Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ռազմագիտելիքահենք տնտեսություն

Հաց գնելու եւ արագ սպառելու փոխարեն փուռ կառուցենք
Հայրենական գոյապայքար. Հայրենակիցների պայքարը Հայրենիքի գոյության համար:
Պատերազմը, ռազմաճակատը, առաջնագիծը այս պայքարի ոչ թե ելակետն են, այլ՝ եզրագիծը:
Վերջինիս առավելագույն արդյունավետություն ապահովելու համար հարկավոր է ճիշտ ելակետից ճշգրիտ ընթացք ապահովել:
Ցանկանում եմ միանգամից անդրադառնալ առաջարկիս. մենք, իհարկե, կվերականգնենք եւ՛ Ստեփանակերտը, եւ՛ Շուշին, եւ՛ մյուս բնակավայրերը… Մի գեղեցիկ օր էլ մայրուղի կգցենք մինչեւ հայկական Գանձակ ու կվերականգնենք մեր պատմական արժեքները:
Բայց այս ամենին հասնելու համար մեզ պետք է ունենալ գերհզոր տնտեսություն, այսօր մեծ ներդրումներ անելով կոնկրետ ռազմարդյունաբերության եւ այդ արդյունաբերությունը զարգացնող գիտության մեջ: Ալիխանյաններ, Օրբելիներ, Ադամյաններ ու Համբարձումյաններ տված ազգն այսօր ի զորու է իր միտքը բեւեռելու ռազմական ներուժի հզորացմանն ուղղված գիտական նորամուծություններին, որոնք շատ արագ կարող են կիրառություն գտնել:
Մենք շատ ենք խոսում գիտելիքահենք տնտեսության մասին: Մեր երկրի ներկայիս պայմաններում ես այն կվերաձեւակերպեի «ռազմագիտելիքահենք» տնտեսություն եզրույթով: Մեր ոխերիմ հարեւանին ԱԹՍ-ներ մատակարարող պզտիկ պետությունը իրենից ոչինչ չէր ներկայացնում, սակայն այսօր միլիարդների զենք է մատակարարում աշխարհով մեկ, միլիարդների ներհոսք է ունենում առողջապահական ոլորտի զարգացման ու գովազդման հաշվին, իսկ մենք բուժհաստատություններ ենք փակում: Մենք Ազգային հերոս բժիշկ ունենք, մենք ոսկեձեռիկ վիրաբույժներ ունենք, սակայն նրանց աշխարհով մեկ գովազդելու եւ երկիր բուժվել ցանկացողների ներհոսք ապահովելու փոխարեն ջուր ենք ծեծում:
Մենք ի վիճակի ենք մշակելու եւ արտադրելու գերժամանակակից ԱԹՍ-ներ, հրթիռային համակարգեր, ՀՕՊ համակարգեր եւ ստեղծելու այնպիսի զինատեսակներ, որոնք միայն մեր գիտական մտքի արդյունքը կարող են լինել:
Այս ամենին հասնելու համար առաջարկում եմ հանգանակված միջոցներին գումարել պետական միջոցները, ստեղծել գիտակիրառական ռազմարդյունաբերության հիմնադրամ եւ այդ հիմնադրամի հաշվին կարելի կլինի բերել հարյուրավոր միլիոնների ներդրումներ:
Պատերազմը չի ավարտվել, հրադադարով ու բանակցություններով էլ չի ավարտվելու, ոսոխները ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործելու են մեր դեմ դուրս գալու համար: Ու մենք պետք է ապավինենք միայն մեզ: Ապավինելու երաշխիքը կարող է լինել միայն աշխարհի լավագույն պաշտպանական համակարգերի սեփական արտադրությունը, աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերի արտադրությունը, աշխարհի լավագույն հարձակողական զենքերի արտադրությունը: Ի վերջո, մենք պետք է հաց գնելու եւ արագ սպառելու փոխարեն փուռ կառուցենք ու ինքներս հաց թխենք:

Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

13-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO