Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ցեղասպանված լինելու հանգամանքը

Դրակա՞ն, թե՞ բացասական գործոն կռվի դաշտում
«ՀՀ» օրաթերթը հոգեբան Սամվել Խուդոյանի հետ զրուցելով՝ փորձել է պարզել, թե ցեղասպանված լինելու բարդույթն այսօր առկա՞ է մեր ժողովրդի մեջ եւ այն ինչպիսի՞ տրանսֆորմացիայի է ենթարկվում ներկա պատերազմական իրավիճակներում։
-Պարոն Խուդոյան, մեր բանակը, ըստ Ձեզ, ինչպե՞ս է կռվում այս պատերազմում։ Ի վերջո, այդ կռվողները ցեղասպանված ժողովրդի շառավիղներ են։ Տվյալ փաստն օգնո՞ւմ է, թե՞, հակառակը, խանգարում այս պարագայում։
-Բոլոր հայերիս մեջ կա թուրքերից վրեժ լուծելու, հաճախ ենթագիտակցական, դրանից գուցե առավել հաճախ՝ գիտակցված մղում եւ ձգտում, ինչը, բնականաբար, մեծ ատելություն ու ագրեսիա է առաջացնում նրանց նկատմամբ։ Ես թուրք ասելով՝ նկատի ունեմ նաեւ ադրբեջանցիներին։ Եվ այդ ագրեսիան պատերազմում հաղթելու համար ունի դրական նշանակություն։ Կարծում եմ, որ ցեղասպանության համար վրեժը, որը մենք 1992-1994-ին, հետագայում նաեւ ապրիլյան ու հուլիսյան պատերազմների ժամանակ մաս-մաս լուծում էինք, դեռեւս կիսատ է մնում։ Եվ դա հզոր ագրեսիայի ու հայրենասիրության ալիք է ստեղծում, ինչը պատերազմում հաղթելու թիվ մեկ գործոնն է։ Կրկնեմ՝ հայրենասիրություն եւ հզոր ագրեսիա թշնամու նկատմամբ միաժամանակ։ Օրինակ, ադրբեջանցիների՝ պարբերաբար պարտվելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք չեն պայքարում հայրենիքի համար։ Նրանց մոտ առաջմղիչ ուժը հայրենասիրական դրսեւորումները չեն, այլ զուտ տարածքային նկրտումները։ Իսկ շատ հաճախ նաեւ՝ պարտություններից հետո իրենց վիրավորված լինելու զգացողությունը։ Եվ, անկասկած, թշնամու կողմից ցեղասպանված լինելու հանգամանքն այս պարագայում դրական դեր է խաղում։ Եվ դա այդպես գնալու է, վստահ եմ, մինչեւ վերջ. մինչեւ Թուրքիան ներողություն խնդրի, մինչեւ փոխհատուցում անի։ Դեռ դրանից հետո էլ կարող է շարունակվել։ Ինչպես՝ մինչեւ հիմա հրեաների մոտ պահպանվում է բացասական ներքին վերաբերմունքը գերմանացիների նկատմամբ։ Երբ իրենց կողմից կատարված հանցագործության հանդեպ դրսեւորած սեփական վերաբերմունքի առումով այս երկու ժողովուրդներին ու պետություններին չես էլ կարող համեմատել. պարզապես, համեմատության եզրեր չկան։
-Կարո՞ղ ենք ասել, որ ներքին անհանգստությունը թուրքից մեր մեջ հաղթահարել ենք այլեւս։
-Ես առկա վիճակը առավել կձեւակերպեի այսպես՝ վրեժ թուրքից։ Տեսեք՝ կամավորագրված ավելի շատ կանայք ունենք մենք, քան ադրբեջանցիները՝ տղամարդիկ։ Պատկերացրեք, թե դա ինչի մասին է խոսում։ Բնականաբար՝ ո՛չ վախի։ Կամ մեր երկրում հերթեր են ստեղծվում զինկոմիսարիատների մոտ ճակատ գնալու համար։ Ու կասեցվում է այս հոսքը. ասում են՝ դեռ պետք չէ, դեռ սպասեք... Կամ մեր հայրենակիցներն ահռելի ծախսեր են անում ու այլ երկրներից թռնում-գալիս են Հայաստան, որպեսզի մասնակցեն պատերազմին։ Այս ամենը Ձեր հարցի ուղիղ պատասխանն է արդեն։ Անշուշտ, զգուշությունն առկա է։ Եվ դա զգացվում է եւ՛ կռվի ժամանակ, եւ՛ այլ հանգամանքներում։ Եվ այդ զգուշության հիմքում, հասկանալի է, էլի տագնապն է։ Բայց բոլոր դեպքերում դա չի կարելի վախ համարել։ Առանձին անհատների մոտ, հնարավոր է, վախը պահպանված է։ Բայց ո՛չ ընդհանրության մեջ։ Ընդհանրության մեջ միանշանակ ագրեսիա է, որը, ինչպես հայտնի է, վախի հակառակ զգացումն է։
-Այս հախուռն իրավիճակը, երբ բոլորս գնում ենք մեր վրեժը լուծելու, դարավոր թշնամուն մեր խոսքն ասելու, չի՞ կարող ինչ-որ պահի ստեղծել իռացիոնալ վիճակներ, որ կարող են նաեւ մեր դեմ գործել։
-Իռացիոնալ վիճակներ թույլ չտալու համար էլ հենց կռիվը, պայքարը ղեկավարվում է ռազմաքաղաքական իշխանությունների կողմից։
-Իսկ մեր թիկունքում ունեցած նախկին այդ բեռը մեզ կօգնի՞, թե՞ կխանգարի դիվանագիտական ճակատում։
-Դիվանագիտության առումով ես չեմ ասի, թե մինչեւ հիմա կարող ենք գլուխ գովել։ Քանզի դիվանագիտությունը հարյուրամյակներով փոխանցված ավանդույթ եւ փորձ է նաեւ։ Բայց այս հարցում մեզ կարող են օգնել մեր հայրենակիցները, որոնք շատ երկրներում հենց այդ աշխատանքն են անում ու տիրապետում են դիվանագիտական արվեստի հմտություններին ու նրբություններին։ Նաեւ այս ոլորտում կարող ենք ակնկալել մեզ բարեկամ երկրների աջակցությունը, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք եւ մեզ վստահ զգանք դիվանագիտական սեղանի շուրջ։ Անհրաժեշտ է նաեւ կազմակերպել հավաքական քննարկումներ, որպեսզի հանկարծ թույլ չտանք սխալներ, որոնք կարող են եւ որոշիչ լինել հետագա գործընթացներում։ Ինչպես, օրինակ, ժամանակին Արցախը դուրս թողեցինք բանակցությունների ձեւաչափից։ Մենք իրավունք չունենք նման սխալներ այլեւս թույլ տալ կամ անել քայլեր, որոնք կարող են հետագայում ունենալ ճակատագրական նշանակություն մեր երկրի ու ժողովրդի համար։ Այնպես որ, պատերազմ, ապա՝ դրանից հետո անցում դիվանագիտական սեղանի շուրջ, նուրբ եւ մեծ զգուշություն պահանջող ճանապարհ է, որը պետք է անցնենք աչալրջությամբ, անենք միայն ու միայն մտածված, կշռադատված քայլեր։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

13-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO