Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Թշնամին հարվածելով մեր եկեղեցուն

Հայերիս համար սրբազան պատերազմի զանգ հնչեցրեց

Գրող, վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ զրույցում «ՀՀ» օրաթերթը փորձում է քննել, թե ինչպիսի՞ դիրքորոշում պետք է որդեգրենք մեր դեմ սանձազերծած պատերազմի պարագայում։ Ո՞րն է լինելու մեր հաղթանակի գրավականը, այդ հաղթանակն ի՞նչ է տալու մեզ եւ ի՞նչ է տալու ընդհանրապես աշխարհին։
-Պարոն Պեպանյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հայ ժողովրդին։
-Ուղերձից հասկանալի է դառնում, որ մեր ժողովրդի համար ստեղծված է լուրջ իրավիճակ։ Եվ ողջունելի է ուղերձը։ Բայց ցանկալի կլիներ, եւ այսօր էլ ցանկալի կլինի, որպեսզի նաեւ քայլեր առաջարկվեն, որոնք բարձրացնելու են երկրի դիմադրողականությունը, ժողովրդի միասնականությունը։ Մենք լավ, փորձառու մասնագետներ ունենք տարբեր ոլորտներում, ցանկալի կլինի, որ այս մարդիկ ներգրավվեին համապատասխան կառույցների մեջ, որպեսզի նաեւ այդ կառույցների կամ պետական գերատեսչությունների գործունեության արդյունավետությունը մեծանա։ Անշուշտ, ողջունելի է, որ նախապես վարչապետը հանդիպել է քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բայց շրջանակը նեղ էր։ Երկրում էլի կան կուսակցություններ, առանձին քաղաքական միավորներ, որոնք ասելիք ունեն։ Եվ, ընդհանրապես, պետք է վստահաբար գիտակցենք, որ այլեւս հետեւում են անցյալի խնդիրները, այսօր կա մի մեծ խրամատ, որից դուրս թշնամին է։ Մեր խնդիրն է` որքան հնարավոր է` զինվորներով լցնել խրամատը, որքան հնրավոր է` նոր գաղափարներ, տեսակետներ ու սկզբունքններ քննել ու եզրահանգումներ անել։ Դա նաեւ կնպաստի, որպեսզի զրոյացվեն ներքին լարվածությունները, ազգովի նայենք նույն ուղղությամբ։ Այս դեպքում է արդեն, որ ազգային ներուժն ամբողջությամբ կուղղորդվի գոյամարտին։ Նույնն էլ սփյուռքի առումով. հարկավոր է համապատասխան աշխատանքներ կատարել եւ առավել արդյունավետ ուղղություններով օգտագործել դրսում ապրող մեր հայրենակիցների հնարավորությունները։ Այնպես անել, որպեսզի սփյուռքահայության՝ վերջին շրջանի այս կտրուկ ակտիվացումը նպաստի դիվանագիտական մեր կորպուսի աշխատանքներին։
-Իսկ կարելի՞ է սա համարել շրջադարձային փուլ մեր ժողովրդի վերջին շրջանի, նաեւ՝ մեր նորանկախ երկրի պատմության մեջ, երբ փաստացի գնալու ենք մինչեւ վերջ։ Կամ գուցե համարենք այն, ինչ Վազգեն Սարգսյա՞նն էր ասում՝ ամեն մի ազգ գոնե մեկ անգամ իր պատերազմը մինչեւ վերջ պետք է տա։
-Անշուշտ, այդպես է. մենք պատերազմ ունենք տալու։ Բայց բանն այն է, որ պատերազմը տալու համար դու պետք է պատրաստ լինես։ Ցավոք սրտի, մենք ամեն ինչ չենք արել, որ պատրաստ լինենք։ Դրա համար տնտեսությունը պետք է պատրաստ լիներ, ժողովրդի ոգին պետք է պատրաստ լիներ, սփյուռքը պետք է պատրաստ լիներ։ Եվ, ընդհանրապես, եթե մենք շատ լավ պատրաստ լինեինք, թշնամին չէր էլ հարձակվի մեզ վրա։ Մինչդեռ գիտենք, թե ինչպիսի իրավիճակ է եղել մեր երկրում տարիներ շարունակ, ինչպիսի վարքագիծ է դրսեւորվել պետական կառավարիչների կողմից, որն ակնհայտորեն արգելակել է երկրի զարգացումը։
Եվ եթե իրավիճակն այսպիսին է՝ ժամանակին թերացել ենք, ապա այժմ պարտավոր ենք թշնամու դեմ պատերազմելու, կռիվ տալու հետ միաժամանակ արագորեն շտկվել ու կազմակերպվել։
-Դուք միշտ կարեւորել եք ազգային ոգու վերելքը։ Այդ վերելքը պետք է կայանա հատկապես սահմանային իրավիճակներում, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել դժվարություններն ու հասնել հաղթանակի։ Կարծում եք` եկե՞լ է ժամանակը, այս պատերազմը հենց ա՞յդ պահն է։
-Այո, ճիշտ ես նկատել։ Ես միշտ եմ դա ասում։ Ազգի ոգին բարձրացնելու երկու ուղի կա։ Մեկը գաղափարախոսական աշխատանքն է, մյուսն էլ պատերազմն է։ Երբ քեզ պատերազմ են հայտարարում, արդեն ազգի վերաբերմունքը եւ մտածողությունը սկսում են փոխվել։ Եթե մենք նայենք մեր ժողովրդին այսօր ու սեպտեմբերի 27-ից առաջ, ապա նրանք տարբեր ժողովուրդներ են։ Փաստացի՝ թշնամին հարվածելով մեզ, մեր եկեղեցուն, պատերազմը դարձնում է սրբազան։ Իսկ եթե միանում են նաեւ թուրքերը, արդեն մեր ժողովուրդը գնում է գերմոբիլիզացիայի։ Պատերազմը, ճիշտ է, կորուստներ է բերում, բայց նշածս առումներով էլ դրական դերակատարություն է ունենում։ Եվ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ ներկա գերմոբիլիզացիան անշրջելի դրական հետեւանքներ թողնի ու արդյունքներ տա իրականության մեջ արդեն։ Եթե մենք սա չանենք, ապա կլինի այն, ինչ եղավ արցախյան առաջին պատերազմից հետո, երբ ամբողջ չորս տարի ազգը մոբիլիզացիայի մեջ էր, բայց հաղթանակից հետո բացասական երեւույթները սկսեցին գերիշխել մեր կյանքում։ Ա՛յ, որպեսզի դա տեղի չունենա, իշխանությունները պետք է հատուկ մի խումբ ստեղծեն՝ համապատասխան մասնագետներ ներառող, որը կներկայացնի առաջարկներ, թե այս ոգեւորությունը, մոբիլիզացիոն այս տենդենցը ինչպես գեներացնենք, առավել հզորացնենք եւ ինչպիսի քայլերով այն դարձնենք մնայուն ու անշրջելի։ Որպեսզի պատերազմից դուրս գանք որակական առումով արդեն բոլորովին այլ ազգ, այլ հանրություն։
-Իսկ մենք մենակ չե՞նք։ Այդ մենակ լինելու ըմբռնումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ մեր գիտակցության, գոյամարտ վարելու մեր կարողականության վրա։
-Անշուշտ, պատրանքներ են փշրվում։ Աշխարհը թույլ չի տա, որ թուրքերը մասնակցեն պատերազմին, կասեն` դու ցեղասպան ես եղել եւ այլն եւ այլն՝ նմանատիպ մտայնություններն այլեւս հօդս են ցնդում։ Մեր աչքերը բացվեցին, ու տեսանք, որ այդքան էլ այդպես չէ, միջազգային կառույցներն այն չեն, ինչ մենք պատկերացրել ենք։ Իհարկե, մենք այս մասին վաղուց պետք է իմանայինք։ Քանի որ չենք իմացել, ապա անհրաժեշտ քայլեր էլ չենք արել։ Բայց այսօր իմացանք, որ այդպես է։ Եվ ուրեմն՝ դո՛ւ պետք է լինես քո գլխի տերը, եւ դրա համար պետք է մոբիլիզացնես քո ողջ ուժերը։ Ա՛յս է։ Եվ, ընդհանրապես, հուսահատվել պետք չէ։ Որովհետեւ այս ժողովուրդն անելիք ունի այս աշխարհում։ Այս ժողովուրդը լավ հասկացավ, որ միջազգային կառույցներ, ՄԱԿ եւ այլն, որ ստեղծված են, այնքան էլ արդար չեն: Դրանցում շահերն են գերիշխում` տնտեսական եւ այլեւայլ շահեր։ Ուստի պետք է փոխվի աշխարհը։ Ու այդ աշխարհի փոխողներից մեկն էլ մեր ժողովուրդն է՝ հայ ժողովուրդը։ Դա իր ճակատին է գրված, եւ դրա համար պարտավոր է գերմոբիլիզացվել։ Մենք հուսահատվելու տարբերակ չունենք։ Նահանջելու տեղ չունենք։ Մենք մեր առաքելությունը պետք է կատարենք։ Այո՛, կորուստներ կլինեն, զրկանքներ կլինեն, բայց մենք պետք է պատերազմից դուրս գանք հաղթած։ Միանշանակ՝ հաղթած։ Եվ այստեղ միայն Ադրբեջանին հաղթելու խնդիրը չէ։ Մենք մարդկությանը մի նոր բան պետք է տանք մեր հաղթանակով։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

16-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO