Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԼՂՀ


Արցախում հաղթելու է իր բնօրրանում հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը

«Հայրենիք մի սպասեք օտարից եւ ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»

«Հայրենիք մի սպասեք օտարից եւ ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»: Սա մեծ զորավար Գարեգին Նժդեհի խոսքն է, որն այսօր, առավել, քան երբեւէ, պետք է հորդի յուրաքանչյուրիս շուրթերից եւ սրտից: Կրկին մեր ժողովուրդը կանգնած է իր առաջընթացի ճանապարհի հերթական խորդուբորդի առաջ: Կրկին դեմ դիմաց կանգնած ենք մարդկային անարդարության ու բարբարոսության հետ, եւ կրկին միջազգային հանրությունը, գերտերությունները հայտարարություններով քննադատում են ագրեսիան ու անարդարությունը:
Բայց մենք արդեն լավ գիտենք, որ միայն մեր ուժին ապավինելով կարող ենք հաղթահարել հերթական խոչընդոտը: Այն չի կարող կանգնեցնել քաղաքակրթություն արարող ժողովրդի՝ զարգացման եւ ապագա գնացող հաստատուն ընթացքը: Հետեւաբար՝ մեր հաղթանակն անխուսափելի է: Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր էլ մեր դիմաց նույն թշնամին է կանգնած: Մեկ դարի պատմության գիրկն անցած փառապանծ Սարդարապատը կրկնելու համար մենք ունենք ավելի հզոր ներուժ, քան այն ժամանակ էր՝ կայացած ուժեղ ժողովրդավարական պետություն, հզոր հաղթանակած բանակ, թշնամու միլիարդավոր նավթադոլարների զինանոցին չզիջող սպառազինություն եւ ամենակարեւորը՝ միասնական, հաղթական, հզոր ոգի:
Ժամանակակից աշխարհում դիվանագիական ճակատը շատ կարեւոր է, եւ այդ ուղղությամբ հետեւողական ու նպատակային քայլեր արվում են: Հայաստանի եւ Արցախի դիվանագիտական հաղթանակները բախվում են թշնամու նախնադարյան, բիրտ եւ պարզունակ պատասխաններին: Միջազգային հարաբերություններում երբեմնի հայտնի թուրքական դիվանագիտությունն այլեւս գոյություն չունի, եւ համաշխարհային հանրության ցասումին Թուրքիան պատասխանում է պարզունակ կոպտությամբ: Թուրքիայի առաջնորդը եւ քաղաքական էլիտան արդեն իրենց նեղություն չեն տալիս ու չեն պահպանում գոնե դիվանագիտական պարզագույն նորմերը: Էրդողանին արդեն քննադատում են նաեւ սեփական պետության ներսում: Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Դավութօղլուն Էրդողանին համարում է իր երկրի չարիք: Թուրքիան իր դեմ է հանել Միջերկրական ծովի բոլոր երկրներին եւ դրա սահմաններից դուրս գտնվողներին: Անտեսելով այդ ամենը՝ Էրդողանը շարունակում է իր ծավալապաշտական նեոօսմանյան քաղաքականությունը Արցախում:
Բայց այսօր հաղթանակներն առաջին հերթին կերտվում են ռազմի դաշտում, որոնք հետո ամրագրվելու են դիվանագիտական սեղաններին: Ու հայ ժողովուրդը, արյունով պաշտպանելու չափ սիրելով հայրենիքը, կենաց-մահու պայքար է մղում Արցախում: Թշնամին, սպառելով իր զինանոցում ունեցած բոլոր միջոցները, անցել է վերջինին՝ փորձում է առանց զրահատեխնիկայի ուղեկցության, զուտ մեծաթիվ կենդանի ուժով գրոհներ կազմակերպել: Պաշտպանության բանակի հրետանու դիպուկ հարվածներով եւ մեր զինվորների հերոսական գործողություններով՝ թշնամին տալիս է մեծ թվով զոհեր ու արյունաքամ լինում:
Այսպես Աստծու տված ամեն օրը Արցախի ու ողջ աշխարհի հայությունը պայքարում է իր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի համար: Այն մի ուժ է, որը կոտրել հնարավոր չէ: 1994 թվականի հունվարի վերջին, երբ Մարտակերտի ազատագրման համար համառ մարտեր էին մղվում, եղա թշնամուց նոր հետ վերցված Ներքին Հոռաթաղում: Իր տան դիմաց նստած տարեց ծերունու առաջին իսկ բառերից դուրս հորդեցին արցախցու անխախտ ինքնասիրությունը եւ արժանապատվությունը: Նա վիրավորված ինքնասիրության պոռթկումով դիմեց ինձ. «Թուրքն ո՞վ էր, որ գար հասներ մեր գյուղը, ուղղակի այդ օրերին ձեռքներիս զենք չունեինք կռվելու համար»: Հիմա Արցախում հերոսական պայքարը շարունակվում է, եւ այն հասցվելու է հաղթական վերջաբանի՝ ցանկացած գնով, որովհետեւ պայքարը Հայրենիքի համար է, որովհետեւ արցախցին ու հայ ժողովուրդը իրենց անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքը երբեք չեն զիջի:
«Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները»,- Նժդեհի այս խոսքերն հաղթանակներ են կերտել մեկ դար առաջ եւ ուղեկցելու են մեր այսօրվա եւ ապագայի բոլոր հաղթանակներում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

16-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO