Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԼՂՀ


Ագրեսորի սրբապղծությունը, վերջին հույսն ու ցինիզմը

«Այս ամենն ավարտվելու է եւ ավարտվելու է հօգուտ հայերի։ Գլխավորը չխանգարել նրանց իրենց սահմանից ավելի հեռացնելու ահաբեկիչներին։ Չէ որ դրանք քաղաքակիրթ աշխարհի սահմաններն են». Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Միջազգային իրավունքի համառուսական ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովը։
Եվ նա չի սխալվում եւ ոչ այն պատճառով, որ մեր` հայերիս սրտից է խոսում։ Պատերազմն ու պատերազմական վիճակը որքան էլ չափազանց հուզական, այնուամենայնիվ, սթափ դատողություն, դիտարկում ու վերլուծություն են պահանջում, փաստերի համադրում եւ ըստ այդմ` քննարկում։
Տասնամյակներ տեւող բանակցությունների ընթացքում Ադրբեջանն այդպես էլ ի վիճակի չեղավ բանակցությունների միջոցով արցախյան հարցի կարգավորմանը նպաստելուն եւ հարցի լուծումը շարունակ փնտրեց ուժային մեթոդների մեջ` պարբերաբար ռազմական հարձակումներ գործելով Հայաստանի ու Արցախի վրա` արդարացնելով թե՛ իր գործողությունները, թե՛ քարոզչական մեքենան` օգտագործելով զանազան հարթակներ։ Այսօր եւս` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան պատերազմ սանձազերծելով Արցախի ու Հայաստանի դեմ, շարունակում է ագրեսորի իր քաղաքականությունը` ներառելով միջազգայնորեն հայտնի ահաբեկչական ուժերին` ռազմադաշտից պատերազմը փոխադրելով խաղաղ բնակչության վրա` թիրախ դարձնելով նաեւ մշակութային օջախները, հիվանդանոցներն ու իրենց պարտականություններն իրագործող լրագրողներին։ Ագրեսորը սպառնալիք է դարձել ոչ միայն տարածաշրջանի խաղաղությանը, այլեւ մարդկային քաղաքակրթության ողջ ձեռքբերումներին, որ սահմանված են զանազան հարթակների կոնվենցիաներով, այն, որ արգելված է խաղաղ բնակչության դեմ մահաբեր զենքեր կիրառել, կիրառել անթույլատրելի եւ արգելված զինատեսակներ, թիրախ չդարձնել հումանիտար գործունեություն ծավալող օբյեկտներն ու հումանիտար օգնություն ցուցաբերողներին, իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող միջազգային կառույցների ներկայացուցիչներին, կանանց ու երեխաներին, հիվանդներին ու վիրավորներին, գերիներին, նպաստել ռազմադաշտից երկուստեք սպանվածների դիերը տեղափոխելուն։
Պատերազմի այս ողջ ընթացքում ագրեսորը չցուցաբերեց հիշյալ` գրված ու չգրված կանոններն ու սահմանումները հարգելու որեւէ քայլ, որեւէ կերպ չկարողացավ հիմնավորել ու արդարացնել պատերազմ սանձազերծելու գործոնները, չարձագանքեց որեւէ հումանիտար առաջարկի կամ կոչի, ավելին` գործի դրեց ոչ միայն արգելված զենքերն ու ահաբեկիչների մասնակցությունը, այլեւ զանազան հարթակներում ողջ ուժով գործի դրեց քարոզչական նենգամտությունն ու ահաբեկչությունը` ամեն կերպ փորձելով պաշտպանել ագրեսորական նկրտումները։
Մինչեւ ատամները զինված ադրբեջանական հրոսակները չեն համարձակվում կռվել սահմանային գոտում` մեր զինվորների դեմ, եւ համառորեն պատերազմը փոխադրում են բնակավայրեր` թիրախավորելով նաեւ մշակութային օջախները, որ համամարդկային քաղաքակրթության օրինակ ու վկայություն են։ Ինչպես որ թուրքական իշխանությունները վերջերս մզկիթի վերածեցին Սուրբ Սոֆիայի տաճարը, եւ աշխարհը հանդուրժեց այդ վանդալիզմը, այնպես էլ հիմա ադրբեջանական իշխանությունները առնվազն երկու անգամ գնդակոծեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ուր պատսպարված ու աղոթքի էին խաղաղ բնակիչներ` այդ թվում երեխաներ ու լրագրողներ` տարբեր երկրներից։ Գնդակոծության հետեւանքով ոչ միայն տուժեց կառույցը, այլեւ եղան վիրավորներ, այդ թվում` ծանր վիրավորվեց աշխատանքային պարտականությունները կատարող ռուս լրագրող։
Սա ոչ թե ադրբեջանական ուժի՛ վկայությունն է, այլ նրա նենգամտության ու վախի, հենց վախի՛ վկայությունը, քանզի միայն վախկոտներն են զենք բարձրացնում անզեն մարդկանց ու երեխաների վրա։ Նրանք այսօր ոտնահարում են ցանկացած սրբություն ու բարոյականություն, եւ աշխարհը դարձյալ հանդուրժում է, հանդուրժում է, քանզի խաղաղության կոչերը դարձյալ ուղղվում են երկու կողմերին, առանց հաշվի առնելու ակնառու փաստերը, որ պատերազմ սանձահարողն ու հրահրողը, շարունակողը եւ այն բորբոքողը միայն մեկ կողմն է` ադրբեջանականը` Թուրքիայի հովանավորությամբ։
Ալիեւը խոսում է անհապաղ բանակցությունների նստելու պատրաստակամությունից, սակայն շարունակում է խախտել մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունը` խոչընդոտելով ռազմադաշտից գերիների ու դիակների դուրս բերմանը նպաստելու` Կարմիր խաչի հումանիտար աշխատանքների իրականացմանը։ Սա բացահայտ արհամարհանք է միջազգային կառույցների հանդեպ, բացահայտ արհամարհանք մարդկային արժեքների ու հումանիտար գործընթացների հանդեպ։
Ալիեւյան ցինիզմի սահմանները դուրս են գալիս իր երկրի սահմաններից, եւ նրա մախաթի թելերն այսօր ուղղակի նաեւ Ռուսաստանից են իրականացնում իրենց սրբապիղծ ու խայտառակ քարոզչությունը` պաշտպանելով խաղաղ բնակչության վրա հրոսակների որեւէ կերպ չարդարացված գործողությունները, այդ թվում եւ եկեղեցու գնդակոծությունը, ինչպես Սոլովյովի հայտնի հաղորդման ժամանակ այդ նողկալի արարքը փորձեց արդարացնել հայտնի Գուսմանի հովանավորյալ ոմն տիկին` անամոթաբար եկեղեցին հայտարարելով «սարտիր» ու նաեւ, թե եկեղեցում զինվորներ կային։
Այն, որ եկեղեցին սրբավայր է, Աստծու տաճար, եւ այնտեղ գտնվողն արդեն իսկ պաշտպանյալ է, անգամ, եթե նա ադրբեջանցի կամ թուրք լինի, ադրբեջանական «մտավորականության» ուղեղին հասու չէ, հասու չէ նաեւ այն իրողությունը, որ եկեղեցուց կրակ չի արձակվել, եթե անգամ այնտեղ զինվորներ են եղել, ուստի եւ առիթ չի եղել եկեղեցու գնդակոծության համար, հասու չէ նաեւ այն բնական հատկանիշը, որ դրված է կնոջ մեջ, ով ի բնե, ներքուստ, իր մարդկային տեսակով ոչ մի կերպ պատերազմի քարոզչություն չի անի, քանզի նախ եւ առաջ մայր է, սակայն, ինչպես համոզվեցինք, տիկինը չի համապատասխանում իր որեւէ կոչմանը` ո՛չ բնության, ո՛չ էլ մարդու կողմից շնորհված։
Այսօր տեղին կլիներ, որ Ռուսաստանը առավել կոշտ քաղաքականություն վարեր ադրբեջանական քարոզչամեքենայի սայլին լծված իր քաղաքացիների հանդեպ, որոնք ոչ միայն Ռուսաստանից են պատերազմի ու վայրագության քարոզներ իրականացում բազմամիլիոնանոց լսարաններից, այլեւ ցեխ են շպրտում հենց ռուսական շահերը պաշտպանող ռուս եւ այլազգի գործիչների վրա։ Նրանք անհապաղ պետք է զրկվեն Ռուսաստանի քաղաքացիությունից եւ մեկընդմիշտ դուրս վռնդվեն Ռուսաստանից, ուր բազմազգ ժողովուրդները լծված են խաղաղության ու ստեղծարար աշխատանքի, համերաշխ գոյակցության, իսկ այդ համերաշխության հիմքերը խարխլողները ռումբ են Ռուսաստանի սրտում եւ պայթում են անգամ առանց ձգանը քաշելու, եւ անկանխատեսելի են դրա հետեւանքները հենց Ռուսաստանի համար…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

13-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO