Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՇԽԱՐՀ


Ադրբեջանա-թուրքական նախագիծն ուղղված է ՌԴ-ի շահերի դեմ

Գազամուղը ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար Թուրքիայի կարեւորագույն գործիքներից մեկն է

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ արդեն լարված են ղարաբաղյան հակամարտության պատճառով, կենթարկվեն եւս մեկ փորձության: Տարվա վերջին նախատեսվում է Ադրբեջանից խողովակաշար գործարկել, որը կարող է լրջորեն կրճատել ռուսական գազի վաճառքի ծավալները Եվրոպային եւ Թուրքիային: Այս մասին գրում է բուլղարական «Դնեվնիկը»:
40 միլիարդ դոլար արժողությամբ հարավային գազային միջանցքը կսկսի լրացնել Կասպից ծովի ադրբեջանական «Շահ Դենիզ Երկրորդ» հսկայական հանքավայրը: Նախագիծը վայելում է Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը, քանի որ այն նպատակ ունի սահմանափակել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգետիկ պաշարներից:
Նախագիծը վայելում է նաեւ Թուրքիայի աջակցությունը, որն անցյալ դարի 90-ականներից Ադրբեջանի եւ Արցախի էթնիկ հայերի միջեւ ամենամահացու մարտերում, որոնք մղվում են նաեւ այս օրերին, ոչ միայն հանդես է գալիս ադրբեջանամետ դիրքերից, ոչ միայն սատարում է խոսքով կամ զենքով, այլեւ փաստացի մասնակցում է սեփական հողի վրա իր ապրելու իրավունքի համար պայքարող հայության դեմ պատերազմին:
Պատերազմական գործողություններն ընթանում են Հարավային գազային միջանցքի մերձակայքում գտնվող ադրբեջանական քաղաքների մոտ, բայց նախագծում ներգրավված ընկերությունների կոնսորցիումի մաս կազմող եւ Ադրբեջանում գտնվող «British Petroleum» (BP)-ը հայտնել է, որ շարունակում է աշխատել, ինչպես նախատեսված էր: «Ներկայումս տարածաշրջանում մեր բոլոր բիզնես գործառնությունները շարունակում են գործել սովորականի նման, եւ մեր ծրագրերը մնում են անփոփոխ»,- ասել է BP-ի ներկայացուցիչը:
Նշենք, որ Հայաստանն արդեն հայտարարել է, որ չի թիրախավորում գազամուղները: Նման հայտարարություն է արել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արտասահմանյան լրատվամիջոցների թղթակիցների հետ զրույցներում՝ ջախջախելով ադրբեջանական կողմի կեղծ պնդումները: Նախագահը շեշտել է, որ եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, ապա դա կաներ 20 տարի առաջ, այլ ոչ թե կթույլատրեր Ադրբեջանին գազ վաճառել, դրանից ստացված գումարներով մահացու զենք գնել ու սպառնալ հայ բնակչությանը: BP-ի ներկայացուցչի հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է հայկական կողմի պնդումների իրավացիությունը, իսկ ահա Ադրբեջանը, հավատարիմ կեղծիքի միջոցով «պղտորված ջրում ձուկ որսալու» իր քաղաքականությանը, հայտարարել է, որ դատական գործ է սկսում, քանզի «Հայաստանի կողմից հարվածներ են հասցվել երկրի արտահանման ենթակառուցվածքներին այն տարածքում, որտեղով անցնում է հարավկովկասյան գազատարը՝ հարավային գազային միջանցքի բաղկացուցիչ մասը»: Ադրբեջանի նպատակն իր օգտին որոշակի մեկնաբանությունների կորզումն է ընդամենը, որովհետեւ Թուրքիայի կողմից հրահրված պատերազմում ավելի է վատթարացրել սեփական դիրքերը՝ հանդես գալով որպես ահաբեկչական պետություն, որի դեմ կռվում է հայկական բանակը:
Ինչպես միշտ, ոմանց տնտեսական հետաքրքրությունները կարող են վերածվել քաղաքական հայտարարությունների, բայց նույնիսկ մեծ շահերն այսօր ոչ մեկին չեն ստիպի հանդես գալ ադրբեջանական դիրքերից, որովհետեւ դա նշանակում է լինել քաղաքակիրթ աշխարհին մարտահրավեր նետած համաշխարհային ահաբեկչության մի մասնիկը:
Եվրոպա բնական գազի մատակարարումները մեծացնելու Ռուսաստանի հավակնությունները կարող են տապալվել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Վերլուծաբանների կարծիքով՝ Մոսկվան լավ հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ պրագմատիկ հարաբերություններ Թուրքիայի հետ. այդ երկրները կարողացան հաղթահարել անցած ճգնաժամերը եւ Սիրիայի հարցում դիրքորոշումների տարբերությունը:
Այնուամենայնիվ, գազի վաճառքի համար մրցակցությունը հատկապես անցանկալի է, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը տուժել է նավթի եւ գազի պահանջարկի անկումից համաճարակի պատճառով: Հատկանշական է, որ արցախա-ադրբեջանական սահմանում մարտական գործողությունների սկսվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասցրել է մի քանի անգամ քննարկել իրավիճակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիեւի հետ՝ 1 անգամ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գազի արտահանումը նվազել է մինչեւ 11,44 մլրդ դոլար՝ 2019 թվականի համապատասխան ժամանակահատվածի 18,65 մլրդ դոլարի համեմատությամբ: Այս տարի «Գազպրոմը» նախատեսում է Եվրոպա մատակարարել առնվազն 170 մլրդ խմ (2019-ին արտահանումը կազմել է 199 մլրդ):
Առաջին կիսամյակում «Գազպրոմի»՝ բնական գազի արտահանումը Եվրոպա, այդ թվում՝ Թուրքիա, կրճատվել է 18 տոկոսով՝ կազմելով 78,94 մլրդ խմ: Միայն Թուրքիայում այն ընկել է ավելի քան 40 տոկոսով (մինչեւ 4,7 մլրդ խմ):
Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանը գրեթե 7 մլրդ խմ գազ է մատակարարել Թուրքիային արդեն գոյություն ունեցող TANAP գազատարով, որը հարավային գազային միջանցքի մաս է կազմում: Լիովին ավարտված հարավային գազային միջանցքով, որը, ինչպես սպասվում է, շահագործման կհանձնվի այս տարվա վերջին, Թուրքիան տարեկան կստանա 6 մլրդ խմ ադրբեջանական գազ, 10 մլրդ խմ էլ կուղղվի դեպի Եվրոպա:
«Fitch Ratings»-ի բնական ռեսուրսների եւ ապրանքների խմբի տնօրեն Դմիտրի Մարինչենկոյի խոսքերով ՝ դժվար թե ադրբեջանական գազն ամբողջությամբ փոխարինի «Գազպրոմին» Եվրոպայում, բայց լուրջ վտանգ է ներկայացնում: «Սակայն, հաշվի առնելով այլ գործոններ, առաջին հերթին՝ հեղուկ բնական գազի ներմուծման աճը, Ադրբեջանից գազամատակարարման սկիզբը կհանգեցնի մրցակցության աճի»,- ասել է Մարինչենկոն «Reuters»-ին: Իսկ «Գազպրոմը» չի արձագանքել «Reuters» գործակալության՝ մեկնաբանություն կատարելու խնդրանքին:
Միեւնույն ժամանակ ռուսական «Forbes»-ը հրապարակել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի մեկնաբանությունը, ով կարծում է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր հետեւանքներից մեկը, որը կունենա գլոբալ նշանակություն, Թուրքիայի տարածքով գազի տարանցման խափանումն է», իսկ դա նրա համար ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու կարեւորագույն գործիքներից մեկն է:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

10-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO