ հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացնող միջոցներ. այն, ինչ Ադրբեջանն օգտագործեց Արցախում պատերազմական գործողությունների առաջին օրերին, աննախադեպ է իր մասշտաբով եւ արժանի է լուրջ ուշադրության»,- գրել է նա:
Սակայն, ինչպես երեւում է, այս լրատվամիջոցի հիմնական խնդիրն իսրայելական անօդաչուների հեղինակությունը փրկելն է, համոզելը, որ առաջիկա պատերազմներում մեծ է լինելու դրանց կիրառությունը: Իսկ այդ անօդաչուները, որոնք մեծ թվով ոչնչացվում են Արցախում՝ հայ զինվորների կողմից, գուցե արդեն կորցրել են հետաքրքրությունն աշխարհում, եւ գնորդներն էլ նոր աղբյուրներ են փնտրում:
Արտասահմանյան լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք» անվանումը, երբ խոսում են արցախա-ադրբեջանական բախումների նորօրյա փուլի մասին: Նույնը՝ «Newsweek»-ը: Հարկ ենք համարում շեշտել, որ Արցախը երբեք վիճելի տարածք չի եղել ու չի լինի: Հազարամյա հայկական տարածաշրջանը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, հայեր են եղել, չի կարող որեւէ անտեղյակի կամ անուսի պատճառով նման բնութագրում ստանալ, առավել եւս՝ տարածվել: Մեր կողմից նշենք, որ այս բնութագրումը՝ տրված թշնամական ուժերի կողմից՝ հանուն համաշխարհային հանրության մեջ կասկածի խորացման ու ճշմարտության մերժման, տեղեկատվական պատերազմի դրսեւորում է եւ արժանի է լուրջ ուշադրության: Կարծում ենք՝ հետպատերազմյան շրջանում հարկ է որոշակի քայլեր կատարել, միջոցառումներ կազմակերպել՝ սխալ արտահայտությունների սրբագրումներ իրականացնելու համար: Բայց վերադառնանք «Newsweek»-ի հոդվածին:
Սեթ Ջ. Ֆրանցմանը գրում է, թե այս պատերազմը բնութագրվում է մարտական գործողությունների յուրօրինակ տեսակով ՝ հայկական տանկերի, հրետանու եւ ռազմական տեխնիկայի դեմ Ադրբեջանի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ: Չնայած անօդաչու թռչող սարքերը տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի կողմից օգտագործվել են ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում, Բաքվի՝ հարյուրավոր նոր տեսակի անօդաչուներ գործարկելու մասին որոշումը պատկերացում է տալիս, թե ինչպես են հետագայում պատերազմներ վարվելու: Կառավարությունները, որոնք օգտագործում են անօդաչու թռչող սարքեր ՝ Վաշինգտոնից մինչեւ Պեկին, Երուսաղեմից մինչեւ Թեհրան, պետք է ուշադրություն դարձնեն դրան:
Անցյալում ադրբեջանական անօդաչու սարքերը զարմանք էին պատճառում: 2016-ին Հարավային Կովկասում տեղակայված եւ Իրանին սահմանակից Ադրբեջանը հայերի դեմ օգտագործեց «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր: Սա նոր տեսակի ԱԹՍ է, որը նախատեսված է թշնամական դիրքերին հարված հասցնելու համար: «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքն իրենից ինքնաթիռ-արկ է ներկայացնում: Դրանք ավելի փոքր են, քան ամերիկյան «Predator»-ները եւ երբեմն ավելի շատ նման են թեւավոր հրթիռի, քան անօդաչու սարքի: Ադրբեջանը երկար տարիներ դրանք գնում է Իսրայելից: Բարդ քոլեջի օդաչուների ուսումնասիրության կենտրոնը («The Center for the Study of the Drone at Bard College», մասնավոր հումանիտար համալսարան Նյու Նորք նահանգի Դատչեսի շրջանում) եզրակացրել է, որ Ադրբեջանը ձեռք է բերել իսրայելական «Harpy», «Harop» եւ «Orbiter 1K» անօդաչու թռչող սարքեր:
Բաքուն այնքան է սիրում իսրայելական անօդաչուները, որ նույնիսկ դրանք օգտագործել է երաժշտական տեսահոլովակում: Ադրբեջանի կողմից տեղադրված տեսանյութում մի մարդ ռոք երգ է երգում չորս բեռնատարի առջեւ: Նրանցից յուրաքանչյուրի վրա շարված են ուղղանկյուն տուփեր: «Harop» անօդաչու թռչող սարքերը պահվում են այդ տարաների մեջ: Տեսանյութում կարելի է տեսնել նաեւ կոնաձեւ քթով մի քանի անօդաչու թռչող սարքեր: Բեռնատարները, հավանաբար, ընդհանուր առմամբ 36 ԱԹՍ են տեղափոխում՝ դրանք միաժամանակ գործարկելու համար:
Թե մահ տարածող զենքն ինչ կապ կարող է ունենալ երգի հետ, առավել եւս՝ ինչպես կարելի է երգ գրել դրա մասին, հավանաբար, հայտնի է միայն ադրբեջանցիներին:
Ըստ տեղեկությունների՝ Արցախում խոցվել է ադրբեջանական 145 անօդաչու սարք: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ այսպիսի մեծ թվով անօդաչուներ են խոցվում, եւ, հավանաբար, սա առաջին պատերազմն է նաեւ, որում այդքան շատ անօդաչուներ են օգտագործվում:
«Անօդաչուներն արդեն երկար տարիներ գոյություն ունեն, եւ չնայած ԱՄՆ-ը դրանք օգտագործել է հազարավոր ավիահարվածներ հասցնելու համար, դրանք չեն հաղթել Աֆղանստանի պատերազմում կամ էլ մեկ ուրիշ տեղում: Պարզապես օպերատորին հնարավորություն են տալիս կախվել թիրախի վրա, դիտարկում կատարել մի քանի օրվա ընթացքում եւ հասցնել ճշգրիտ հարվածներ, երբ հայտնվում է թշնամին»,- գրում է հեղինակը՝ կարծես փորձ անելով բացատրել, որ հայ զինվորների կողմից անօդաչուների զանգվածային ոչնչացումն ադրբեջանական սխալ ղեկավարման հետեւանք է: Իրականում ինչ խնդիրներ էլ հետապնդեին իսրայելական անօդաչուները, ում ձեռքում էլ լինեին, դատապարտված էին խոցման, քանզի ոչ միայն առաջին անգամ կիրառվեցին մեծ թվով, այլեւ հանդիպեցին հայ զինվորի բարձր պրոֆեսիոնալիզմին:
Բաքուն ձեռք է բերել նաեւ այլ անօդաչու թռչող սարքեր, այդ թվում`թուրքական «Bayraktar»-ը, որն ամերիկյան «Reaper»-ի փոքր տեսակն է: Ադրբեջանցիները գնել են իսրայելական «Elbit Systems» ընկերության «Sky Striker»-ներ:
«Կովկասում պատերազմը ցույց է տալիս, թե ինչպիսին են լինելու ապագայի պատերազմները»,- գրում է Սեթ Ջ. Ֆրանցմանը:
Համոզված ենք, որ իսրայելական ընկերություններն առաջիկայում կպատվիրեն մեծաքանակ հոդվածներ՝ իրենց արտադրանքի հեղինակությունը վերականգնելու համար, ինչպիսին է, օրինակ, նաեւ «Newsweek»-ի սույն հոդվածը, որը հեղինակն ավարտում է այսպիսի խոսքերով. «Հայ-ադրբեջանական բախումը կարող է ցուցադրել նոր անօդաչուների հաջողությունները մարտի դաշտում, ինչպես նաեւ դրանց սահմանափակումներն ու հնարավորությունները: Անօդաչուներն առանց այլ անօդաչուների, հրթիռների ու ցամաքային զորքերի՝ գրոհներին աջակցելու համար, չեն հաղթում պատերազմներում: Նրանք օպերատորին բազմաթիվ հնարավորություններ են տալիս, ինչպիսին են դիտարկումն ու հակառակորդին հեշտ հետեւելը՝ այդ թվում օգտագործելով արհեստական ինտելեկտն ու ալգորիթմները սպառնալիքների բացահայտման համար: Հաջորդ սերունդը պետք է յուրացնի Կովկասում այս պատերազմի դասերը»:
Սրանք արդարացումներ են միայն: Եվ ոչ ավելին: Միլիարդավոր դոլարների հնարավոր գործարքներն արդեն կարող են չեղյալ հայտարարվել, որովհետեւ արցախյան բանակն ապացուցեց, որ Ադրբեջանը, օգտագործելով ոչ միայն հրթիռներ, ցամաքային զորքեր, այլեւ հարյուրավոր ԱԹՍ-ներ, լուրջ պարտություն է կրում՝ տալով հսկայական մարդկային ու նյութական կորուստներ, այդ թվում՝ 145 ԱԹՍ: Չզարմանաք, եթե պարզվի, որ շատերն են հրաժարվել իսրայելական «անօգուտ մետաղի ջարդոնից»: Ի վերջո, նրանց տված օգուտը շատ քիչ էր, իսկ դրանց ապավինած բանակը պարզապես արագ կորցրեց վստահությունը եւ բռնեց փախուստի ճամփան:
Այս թեմային մենք կանդրադառնանք նաեւ մեր առաջիկա համարներում՝ ներգրավելով համապատասխան մասնագետների: Ի վերջո, անհրաժեշտ է կատարելագործել եւ հայկական ԱԹՍ-ները, որոնք կարող են ոչ միայն ապահովել մեր սահմանների անվտանգությունը, այլեւ, հուսով ենք, լրջորեն մրցակցել իսրայելական ընկերությունների հետ համաշխարհային շուկայում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

10-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO