Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նրանք մի հսկա ազգ են կործանել

Դեռ վրեժ ունենք լուծելու

1989 թ. փոթորկուն այն օրերին, երբ սկսվել էր արցախյան շարժումը, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում հառնեց չափազանց ինքնատիպ ու ժամանակահունչ բռունցքաձեւ մի հուշարձան: Պղնձակոփ հուշարձանին երկինք մխրճվող հայդուկների մոնումենտալ արձանախումբն էր: Տոն էր, ցնծություն սասունցիների այդ շենում: Եվ այդ տոնին ասես մասնակիցը լիներ ողջ ժողովուրդը. թուրք ոսոխի երախը ջարդած ֆիդայինները քանդակի տեսքով տուն էին վերադարձել՝ նոր ոգի ու շունչ հաղորդելու մարտնչելու պատրաստ մեր արծիվներին:
Քանդակի հեղինակը թբիլիսահայ, արմատներով մշեցի Յուրի Մինասյանն էր: Նա իր հորից էր լսել ենիչերի թուրքերի բարբարոսությունների, կորսված էրգրի մասին. «Ես դեռ խնդիր ունեմ լուծելու թալեաթների դեմ, նրանք մի հսկա ազգ են կործանել, միայն քանակով չէ, նրանք նաեւ որակն են կործանել՝ ինչ մարդիկ՝ բանաստեղծներ, մտավորականներ, ազգի սերուցքը: Ես դեռ վրեժ ունեմ եւ այդ վրեժը պետք է լուծեմ»:
Կերպարային, ազդեցիկ ու ինքնատիպ լուծումներով են առանձնանում Յուրի Մինասյանի քանդակները: Եվ բնավ պատահական չէ, որ նրա արարումները սփռված են ամենուր՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձաններ Դողս, Քաղցրաշեն, Արագած, Ամբերդ, Հայկաշեն գյուղերում:
Արցախյան ազատագրական առաջին պայքարից հետո բազմաթիվ աշխատանքներ Արցախում, Երեւանում, Ջավախքում, խաչքարեր՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ եկեղեցու բակում, Ֆրանսիայի Դոլերն կղզում, քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված հուշարձան Էջմիածնում, «Ազատագրող զինվորը»՝ Վիտեբսկի թանգարանում, հուշարձաններ եւ ձեւավորման աշխատանքներ Կրիմսկում, Անապայում, Գյոթեի դիմաքանդակը նրա՝ վայմարյան տուն-թանգարանում: Բոլորը թվարկել հնարավոր չէ: Նշվածներին, թերեւս, ավելացնենք Մոսկվայի աստղադիտարանի էքստերիերի ձեւավորումը, արեգակնային համաստեղությանը նվիրված 9 աստվածների խորհրդանշական մարմարակերտ հուշարձանները, որոնք պատկառանք են ներշնչում ու զարդարում աստղադիտարանը:
Այսօր, երբ մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքար է մղում ոխակալ թշնամիների դեմ, մեր մշակույթի նվիրյալները շարունակում են արարչական իրենց գործը: «Եթե ուզում ես մի ազգի ոչնչացնել, նրա արվեստը պիտի ոչնչացնես»: Սրանում համոզված է Յուրա Մինասյան քանդակագործը եւ իր սքանչելի արարումներով վրեժ է լուծում ջարդարարից՝ համայն մարդկության թշնամուց՝ ավելացնելով հայկական մշակույթի հուշարձանների թիվը:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

13-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO