Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ռազմարդյունաբերական ոլորտում՝ 18 տոկոսով ավելացում

Նախատեսվում է նոր եւ արդիականացված նմուշների փորձնական խմբաքանակների արտադրություն

Պատերազմական այս օրերը մեզ մի դաս հաստատ տալիս են. մեզ բոլորովին նոր որակի տնտեսություն է պետք: Տնտեսագետները մեզ հետ զրույցներում համակարծիք են. պետությունը նորովի պետք է նայի բարձր տեխնոլոգիական եւ ռազմարդյունաբերական ոլորտին: Այն պետք է զարգացնենք կտրուկ ու արագ, եւ դրա համար ունենք ներուժը, ուղեղն ու զինուժը: Հենց այսօ՛ր պետք է մտածենք դրա մասին՝ այն մշտապես օրակարգում պահելով:
Ըստ այդմ, ինչ ենք անելու հաջորդ տարի: Բնականաբար, առաջին փաստաթուղթը, որով հետաքրքրվում ենք, 2021 թ. պետբյուջեի նախագիծն է: Ոլորտի զարգացման ի՞նչ ուղղություններ են նախանշված:
Ինչպես տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը (արդեն շրջանառել է նախագիծը), կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որին հասնելու ուղիներից է բարձր տեխնոլոգիաների, կապի, թվայնացման եւ ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը` զինված ուժերի մարտունակության ու պաշտպանունակության բարձրացումը, տնտեսական աճը, գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացը։ Հաջորդ տարի ոլորտի աշխատանքն ուղղված է լինելու հետեւյալ 3 հիմնական նպատակների (ուղենիշների) կատարմանը` 1. պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում` ռազմարդյունաբերություն, գիտահետազոտական ծրագրեր, տեխնոլոգիաների ներդրում, 2. տաղանդի արտահոսքի կանխում եւ ներհոսքի հարուցում` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացում, ստարտափ եւ ինժեներական էկոհամակարգի զարգացում, Հայաստանը տարածաշրջանային կենտրոնի վերածում, 3. ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի աճի նպաստում` արտաքին շուկաներում պրոյեկտների եւ արտադրանքի ներկայացման, տնտեսության եւ կառավարման համակարգի թվայնացման, արտահանման ծավալների ավելացման եւ տնտեսական աճի ապահովման միջոցով:
Օրինակ, ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ պլանավորվում է 2021 թ. ավելի քան 18.0 տոկոսով ավելացնել նոր տեխնոլոգիական ուղղություններով գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը, ինչպեսեւ՝ ապահովել արտադրական կարողությունների զարգացումը: ,Հետազոտական եւ նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտումե ծրագիրը ներառում է ,Գիտական եւ գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններե ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ միջոցառումը: Դրա ֆինանսավորման ծավալները 2019 թ. փետրվարի 8-ի որոշմամբ կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն նախատեսվում է շեշտակի ավելացնել 2020 թ. սկսած: Կլինի նոր նմուշների մշակում, նոր ու արդիականացված նմուշների փորձնական խմբաքանակների արտադրություն, սպառազինության ու ռազմական տեխնիկայի եւ ռազմատեխնիկական ունեցվածքի արդիականացում:
Ինչ է նախատեսված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. 1. իրականացնել կադրերի թիրախավորված պատրաստում եւ վերապատրաստում, 2. զարգացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի համար անհրաժեշտ համակարգը` ներառյալ թիրախավորված գիտահետազոտական աշխատանքների, նորաստեղծ ընկերությունների ֆինանսավորումը եւն, 3. հայկական սփյուռքի ներգրավվածությունն ապահովելու նպատակով նախատեսվում է տարբեր ֆորմատներում շարունակական համագործակցության հարթակ ստեղծել հայկական ընկերությունների, կազմակերպությունների եւ անհատների համար, 4. զանգվածաբար կիրառել եւ զարգացնել թվային տեխնոլոգիաները։ Զուգահեռաբար նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը Հայաստանում։
Գանք այս ամենի ուղղությամբ հատկացվող միջոցներին (կնշենք միայն որոշները):
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համակարգի եւ շուկայի զարգացման ծրագրով նախատեսվում է ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն: 2021 թ. կհատկացվի 380.0 մլն դրամ: Այս միջոցառման նպատակն է ԲՈՒՀ-երի եւ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ մշակել եւ իրականացնել համատեղ կրթական/վերապատրաստման արդեն իսկ կիրառված եւ իրենց արդյունավետությունն ապացուցած ծրագրեր՝ ներգրավելով ոլորտի առաջատար մասնավոր ընկերություններին։
,Գաղափարից մինչեւ բիզնեսե դրամաշնորհներե միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 1,000.0 մլն դրամ: Դրամաշնորհներով կաջակցեն գիտահետազոտական եւ փորձարարական խմբերին, ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններին՝ անհրաժեշտ թեմաների շուրջ աշխատանքներ իրականացնելու համար: Փոքր դրամաշնորհներ կտրվեն համալսարանական, գիտահետազոտական եւ փորձարարական խմբերին: Հաջորդ փուլով հնարավորություն կստեղծվի այդ խմբերի համար գրանցել իրենց ընկերությունները, ներգրավել ֆինանսական այլ միջոցներ եւ ստանալ համաֆինանսավորում՝ նոր մասնագետներ գրավելու, իրենց գաղափարն իրականացնելու նպատակով։
,Շուկաների զարգացում եւ միջազգային համագործակցությունե միջոցառման իրականացման համար 2021 թ. նախատեսվում է հատկացնել 425.0 մլն դրամ: Այս միջոցառման նպատակն է բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ապրանքների եւ ծառայությունների արտերկրում պատշաճ ներկայացումն ու թիրախավորված վաճառքի խթանումը: Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ցուցահանդեսներին, սեմինարներին, երկկողմ գործարար ֆորումներին եւ այլ միջոցառումներին՝ հնարավորություն ստանալով ներկայացնել իրենց արտադրանքը, ծառայություններն ու դուրս գալ միջազգային շուկա։
Դարձյալ ըստ ֆինանսների նախարարության տվյալների, պաշտպանության բնագավառում ,Գիտական եւ գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններե ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ փորձակոնստրուկտորական աշխատանքների գծով նախատեսվում է հատկացնել 4,574.2 մլն դրամ՝ 2020 թ. պետբյուջեով հաստատված 3,854.9 մլն դրամի դիմաց: 2021 թ. գումարի ավելացման համար հիմք է ընդունվել կառավարության հիշյալ՝ 2019 թ. փետրվարի 8-ի որոշման դրույթներն այն մասին, որ 2020 թ. սկսած պետք է շեշտակի ավելացնել միջոցառման գծով ծախսերը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

13-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO