Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հայ ֆուտբոլիստները թարմացրեցին հավաքականի վիճակագրությունը

Ազգերի լիգայի խաղարկությունում Վրաստանի ընտրանու դարպասը մեր երկրի ազգային հավաքականի խփած երկու գոլը ուշագրավ են վիճակագրության առումով:
Այսպես, Հենրիխ Մխիթարյանը 88-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ 30 գոլի հասցրեց Հայաստանի հավաքականում իր արդյունավետության ցուցանիշը: Նման արդյունք նա գրանցել է 87 խաղում: Բացարձակ հաշվարկով դա լավագույն արդյունքն է հայրենի հավաքականում: Երկրորդ տեղում է Յուրա Մովսիսյանը, որը 38 խաղում իր հաշվին գրանցել է 14 գոլ: Իսկ երրորդն է Գեւորգ Ղազարյանը՝ 66 խաղ, 13 գոլ: Սակայն հարաբերական ցուցանիշով Մովսիսյանը գերազանցում է Մխիթարյանին: Նրա արդյունավետության ցուցիչը 36,8 տոկոս է՝ Մխիթարյանի 34,4-ի դիմաց: Այնուհանդերձ, չմոռանանք, որ Մովսիսյանն ավարտել է մարզական կարիերան, մինչդեռ Մխիթարյանը շարունակում է այն: Նշենք նաեւ, որ վրացիների հետ մրցավեճում Հայաստանի հավաքականում իր առաջին գոլը խփեց Խորեն Բայրամյանը, որը հաշիվը բացեց 6-րդ րոպեին:
2:2 արդյունքով ավարտված հաշվետու խաղից հետո Հայաստանի թիմը 4 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարի «C» դիվիզիոնի 2-րդ ենթախմբում: Մեկ միավորի առավելությամբ առջեւում են Հյուսիսային Մակեդոնիան եւ Վրաստանը: Բալկանցիները հյուրընկալվելիս 3:3 հաշվով բաժանվեցին 1 նիշով աղյուսակը եզրափակող էստոնացիներից: Նրանց հետ է հոկտեմբերի 14-ին Տալլինում պատասխան հանդիպումն անցկացնելու Հայաստանի հավաքականը: Թիմերի երեւանյան խաղում մերոնք հաղթել են 2:0 հաշվով:

13-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO