Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԶԱՆԱԶԱՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Շեն կենա մեր տնիկ, անուշ կենա մեր կնիկ»
Ասացվածքը ստույգ բնորոշում է հայոց ընտանեվարության ուղնուծուծը, հայ կնոջ հարգն ու վարկը, ընտանեկան եւ հանրային կյանքում նրա տեղի եւ դերի բարձր գնահատականը:
Հայ ընտանիքի ամրության հանրային բացառիկ նշանակության լեզվամշակու-թային բնույթի ուշագրավ ապացույց է մեզ տրամադրում Լեւոն Շանթը. «Իզուր չէ, որ մեր ժողովուրդը ամուսնանալուն կըսե՝ «աշխարհ մտնել»՝ ազատ մարդը նկատելով իսկական ու լրիվ աշխարհքեն դուրս. կըսե նաեւ «կարգվիլ», կարգի մտնել, կարգա-վորվիլ, կարգ ստանալ, մարդու կարգ մտնել, կատարել, ինչ որ կարգ ու պահանջն է աշխարհի. նույն է եւ «պսակվիլ», իբրեւ կյանքի պսակը, լրացումը, ամբողջացումը»:
Անգլերեն ասացվածքը նման է «Կնիկ՝ կը շինե տնիկ» հայերեն ասացվածքին եւ նրբորեն խաղարկում է «տուն» բառը՝ «բնակարան» եւ «տանիք» իմաստներով, թե՝ տղամարդիկ տուն են շինում, կանայք՝ շենացնում («Men make houses, women make ho-mes»):
Հայ ընտանիքը ավանդաբար ամուր է եղել: Այժմ էլ հայ ընտանիքի վիճակը վատ չէ՝ ֆրանսիացիների, էստոնացիների, ռուսների, ամերիկացիների համեմատ: Սակայն նաեւ անհանգստացնող է հայ ընտանիքի ներկայի եւ անցյալի համեմատությունը, մասնավորապես՝ ամուսնալուծությունների աճի միտումը: Այդուհանդերձ, այն հեղի-նակները, որոնք օտարամատույց դրամաշնորհների շրջանակներում ջանում են հայ կնոջը որպես «ընտանեկան բռնության զոհ» մատուցել (Արեւմուտքին կապկելով՝ կանանց բողոքի «թեժ գիծ» են մոգոնում եւ կասկածահարույց հարցումներ անցկաց-նում), գոնե փոքր-ինչ բարեխղճորեն ծանոթանային սեփական մշակույթին:
Դրա մասին է ժամանակին զգուշացրել Միքայել Նալբանդյանը. «Հայոց ազգի ընտանեկան կյանքը խեղճ է ինչպես մի ասիական ազգի կյանք, բայց խեղճությունը դեպի թշվառություն կը փոխվի, եթե եվրոպական ընտանեկան բարքի զեխությունքը եւ ավերանքը, որպես քաղաքակրթության հատկությունք, պատվաստվին հայկական ընտանիքի վերա»:
Չխորանալով վերլուծության մեջ՝ նկատենք, որ «այր ու կին» բնականոն փոխազ-դեցության աղավաղումներից են ֆեմինիստական շարժման կարգախոսները: Գերմանացի առածաբան Լուտց Ռյորիխը դրանցից մեկն է նշում՝ «Eine Frau ohne Mann ist wie ein Fisch ohne Hahrrad»` պնդելով, որ դա բառացիորեն պատճենված է ամերիկ-յան անգլերենից՝ «A woman without a man is like a fish without a bicycle», իսկ իմաստը ոչ միայն զավեշտական է, այլեւ ցուցադրում է ֆեմինիստական ագրեսիվության անմտությունը. ասվում է, թե՝ կինն առանց տղամարդու նման է ձկան՝ առանց... հեծա-նիվի:
Կնոջ նսեմացման, ընտանեկան բռնության որեւէ նշույլ իսկ չկա «Սասունցի Դա-վիթ» դյուցազներգության մեջ, հեքիաթներում, առածանիում: Ավելին` հայոց գոյու-թյան, հայոց հարատեւության գաղտնիքը, ժամանակակից լեզվով՝ «կոդը» ընտանիքն է: Ընտանիքի կայացման, պահպանման մեջ կնոջն է վերապահվում առաջատարի դե-րը, կարելի է ասել յուրատեսակ (դարձյալ տուրք տալով ժամանակակից եզրաբանու-թյանը) «համակարգաստեղծ» առաքելությունը՝ բնականաբար, դրա բարեհաջող կամ ձախավեր կատարման արձանագրումներով. «Տուն թող կնիկ էլնի, թող գեշ էլնի», «Կնիկմարդ կա՝ տուն կը շինե, կնիկմարդ կա՝ տուն կը քանդե», «Կնիկ կա՝ գարին ցորեն կը դարձնե, կնիկ էլ կա՝ ցորենը գարի», «Կնկա շինած տունը Աստոծ չի քանդի, Ասսու շինածը կնիկը կը քանդի», «Որ տուն գնաս, կնկա բարեկամ ըլիր», «Կնիկդ որ լավ ըլնի, մի էթա հարսանիք, տանդ ամեն օր հարսանիք ա ու հարսանիք. թե կնիկդ փիս ըլնի, մի էթա մեռլատուն, տունդ ամեն օր մեռլատուն ա ու մեռլատուն»:
Իսկ առհասարակ, ընտանիքի կարգավորման գլխավոր խնդիրը ոչ թե կնոջ կամ տղամարդու դերի գերագնահատումը կամ թերագնահատումը պիտի լինի, այլ սեռա-յին ներդաշնակության ապահովումը, մի խնդիր, որն իբրեւ նորություն է մեկնաբան-վում (այսպես կոչված՝ «գենդերային» մոտեցումը), սակայն որի լուծումը հայոց առա-ծանին հոյակապ է տվել. «Տղամարդը որ կա՝ դրսի պատ է, կնիկ որ կա՝ ներսի պատ է», «Մեկը թե զանգակ է, մեկել բամբակ պտի ըլնի», «Մարդը սել է (հեղեղ), կնիկը գյոլ է (լիճ)», «Կնիկը տղամարդու հոգին ա», «Այր ու կին՝ մի մարմին», «Կնիկը էրկանի կեսն է», «Կնիկմարդ որ կա՝ մարդու կյանքն ա»:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

13-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO