Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


ՍԾՏՀ նիստը բուռն է անցել

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի առցանց նիստում հայկական պատվիրակությունը մյուս երկրների պատվիրակություններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները:
«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա նախ նկատեց, որ թեեւ ՍԾՏՀ-ն կոչվում է տնտեսական կազմակերպություն, սակայն փորձ է արվում այն ավելի շատ օգտագործել որպես քաղաքական հարթակ: «Մենք, իրավիճակից ելնելով, հայտարարության տեքստ էինք նախապես պատրաստել՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի իրականացրած ագրեսիայի հետ կապված: Այն ուղարկել էինք կազմակերպության բոլոր պատվիրակություններին: Նիստի ընթացքում Անուշ Բեղլոյանն ընթերցել է այդ հայտարարությունը: Ինչպես եւ կարելի էր սպասել, նիստը անցավ, մեղմ ասած, շատ բուռն: Այդ հայտարարությանը փորձեցին արձագանքել, բայց ինձ թվում է, որ վերջում բոլորի համար պարզ դարձավ, թե ով է այս ամենի պատասխանատուն, եւ ինչ է այս ամենի իրական նպատակը»,- ասաց պատգամավորը:
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցրեց, որ կառույցի գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է: Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները փորձել են խանգարել Անուշ Բեղլոյանին՝ ընթերցելու հայտարարությունը՝ հորդորելով վերադառնալ օրակարգին՝ կորոնավիրուսի թեմային: «Մենք ներկայացրել ենք եւ՛ մասնագիտական զեկույց, եւ՛ քաղաքական իրավիճակը: Ըստ էության, մեր դիրքերը չենք զիջել»,- ասաց նա:
Կազմակերպությունում հոկտեմբերի 7-ին եւ 8-ին տեղի են ունեցել մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 55-րդ, տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 55-րդ եւ իրավական, քաղաքական հարցերի հանձնաժողովի 56-րդ նիստերը: Քննարկման հիմնական թեման եղել է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը ՍԾՏՀ խորհրդարանի վրա, քննարկվել է այս համատեքստում խորհրդարանի դերը: Հայկական կողմից մասնակցել են Բաբկեն Թունյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Մանուկյանը եւ Անուշ Բեղլոյանը:

13-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO