Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԱՇԽԱՐՀ


Ադրբեջանի ղեկավարն արդեն սկսել է գիտակցել պատերազմի՝ իր համար ոչ նախընտրելի հանգրվանը

Պատերազմի դեմ սկսել են ընդվզել նաեւ վարձկան ահաբեկիչները
Ադրբեջանի ղեկավարի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ նա սկսել է սթափ գիտակցել, թե ինչ վիճակում են իր զորքերը: Չկարողանալով գրանցել արագ ռազմական հաջողություններ եւ մարտական գործողությունների 13 օրվա ընթացքում կրելով աննախադեպ կորուստներ` Ալիեւը հասկացել է, որ իր լիակատար պարտությունը ժամանակի հարց է: Նա պատրաստ է այսօր էլ դադարեցնել պատերազմը՝ Ապրիլյան պատերազմի պես պայման դնելով, որ հայկական ուժերն էլ առաջ չգնան...
Բայց Ալիեւն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք չունի, հենց այն պահից՝ երբ Թուրքիան իր փոխարեն որոշեց Արցախում պատերազմ սկսել: Հետեւաբար, միայն Թուրքիան կարող է ասել, թե երբ պետք է Ալիեւը կանգ առնի: Ու վերջինս ամենօրյա անարդյունք փորձերն է անում գոնե պատերազմի առաջին ժամերին իր հայտարարած «գրաված» գյուղերը կրկին «գրավելու» համար: Ու ամեն օրվա հերթական անհաջող քայլերից հետո հարեւան երկրում ուժեղանում է բողոքի ու ընդվզման ալիքը:
Ընդ որում, այն հետզհետե ավելի մեծ ծավալներ է ստանում ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլեւ վարձկանների շրջանում: Հայ հետախույզների գաղտնալսած ռադիոկապերից եւ հեռախոսազրույցներից ակնհայտ երեւում է, որ վերջիններս իրենց խաբված են զգում: Նրանք չեն իմացել, թե ուր են գալիս եւ ում դեմ են կռվելու: Բայց ամենաէականն այն է, որ նրանք չեն իմացել, թե ում համար են կռվելու: Վախկոտի էությամբ ադրբեջանցի զինվորականները կարծում են, թե իրենց փոխարեն պետք է կռվեն Սիրիայից եւ Լիբիայից բերված ահաբեկիչները: Այդ միտումը արդեն առաջ է բերում վարձկանների զայրույթը: Նույն պատկերն էր 90-ականների պատերազմի տարիներին, երբ վարձկան մոջահեդները, տեսնելով, թե ում համար են կռվում, արագ լքում էին Ադրբեջանը:
Ծայրահեղ իսլամ դավանող սիրիացի եւ լիբիացի ահաբեկիչների դեպքում կա մեկ այլ՝ շատ կարեւոր գործոն: Նրանք Ադրբեջան հասնելուց հետո են միայն իմացել, որ կռվելու են շիա մուսուլմանների համար: Վարձկանները հիմնականում սունի են, եւ նրանց մոտ դավանանքի գործոնն առաջնային նշանակություն ունի: Օտարերկրյա գրոհայիններն անակնկալի են եկել նաեւ ադրբեջանցու ապրելակերպից, որը բացարձակապես չի համապատասխանում մուսուլմանական կանոններին: Վերոնշյալ երեւույթներն արդեն էականորեն խաթարել են վարձկանների շարքերը եւ մեծացրել հավանականությունը, որ վերջիններս զենքերն ուղղեն հենց Ադրբեջանի իշխանությունների դեմ:
Ադրբեջանում գերակայող այս մթնոլորտում լիովին տեղավորվում են քաղաքացիների կողմից ավելի հաճախակի դարձած բողոքի ակցիաներն ընդդեմ պատերազմի: Լավ իմանալով Ալիեւի անփոփոխ ձեռագիրը՝ միանշանակ կարելի է պնդել, որ այդ բողոքի ակցիաներն ընթանում են իր լուռ համաձայնությամբ, եւ դրանցով ցանկանում է ճնշում գործադրել հենց Թուրքիայի վրա՝ զինադադար հաստատելու որոշում կայացնելու համար: Ալիեւը լավ է հասկանում, որ պատերազմի առաջին շարքերում քայլել չցանկացող վարձկաններով եւ փողոցներից ուժով հավաքագրվող բարոյալքված բանակով շատ շուտով նոր տարածքներ է կորցնելու ու հիմա հասարակության միջոցով փորձում է ազդել Թուրքիայի որոշումների վրա:
Թուրքիայից զինադադարի վերաբերյալ առաժմ հրահանգ չի գալիս, ու սեփական քաղաքացու վրա թքած ունեցող Ալիեւը ստիպված շարունակում է պատերազմը՝ անտեսելով ինչպես զինուժի, այնպես էլ տեխնիկայի ամենօրյա նման մեծաքանակ կանոնավոր կորուստները:
Պարզ է, որ հրադադար հաստատելու համար մենք ունենք մեկ ճանապարհ՝ մեր զորքերի առաջխաղացմամբ այն թշնամուն պարտադրելն է: ՀՀ զինված ուժերն այսօր ռազմի բոլոր կանոններով վստահորեն վարում են իրենց ամենօրյա մարտական գործողությունները՝ խափանելով թշնամու բոլոր մտադրությունները եւ թելադրելով իրենց կամքը: Սա է հաղթանակի ուղին: Այսօր թե՛ ռազմի դաշտում կռվող զինվորը, թե՛ թիկունքը ամուր պահող յուրաքանչյուր ոք լավ գիտեն, որ մեր դարավոր թշնամին միայն հայ մարտիկի բազկի ուժի լեզուն է հասկանում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

10-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO