Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայրենի հողը կատակ բան չէ. դա մոր նման է

Հայոց ծիրանափողի վարպետը

«Ինձ այդպես Հոլիվուդ են հրավիրել, ես դրա համար հատուկ ոչ մի բան չեմ արել, ուղղակի նվագել եմ: Բայց պարզվեց, որ այնտեղ իմ անունը ինձնից լավ գիտեն: Երբ զանգեցին, այդպես էլ ասացին. «Ջիվան քեռի, մենք քո մասին շատ բան գիտենք: Նույնիսկ գիտենք, որ համերգից առաջ մի քիչ խմում ես տրամադրության համար եւ դրանից հետո բեմ դուրս գալիս…»:
Հայոց ծիրանափողը վարպետների պակաս չի ունեցել, սակայն դրա հոգեպարար մեղեդին աշխարհով մեկ տարածելու բախտն ու պատիվը նրան էր վերապահված՝ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին, արվեստագետ, որի՝ Կոտայքի մարզի Սոլակ գյուղից սկիզբ առնող կյանքի ճանապարհը ձգվելու էր դեպի փառքի ու նվաճումների բարձունքներ: Իսկ թե ինչու է այդ ճանապարհը կտրած արվեստագետը դուդուկ նվագել, ինքն էլ չգիտի՝ իրենց ընտանիքում երաժիշտներ չեն եղել, միայն հայրն է երգել հին երգեր: Պարզապես երբ առաջին անգամ լսել է դուդուկի նվագը, դուրը շատ է եկել, եւ սկսել է նվագել սովորել: Սովորել է վեց տարեկանից, առանց դասավանդման: Ասել է թե, բնատուր տաղանդն է նրան մղել դեպի հոգու թարգման ու հոգու աղոթք հայկական հնամենի նվագարան ծիրանի փողը: Ինչպես ինքը՝ վարպետն է վերհիշում՝ երբ արդեն անդամագրվել էր Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի համույթին, մասնակցում է Մոսկվայի Մեծ թատրոնում տեղի ունեցող միութենական հանրապետությունների վարպետների ստուգատեսին եւ իր նվագով հմայում անգամ «ժողովուրդների հայր» Ստալինին:
Պատմում են, որ Ջիվան Գասպարյանի ելույթի ժամանակ բռնապետը նույնիսկ դադարեցրել է ծխել իր ծխամորճը: Ավելին՝ ելույթից հետո դուդուկահարին են մոտեցել զինվորականներ, որոնցից ինքը վախեցել է՝ մտածելով, թե շտապել է ու չի սպասել առաջնորդի ծափերին: Բայց պարզվել է, որ Ստալինին շատ է դուր եկել իր նվագը, եւ նա որոշել է պարգեւատրել հայ դուդուկահարին «Պոբեդա» ժամացույցով: Ջ. Գասպարյանն ուրախությամբ է ընդունել այն, սակայն հաջորդ օրը վաճառել է սով ժամանակների ու սոցիալական ծանր վիճակի պատճառով: Ծախել է ու հետո փոշմանել: Արտառոց այս իրողությունը տեղի է ունեցել 1947 թ.:
Դրանից հետո սկսվում են նրա համերգային շրջագայությունները միութենական տարբեր քաղաքներում եւ երկրի սահմաններից դուրս: Համբավավոր դուդուկահարի կախարդիչ նվագը գերել է հսկայական դահլիճներ, նրա հետ մտերմացել են աշխարհահռչակ երգիչներ ու արվեստագետներ՝ Սթինգ, Մայքլ Բրուք, Բրայան Մեյ, Պիտեր Գաբրիել, Լայոնել Ռիչչի, Զուկերոն, այլ երեւելիներ: Մտերմացել ու աշխատել է նրանց հետ: Երկարամյա գործունեության ընթացքում նվագել է ավելի քան 20 հազար համերգում, երաժշտություն է գրել 40 ֆիլմի համար, դրանց շարքում՝ «Գլադիատոր», «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Արյունոտ ադամանդ», «Սիրանա», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն: Ունի հազարի հասնող ձայնագրություններ, 20 սկավառակ: Վաստակ, որն անկորնչելի է:
Ջիվան Գասպարյանի նվագով սքանչացել է նաեւ մեծն Վիլյամ Սարոյանը: Վերջինս համերգից հետո մոտեցել է նրան եւ ասել. «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք»: Այս բառերը գրված են նրա՝ 1992 թ. Մոսկվայում թողարկված ձայնապնակի վրա:
Մեծերը նաեւ մեծ հայրենասերներ են: Նրանց վաստակն արդեն իսկ անուրանալի հայրենասիրություն է. «Երեւանն իմ տունն է, Հայաստանն իմ երկիրն է, ինչպե՞ս կարող եմ լքել երկիրս, թեեւ եղել է ժամանակ, երբ հեռացել եմ… Ես ուզում եմ Երեւանը գեղեցիկ տեսնել, ինչպիսին եղել է անցյալում, որտեղ մարդիկ սիրել են միմյանց, հարգել: Ուզում եմ, որ ամեն ինչ ժպիտի մեջ լինի, մարդիկ արժանավայել կյանքով ապրեն, որպեսզի հայերն այլեւս չլքեն իրենց տները, չհեռանան երկրից, իսկ լքածները վերադառնան: Քանի որ հայրենի հողը կատակ բան չէ, դա մոր նման է: Ես շատ եմ սիրում իմ Հայաստանը»:
Նրա Հայաստանը, որտեղ աճում է իր պաշտելի նվագարանի միակ ծառը՝ ծիրանենին: Այդ ծառի բնափայտից են հարյուրի հասնող նրա գործիքները, որոնցից յուրաքանչյուրն ինքը կարող է վերցնել փակ աչքերով ու ճանաչել:
Այո, ճանաչել, քանի որ դրանցից ոչ մեկը նման չէ մյուսներին ոչ ձեւով, ոչ էլ հնչողությամբ: Բոլորն էլ անհատական են ու ինքնատիպ: «Ուրիշ երկրից բերած փայտից մի քանի անգամ փորձել եմ, ոչինչ չի ստացվել»,- ասել է դուդուկի վարպետը:
Իսկ ինչպիսի՞ն է Ջիվան Գասպարյանի պատկառելի վաստակի գնահատականը՝ ազգային արվեստագետի պատվավոր կոչում, Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակ, «Ոսկե գլոբուս», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան եւ բազմաթիվ այլ մրցանակներ, ոսկե ու արծաթե մեդալներ, շնորհակալագրեր: Բայց մեծ երաժշտի համար, կարծում եմ, ամենամեծ մրցանակն իր սիրասուն ժողովրդի բոլորանվեր սերն է իր ու իր արվեստի հանդեպ, ժողովուրդ, որն այսօր մաքառում է ու շարունակում արարել:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

13-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO