Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հովհաննիսյանի անդրանիկ գոլը չբավարարեց հաղթանակի համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ 1:1 հաշվով ավարտելով Էստոնիայի ընտրանու հետ արտագնա հանդիպումը: Մեր թիմից 8-րդ րոպեին աչքի ընկավ Կամո Հովհաննիսյանը, որը գլխի հարվածով եզրափակելով Տիգրան Բարսեղյանի փոխանցումը՝ իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականում:
28-ամյա պաշտպանը 52-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել մեր երկրի գլխավոր թիմի կազմում: Հավաքականում նորամուտը նա նշել է 2012 թվականի փետրվարի 28-ին՝ սերբերի հետ Կիպրոսում կայացած ընկերական խաղում, որն ավարտվել է բալկանցիների հաղթանակով (0:2): Իսկ նախօրեին Տալլինում տեղի ունեցած մրցավեճում Հովհաննիսյանի գոլը չբավարարեց մեր հավաքականին՝ լիարժեք 3 միավոր վաստակելու համար: Դաշտի տերերը պատասխանեցին 14-րդ րոպեին Ռաունո Սապինենի հեղինակած գոլով: Ինչպեսեւ էստոնացիների հետ երեւանյան խաղում, որը մերոնք շահել էին 2:0 հաշվով, դեղին քարտ ստացավ մեր ընտրանու կոլումբիացի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն: Այդ պատճառով նա բաց կթողնի Վրաստանի հետ հայրենի հավաքականի հաջորդ հանդիպումը, որը նախատեսված է նոյեմբերի 15-ին: Դրանից երեք օր անց հայ ֆուտբոլիստները Երեւանում հյուրընկալելու են Հյուսիսային Մակեդոնիային՝ անցկացնելով ենթախմբում իրենց ամփոփիչ խաղը: Ի դեպ, մեր ապագա մրցակիցներն այս տուրում մրցեցին իրար հետ եւ նույնպես բաժանվեցին 1:1 հաշվով: Նրանք 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեկ նիշ պակաս է վաստակել Հայաստանը: Էստոնացիներն էլ 2 միավորով եզրափակում են քառյակը:

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

16-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO