Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՇԽԱՐՀ


Միջազգային փոխհարաբերություններում գերակա են շահերը

21-րդ դարում աշխարհի քարտեզին, ազգերի ինքնորոշման սկզբունքով, ի հայտ են եկել 4 նոր երկրներ՝ Արեւելյան Թիմորը, Մոնտենեգրոն, Կոսովոն եւ Հարավային Սուդանը: Արցախի Հանրապետությունը, հուսով ենք, դառնալու է 5-րդը: Անկախացած բոլոր երկրների ճանաչումը տեղի է ունեցել միջազգային գերտերություններից որեւէ մեկի հովանավորությամբ, օրինակ` Մոնտենեգրոն ու Կոսովոն վայելել են ԱՄՆ-ի եւ Եվրամիության հովանավորությունը: ԱՀ-ի անկախության գործընթացը որոշ առումներով, թերեւս, համեմատելի է Արեւելյան Թիմորի (ԱԹ) եւ Հարավային Սուդանի իրավիճակի հետ:
Արեւելյան Թիմոր
ԱԹ-ն 21-րդ դարի առաջին անկախացած երկիրն է, որը 1999 թ. ՄԱԿ-ի վերահսկողության ներքո անցկացված հանրաքվեով անկախացավ: Ինչպես 1991 թ. դեկտեմբերի 10-ին անկախացավ ԱՀ-ը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի ու Գեյգյոլի շրջաններում անցկացված հանրաքվեի արդյունքներով, ինչը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ-ի Սահմանադրությանը, որն անտեսում է միջազգային հանրությունը: ԱԹ-ն միայն 2001 թ. կարողացավ ՄԱԿ-ի վերահսկողությամբ երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնել եւ խորհրդարան ձեւավորել, ապա եւս մեկ տարի պահանջվեց, որպեսզի նորանկախ ԱԹ-ն կարողանա մշակել Սահմանադրություն, ինչից հետո, կարելի է ասել, կյանքի կոչվեց այդ երկրի անկախությունը՝ 2002 թ. մայիսի 20-ին, երբ ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց:
Եվ, այսպիսով, գլխավորապես քրիստոնյա եւ ծագումով էլ ինդոնեզիացիներից տարբերվող ԱԹ-ն, շուրջ 900 հազար բնակչությամբ, անկախացավ 273 միլիոն բնակչությամբ աշխարհում 4-րդ տեղը զբաղեցնող եւ իսլամական աշխարհի խոշորագույն երկիր Ինդոնեզիայից: Քանի որ նորանկախ ԱԹ-ն երկիր կառավարելու հմտություն եւ փորձ չուներ, այդ հարցում միջազգային հանրության աջակցության կարիքն ուներ: Մինչդեռ ԱՀ-ն ունի պետական կառավարման բոլոր կառույցներն ու տարածաշրջանի ժողովրդավար երկրներից է, ինչը համեմատության եզրեր չունի Ադրբեջանի բռնապետության հետ: Պորտուգալացիները 16-րդ դարում ներթափանցեցին Թիմոր եւ1859 թ. այն բաժանեցին իրենց միջեւ: ԱԹ-ն պատկանում էր պորտուգալցիներին, եւ մի փոքր հատված էլ հոլանդացիներն էին տնօրինում Արեւմտյան Թիմոր անվամբ:
Անցյալ դարի 70-ականների սկզբներին, երբ Պորտուգալիայում տեղի ունեցավ «մեխակների» հեղափոխությունը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին նաեւ ԱԹ-ի անկախանալու համար, եւ 1974 թ. լուրջ շարժումներ սկսվեցին: Ավելին, անկախության շարժման ղեկավարները` Ինդոնեզիայի ջանքերը՝ ԱԹ-ն այդ երկրին միացնելու ուղղությամբ չեզոքացնելու նպատակով, անկախություն հռչակեցին Արեւելյան Թիմորի Ժողովրդավարական Հանրապետություն անվամբ: Բայց 1975 թ. Ջակարտան հարձակվեց ԱԹ-ի վրա եւ նրան բռնակցեց Ինդոնեզիային՝ հայտարարելով երկրի 27-րդ նահանգ: Ինչպես տեղի ունեցավ 1923 թ՝. Խորհրդային Ռուսաստանի կովկասյան բյուրոն Լեռնային Ղարաբաղի տարածքի մի հատվածում ձեւավորեց Ղարաբաղի ինքնավար մարզ եւ բռնակցեց Ադրբեջանին: Այսուհանդերձ, ԱԹ-ում անկախության ձգտումները, խտրականության քաղաքականության պայմաններում, երբեմն-երբեմն բռնկումներ էին ունենում, որոնք ճնշվում էին, այդ թվում՝ 1989 թ., երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն դատապարտեց ԱԹ-ի բռնակցումը Ինդոնեզիային:
Անկախության շարժումը կրկին գլուխ բարձրացրեց 1991 թ., ցույցերի ընթացքում զոհվեց 200 մարդ, ինչի պատճառով Պորտուգալիան խզեց Ինդոնեզիայի հետ դիվանագիտական փոխհարաբերությունները: Միջազգային համաներում կազմակերպության հաշվարկներով, որն այսօր, թերեւս, թուրք-ադրբեջանական տանդեմի ու միջազգային ահաբեկիչների ցեղասպան գործողությունների վրա աչք է փակում, 1974-1999 թթ. 210 հազար մարդ է զոհվել: 1998 թ. Ինդոնեզիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, նոր իշխանությունները` մեղմացնելով ԱԹ-ի հանդեպ քաղաքականությունը, հայաձայնեցին ինքնավարություն շնորհել ԱԹ-ին, ինչը չբավարարարեց անկախականներին, ուստի, ՄԱԿ-ի միջնորդությամբ ԱԹ-ի անկախականների եւ Ինդոնեզիայի ու Պորտուգալիայի միջեւ տեւական բանակցություններից հետո համաձայնություն ձեռք բերվեց 1999 թ. օգոստոսի 20-ին անկախության հանրաքվե անցկացնելու շուրջ:
Հարավային Սուդան
1956 թ. Սուդանն անկախացել է Մեծ Բրիտանիայից, ինչին անմիջապես հաջորդել են ներքին բախումները աֆրիկյան ծագումով քրիստոնյա եւ մասամբ էլ ա‎ֆրիկյան հավատքների հետեւորդների հարավի ու արաբական ծագումով մահմեդական բնակչության միջեւ, որոնք շարունակվել են տասնամյակներ: Երկու տարբեր մշակույթները նույն երկրի տարածքում միավորելը նման էր մի քանի հազարամյակի պատմություն ունեցող հայկական Արցախը աշխարհի քարտեզի վրա դեռ նոր, արհեստականորեն ստեղծված Իրանի համանուն նահանգի անվամբ Օսմանյան կայսրության ստեղծած եւ ԽՍՀՄ-ի շահերին համապատասխանող Ադրբեջանի Հանրապետությանը: Սուդանում այդ բախումները 2003-04 թթ. հարավցիների հանդեպ ցեղասպանության բնույթ կրեցին, եւ, միջազգային հանրության միջնոդությամբ, 2005 թ. հունվարին կենտրոնի ու «Սուդանի ազատագրական բանակ» կազմակերպության միջեւ հրադադարի համաձայնագիր կնքվեց, ըստ որի` 5 տարի հետո պետք է անկախության հանրաքվե անցկացվեր, եթե հարավցիները չցանկանային մնալ Սուդանի կազմում:
Խոսելով բախումների պատմության մասին` նշենք, որ 1972 թ. Սուդանի նախկին նախագահ Ջա‎ֆար Նոմեյրիին հաջողվել էր փոխհամաձայնության գալ հարավի հետ, սակայն 1983-ից, երբ Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիրը երկրում իշխող դարձրեց իսլամական օրենքները`շարիաթը, այն պարտադրելով նաեւ քրիստոնյա հարավին, կրկին բռնկվեցին ներքին բախումները եւ շարունակվեցին մինչեւ 2005 թ.: Եվ, ահա, 2011 թ. հունվարի 9-ին Սուդանի հարավում միջազգային դիտորդների ներկայությամբ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների համաձայն՝ մասնակիցների շուրջ 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության: Խարտումը, հաստատելով հանրաքվեի արդյունքները, ճանաչեց Հարավային Սուդանի անկախությունը, ինչպես որ խոստացել էր: Այսպիսով վերջ դրվեց ավելի քան 22-ամյա արյունալի բախումներին, որոնց ընթացքում զոհվեց ավելի քան 2 միլիոն մարդ, եւ 400 հազարը դարձավ փախստական:
Ի վերջո, 2011 հուլիսի 9-ին Ա‎‎‎‎‎‎‎‎ֆրիկայի մայրցամաքի քարտեզում պաշտոնապես հայտնվեց 54-րդ երկիրը` Հարավային Սուդան անունով, որը դարձավ ՄԱԿ-ի անդամ 193-րդ երկիրը: Այդ առնչությամբ նորաստեղծ երկրի մայրաքաղաք Ջաբայում տեղի ունեցող տոնակատարություններին մասնակցել են Աֆրիկայի երկրների ղեկավարներ, այդ թվում` Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Թեեւ ԱՄՆ-ը հայտարարել էր, թե չեզոք դիրքորոշում ունի հանրաքվեի հանդեպ, իսկ նախագահ Բարաք Օբաման այն պատմական իրադարձություն էր գնահատել, սակայն, ինչպես նշում էին փորձագետները, հակված էր հարավի անկախությունն: Հանգամանք, որը, կարելի է ասել, հենց Հարավային Սուդանի անկախության գլխավոր երաշխիքներից էր, ինչի պակասը խիստ զգացվում է ԱՀ-ի դեպքում, երբ որեւէ տարածաշրջանային ու միջազգային գերտերություն նման, արդարության կողքին կանգնելու, դիրքորոշում չունի:
Ավելին, եթե Իսրայելը ԱՀ-Ադրբեջան պատերազմում զինում է ցեղասպաններին հանուն իր շահերի, մինչդեռ առնվազն կարող էր պատերազմի ընթացքում ժամանակավորապես դադարեցնել հարձակողական զենքերի արտահանումը: Այն դեպքում, երբ Թել Ավիվը Հարավային Սուդանի անկախության հայտարարելու հաջորդ օրը պաշտոնապես ճանաչեց նրա անկախությունը: 2011 թ. հուլիսի 10-ին վարչապետ Նաթանյահուն պատրաստակամություն հայտնեց բազմակողմանիորեն համագործակցել եւ աջակցել նորաստեղծ երկրին: Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ Իսրայելը շատ վաղուց էր կապ հաստատել Սուդանի հարավի ապստամբների հետ եւ բազմիցս հանդիպել նրանց առաջնորդ Ջոն Գարանգի հետ, ինչը չէին թաքցնում նաեւ Իսրայելի պաշտոնյաները:


Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

16-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO