Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հրադադարը պարտադրել ու պարտադրում է հայ զինվորը

Ռուսաստանին ուղղված Ադրբեջանի կոշտ ժեստը
Ադրբեջանաթուրքական տանդեմը համառորեն փորձում է հետաձգել հումանիտար հրադադարի հաստատումը: Ալիեւը լավ է հասկանում, որ ադրբեջանցի զինվորների դիակների վերադարձը կործանարար հարված կլինի սեփական կլանի համար՝ ավելի բորբոքելով իր վարած քաղաքականության դեմ առանց այն էլ արդեն իսկ ընդվզող հասարակությանը: Դիակների վերադարձին հետեւելու է ադրբեջանական հանրության օրինաչափ հարցը, թե ինչ տարածքների համար տրվեցին նման մեծաքանակ զոհերը: Ադրբեջանաթուրքական կոալիցիան, չկարողանալով մեծ հաշվով լուծել իր առջեւ դրված ռազմական խնդիրը եւ որպեսզի ինչ-որ կերպ բացատրի զոհերի նման թիվը՝ վերջին ճիգով փորձեց գրավել որեւէ հայկական բնակավայր: Իրավիճակին չտիրապետող Ալիեւը հրադադարից ժամեր առաջ դիվերսիոն մեծ խումբ ուղարկեց Հադրութ, որպեսզի կրակի հումանիտար դադարեցման ժամին ադրբեջանական դրոշը բարձրացնեն քաղաքապետարանի շենքի վրա:
Ալիեւի նենգ ձգտումները բախվեցին հենց Հադրութի բնակիչների հերոսական հակազդմանը: Ադրբեջանաթուրքական 200 հոգանոց հատուկ ջոկատայիններին դիմավորեցին ու դիմադրություն ցույց տվեցին հենց քաղաքի երկու տասնյակը գերազանցող զինված բնակիչները, մինչեւ պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հասան Հադրութ եւ չեզոքացրին թշնամուն: Ադրբեջանի հուսահատ այս ճիգը նաեւ սադրանք էր՝ ուղղված զինադադարի ռեժիմի հաստատման դեմ:
Ալիեւի պարզունակ քայլը, թե զինադադարի պահին հատուկ նշանակության դիվերսիոն խմբերի ներկայությամբ ռազմաճակատից նման խորության վրա կարող է ապացուցել, որ Հադրութը վերցված է, բնականաբար, անլուծելի խնդիր էր: Արցախի պաշտպանության բանակը ոչ մի դեպքում թույլ չէր տա Արցախի տարածքների որեւէ կորուստ:
Հրադադարի պայմանավորված ժամից հետո շարունակելով իր դերքերի բարելավանն ուղղված գործողությունները` Ադրբեջանը չի կատարում Մոսկվայում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները: Հայկական զինված ուժերը օրինաչափ ու կոշտ պատասխան են տալիս թշնամու առաջխաղացման յուրաքանչյուր քայլին:
Հրադադարի ռեժիմը չպահպանելու ադրբեջանաթուրքական կոալիցիայի գործողությունները բորբոքեցին միջազգային կառույցներին եւ հանրության վրդովմունքի նոր ալիք բարձրացրին: Այդ ռազմական գործողություններն առաջին հերթին կոշտ ժեստ էին` ուղղված հրադադարը նախաձեռնող Ռուսաստանին, ինչը առաջ բերեց Ռուսաստանի համարժեք կոշտ արձագանքը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացակայանի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովն ակնարկեց, որ իրավիճակով զբաղվում է նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Շայգուն, եւ շեշտեց ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը:
Դրան հաջորդեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: Ճիշտ է, քննարկման թեման եղել է Մերձավոր Արեւելքից տարածաշրջան ահաբեկիչների տեղափոխման հարցը, սակայն պաշտոնական հաղորդագրության տողատակերից ակնհայտ է, որ Ռուսաստանն արդեն անտեսելով Ադրբեջանին` հրադադարի վերաբերյալ ռազմական գերատեսչության ղեկավարի մակարդակով խոսում է Թուրքիայի հետ: Շեշտադրումների փոփոխությունն ակնհայտ է՝ արտաքին գործերի նախարարների դիվանագիտական երկխոսությանը փոխարինել է ռազմական գերատեսչությունների ղեկավարների երկխոսությունը: Այս հեռախոսային խոսակցության հաջորդ իսկ օրը Չեչնիայում ոչնչացվեցին Սիրիայից ժամանած չորս ահաբեկիչ: Պարզ է, որ օդային հաղորդակցության բացակայության պայմաններում նրանք ՌԴ էին ներթափանցել Ադրբեջանից, ուր փոխադրվել էին Թուրքիայի միջոցով, ինչն ավելորդ անգամ փաստում է արցախյան պատերազմի տարածաշրջանային ընդգրկման անխուսափելիության մասին:
Հումանիտար հրադադարի խախտմանը միանգամից արձագանքեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Վերջինս մտահոգիչ եւ անթույլատրելի գնահատեց ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնեց Գուտերեշի հիասթափության մասին եւ խստորեն դատապարտեց խաղաղ բնակչության դեմ իրականացվող վայրագությունները:
Դրան հաջորդեց ԵՄ դիվանագիտական դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը: Վերջինս միանշանակ քննադատեց Արցախում իրականացվող բռնությունները եւ հայտնեց, որ ԵՄ արտգործնախարարները քննարկում են Արցախում հրադադարի հաստատման համար տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցը:
Միջազգային դիվանագիտական ճնշումներին կրկին պատասխանեց Թուրքիան: Շվեդիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ միջազգային հանրությունը հրադադար պահանջելուն զուգահեռ թող հայկական կողմից պահանջի դուրս բերել զորքերը Արցախի հարակից տարածքներից: Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարարը առաջարկեց բանակցությունները վարել Մինսկի խմբի մեջ մտնող բոլոր 11 երկրների ձեւաչափով:
Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Վերջինս, լավ հասկանալով որ ռազմաճակատում չի կարողանում խնդիրներ լուծել եւ ունակ չէ նաեւ հակադրվել Ռուսաստանին, որը հրապարակայնորեն քննադատում է ծայրահեղ իսլամիստ գրոհայինների ներկայությունը իր հարավային սահմանների մոտ, շտապ համաձայնել է հրադադարին: Ալիեւը սակայն չի համակերպվում, որ նման մեծ կորուստներով արցախա-ադրբեջանական սահմանին էական ձեւափոխությունների չի հասել, բայց ստիպված է արդեն իրականությանը սթափ նայել: Դա նրան ստիպել ու ստիպում է առաջին հերթին Հայ զինվորը, հիմա նաեւ՝ միջազգային հանրությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

14-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO