Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի անկախության ճանաչմանն այլընտրանք չեն թողնում

Պետք է առավել արդյունավետ պայքար ծավալել միջազգային ահաբեկչության դեմ

Մասնագետները դեռ երկար կքննարկեն, թե ինչպես Թուրքիան համարձակվեց ներխուժել Հարավային Կովկաս, ինչպես Ադրբեջանին ստիպեց՝ պատերազմ սկսելու Արցախի դեմ, առավել ևս, որ այս պատերազմի արդյունքները, անկախ Թուրքիայի օգնության ծավալներից, երաշխավորված չեն և, դատելով նախորդ բախումների տրամաբանությունից, ինչպես նաև հայ մարտիկների կամքի հզոր դրսևորումներից, կարող են ողբերգական հետևանքներ ունենալ նույն Ադրբեջանի համար: Նշանակում է՝ Թուրքիային անհրաժեշտ է ներխուժել Հարավային Կովկաս ցանկացած գնով, իսկ այդ ճանապարհին Ադրբեջանին սպառնացող վտանգն այնքան էլ, պարզվում է, կարևոր չէ: Ինչպես կարելի է ենթադրել, Անկարան նպատակ ունի դերակատարում ունենալ արցախյան հակամարտության խաղաղ բանակցություններում՝ ոչ թե հանուն խաղաղության հաստատման, այլ նոր իրավիճակի հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև պայմանագրի ստորագրման: Բնականաբար, Թուրքիան սարսափում է Սևրի դաշնագրից, որին հաջորդած համաձայնագրերը, որոնց նույնպես Թուրքիան հասել է Հայաստանի համար նոր իրավիճակների ստեղծմամբ ու դրանց շնորհիվ սեփական պայմանների թելադրմամբ, պարզվում է՝ չեն գործում, և Թուրքիան իրականում բռնազավթած է պահում հայկական տարածքները:
Թուրքիան, որի կազմում է արդեն իրեն տեսնում ադրբեջանցին, չի կարող հարգել ինչ-որ բան, եթե այն դուրս է իր շահերից ու պատկերացումներից: Քաղաքակիրթ աշխարհն այդպես էլ չհասկացավ, որ գողի պես մեր տուն մտած թուրքը, որը նաև մեր հողերի վրա ստեղծեց իր պետությունը, միշտ դողում է նույնիսկ տանտիրոջ անունը լսելիս: Եվ հենց դա է պատճառը պատմության ընթացքում մեր դեմ ձևավորված ատելության ու ագրեսիվ քաղաքականության: Կոտորելով հայ ժողովրդին, կատարելով քստմնելի եղեռնագործություններ նրա նկատմամբ, ավելին՝ պլանավորելով և դժոխային սառնասրտությամբ իրականացնելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան, ըստ էության, ցուցադրում է իր մեծագույն վախը. բա որ տանտերերը հետ գա՞ն: Գողի սիրտն այդ երբ չի՞ դողացել՝ լսելով տանտիրոջ անունը: Քաղաքակիրթ աշխարհը պետք է ճշգրտի իր վերաբերմունքը գողի նկատմամբ, որը նաև սպանում է տանտերերին՝ իր հետքերը կորցնելու համար:
Ժողովուրդները, որոնք տուժել են թուրքերից, այսօր արդեն պետք է հասկանան, որ իրենց հերթն էլ է գալու: Գողը ժպտալ չի կարող, նա դա կարող է փորձել միայն՝ զգոնությունդ բթացնելու համար, խաբելու համար, քնեցնելու համար՝ հարմար ժամանակի սպասումով: Երբ հավատաս, ուրեմն ոչ թե համամարդկայնության կամ արդարության ձայնն ես լսում, բառեր, որոնք գողը կշպրտի ճակատիդ ու վայրի քրքիջով կարձանագրի ոչ միայն ինքնասպան միամտությունդ, այլև քո նկատմամբ հաղթանակը:
Սիրիա ու Լիբիա մտած Թուրքիան, ըստ ռուսների հետ պայմանավորվածության, պատասխանատու էր ահաբեկիչների ոչնչացման համար: Մի առիթով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե պատերազմը Սիրիայում ավարտվել է, մնացել է ահաբեկիչների երկու ճամբար, որոնց ոչնչացման պատասխանատուն Թուրքիան է: Իսկ Թուրքիան այդ ահաբեկիչներին նետել է Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար: Պատրաստել է, զինել, խոստացել վճարել մեծ գումարներ և պարգևատրել Թուրքիայի քաղաքացիությամբ, ինչի մասին խոսում են նաև արտասահմանյան լրատվամիջոցները: Ռուսաստանը՝ մեր գլխավոր դաշնակիցը, գիտի այդ մասին: Գիտի, որ թուրքերը հերթական անգամ խաբել են իրեն: Լենինին ու Ստալինին էլ խաբեց Աթաթուրքը, և հայկական հողերը նվիրվեցին թուրքերին ու ադրբեջանցիներին…
Եվ հիմա գողը տանտիրոջը հարվածելու հերթական հնարավորությունն է գտել: Ոչ միայն հարվածելու, այլև շարունակելու ցեղասպանությունը: Որպեսզի ոչ ոք հետ չպահանջի հայոց հողերը, հայերի սեփականությունը, մեզ հասցված բազմաթիվ վնասները: Եվ ամեն անգամ, երբ մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, թուրքը դողում է: Որովհետև երբ նրանց դուրս շպրտենք մեր հողերից, նրանց նույնիսկ իրենց նախկին հայրենիքում չեն ընդունի: Գողերը մի տեղ ունեն միայն՝ կառափնարանը, և ապագայի այդ հսկա կառափնարանի առջև, մինչև կախաղան բարձրացնելը, նրանցից հաշիվ են պահանջելու բազմաթիվ ազգեր: Թուրքիան գիտի դա, գիտի նաև, որ միակ ազգը, որին այլևս չի կարող խաբել, հայությունն է:
Հիմա, ինչ էլ որ անի, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում տեղ չի ունենա, ինչ էլ որ անի, բանակցություններն ընթանալու են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ, ինչ էլ որ անի, պետք է դուրս նետվի Հարավային Կովկասից:
Մենք վստահ ենք, որ թուրքին հավատալն ինքնասպանություն է: Թուրքիան ոչ միայն չի ստանալու այն, ինչին ձգտել է, այլև, ընդհակառակը, կորցնելու է շատ բան, որովհետև խաբված, թալանված, ցեղասպանության ենթարկված ու ենթարկվող ժողովուրդների հավաքական կամքը միավորվելու է մեկ սարսափազդու բռունցքի մեջ: Դա անխուսափելի գործընթաց է:
Վերջին տարիներին բոլորը համարում էին, որ Ռուսաստանն ու Թուրքիան բարիկադի մի կողմում են, որը հակադրվում է Միացյալ Նահանգներին ու Եվրոպային: Չնայած այն բանին, որ նրանք պատմականորեն թշնամիներ են, ունեն լուրջ հակասություններ, Սիրիայում ու Լիբիայում՝ տարբեր հետաքրքրություններ ու տեղական դաշնակիցներ, կարողանում էին նաև արագ պայմանավորվել, ավելի արագ, քան Արևմուտքի հետ:
Սակայն թուրքերը երբեք վերջնականապես չեն պայմանավորվում, և մեզ համար, ովքեր երևի բոլորից լավ են ճանաչում նրանց, տեսել են Թուրքիայի նենգ ու ստոր խաղերը, հասկանալի էր, որ այդ երկիրը չի բացահայտում իր իրական հետաքրքրությունները, այլ ձգտում է առաջին հերթին ռուսների մոտ տպավորություն ստեղծել, որ իրենք կարողանում են պայմանավորվել, որ իրենց համագործակցությունը լավ պտուղներ է տալիս:
Այս ամենին հետևեց պատերազմն Արցախում, որը սանձազերծեց Ադրբեջանը՝ թելադրված Թուրքիայի կողմից: Վերջինս շատ արագ հանդես եկավ ադրբեջանամետ դիրքորոշմամբ՝ «մեկ ազգ, երկու պետություն» հանրաճանաչ արտահայտությունը ձևափոխելով «մեկ ազգ, մեկ պետության», ինչը նշանակում է, որ իրեն հռչակել է որպես Արցախի դեմ պատերազմող կողմ: Ռուսաստանն ու Արևմուտքը միասին Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել հարձակումը, իսկ Թուրքիան, ընդհակառակը, սրում է հակամարտությունը: Անկարան Մոսկվային ուղղակիորեն առաջարկում է նստել և ամեն ինչ վճռել, «ինչպես Սիրիայում», սակայն ՌԴ իշխանությունները չեն արձագանքել թուրքական այդ նախաձեռնությանը: Չէ՞ որ խոսքն Անդրկովկասի մասին է, որը Ռուսաստանն ավանդաբար համարում է իր ազդեցության գոտին: Բայց երևում է, որ Կրեմլում միևնույն ժամանակ չեն ցանկանում բախվել Էրդողանի հետ, քանզի նրա հետ գործընկերային հարաբերությունների հաստատման համար շատ ժամանակ ու ջանքեր են ներդրել:
Բաքվին զենքի վաճառքը, ադրբեջանական զինվորականների ուսուցումը և դիվանագիտական մշտական աջակցությունը Թուրքիայի կողմից շարունակվում է արդեն երկար տարիներ: Այս անգամ, սակայն, Էրդողանի ամբիցիաներն ավելի մեծ են, քանի որ նա ուղղակիորեն հայտարարում է, որ ցանկանում է ջարդել հինը և հաստատել նոր նորմ, որպեսզի Թուրքիան ներկա լինի տարածաշրջանում, իսկ Թուրքիայի արտգործնախարարն այդ միտքը կրկնել է իր գրեթե բոլոր հայտարարություններում:
Էրդողանը փորձում է Պուտինին ներքաշել երկխոսության մեջ, այնպիսի երկխոսության, որը նրանք վարել են նաև Սիրիայում ու Լիբիայում: Մևլյութ Չավուշօղլուն բաց տեքստով այսպիսի հայտարարություն է կատարել. «Մենք խոսել ենք Պուտինի, Լավրովի հետ: Ինչպես միասին գործում ենք Սիրիայում, այդպես էլ այստեղ էինք ցանկանում, բայց չհաջողվեց»:
Հասկանալի է, որ թուրքական նման պլանները Մոսկվայի դուրը չեն գալիս: Արցախը Սիրիա չէ, որովհետև, ինչպես նշեցինք, Ռուսաստանը սովոր է Անդրկովկասը դիտարկել որպես իր հատուկ հետաքրքրությունների գոտի և բացասաբար է ընդունում տարածաշրջանում կողմնակի ցանկացած միջամտություն:
Ըստ մոսկովյան Քարնեգիի կենտրոնի՝ Սիրիայում Էրդողանի դաշնակիցը լինելը շահավետ էր, քանի որ օգնում էր խարխլել ՆԱՏՕ-ի միասնությունը: Իսկ ի՞նչ կարող է Ռուսաստանը ստանալ Թուրքիայից Արցախում: Ընդամենը՝ այնպիսի երկրի համարում, որը հանգիստ նայում է, թե ինչպես են հարձակվել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի վրա:
Ոչ թուրքին կարելի է հավատալ, ոչ ադրբեջանցուն: Այդպես է ապացուցել պատմությունը: Եվ հիմա, երբ համայն հայությունը ողջ աշխարհում բարձրացնում է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը, պայքար, որի առաջնագծում հայ ժողովրդի 18-20 տարեկան զավակներն են, կարելի է խոսել նվազագույնը Արցախի անկախության ճանաչման մասին: Որովհետև միայն այդ կերպ առավել արդյունավետ կլինի պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

13-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO