Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԶԱՆԱԶԱՆ


IPSE DIXIT

Ազգային հարաբերությունների հանգույցը կազմելով` ոչ միայն ժամանակակից ժողովուրդների մեջ, այլեւ մեռած կուլտուրական ազգերի եւ ներկա կենդանի քաղա-քակրթված աշխարհի միջեւ ե՛ւս հայերն առաջինն են եղել, որ միջազգայնության շահե¬րը եւ տիեզերական պատմության ըմբռնումը հասկացել են դեռ միջին դարերում: Հարցն ուրեմն մեծ է, ոչ միայն մեծ, այլեւ ծա՜նր. ձեզ` հայերիդ համար ծանրագո՜ւյն. բայց դուք` հայերդ, չեք կարող ձեր պատմական դերից երես շուռ տալ եւ միայն ազ¬գային, անջատ թվող ազգային շահերով բավականանալ: Ամեն մի մեծ պատմական դեր, ինչպես ամեն մեծ ստեղծական գործ, աշխարհիս միջավայրում տառապանք է. բայց իրապես եւ տառապանքից է, որ ծնվում են մեծ բաները....
ԺԷ եւ ԺԸ դարերի եվրոպական պրոպագանդայի հետամուտ հայերն երկու ճա-կատ պիտի կազմեին, երկուսն էլ շինարար, կուլտուրական. մեկը՝ ազգային առանձ-նահատկությունները եւ ինքնուրույն կուլտուրան իր ստեղծագործիչ ուժերով, քաղա-քակրթության ազգային ավանդական տարրերով, ազգային լեզվով բարգավաճողը: Մյուսը՝ համաշխարհային նշանակություն ունեցող եվրոպական լուսավորությունը եւ նրա կատարելագործված միջոցներն ներմուծանողը: Հայերը ոչ միայն առաջինը, այ-լեւ միակն են եղել արեւելյան ազգերից, որ Եվրոպայի կուլտուրայի յուրացմանը նպաս¬տելու նպատակով գիտական հաստատություններ հիմնել են Եվրոպայում....
Եվրոպայի այդ լուսավորյալ կեդրոններում, հին թե նոր քաղաքակրթիչ միջա-վայրներուն մեջ, հայերը չեն թերացել կուլտուրական կապերն աճեցնող բույներ դնել քաղաքակրթության մուտքը դյուրացնելու համար առաջավոր Ասիայի մեջ: Ինչ եւ լի-նեին մերձավոր նպատակներն, այս թե այն կողմից այդպիսի հաստատությունների հիմնադրության օրերին մեր ուշադրությունը գրավում է այս տեսակ գործերում հայոց ազգի միշտ երեւան եկող շինարար հոգին, նոցա նախաձեռնությունն հօգուտ միջազ¬գային կուլտուրական հարաբերությանց բարգավաճման:
Հայերի այս միջազգային շինարար դերն ոչինչ չէ կորցնում այն բանի համար, որ աշխարհակալներ հայ ազգի ուժերը իրանց եւ կամ տիրապետող խավերի սեփակա-նություն դարձուցած պետությանն էին ծառայեցնում` շնորհունակ ժողովրդին ենթար-կելով անզուսպ բռնության....
Քաղաքացիական եւ տնտեսական անցքերը քշում էին տեղից տեղ, աշխարհից աշխարհ այս զարմանալի գեղարվեստորեն եւ գրականորեն օժտված եւ կրթիչ ցեղը, որն իր հետ սփռում էր արվեստը, գեղարվեստի ճաշակը եւ դպրության լույսը` թե՛ հե-ռու հյուսիս, Լեհաստանի մեջ ոսկերչության արհեստի զարգացման զարկ տալով, թե՛ հեռու հարավ` Եթովպացվոց աշխարհի գրականության շարժման մասնակից դառ¬նա-լով: Հայաստանի կից օտարազգի միջավայրերում բնակվելով` նույն տեղերի լեզ¬վով թարգմանում էին նոքա իրանց միջում, արդեն Անիի շրջանից ի վեր ռամ¬կացրած ազ-գային գրականությունը, որ մուտք էր գործում օտար ազգերի մեջ` մատչելի դառ-նալով նրանց ամենաստորին դասակարգին: Հայկական ժողովրդական գիրքերը ա-ռաջիններն են իրանց տեսակում, որոնք նպաստել են զանազան ազգերի ժողովր-դական գրագետ շերտերի մտերմացման արաբաբնակ Միջագետքից եւ ասորի¬ների կողմերից մինչեւ Կովկասյան լեռները: Հայկական գեղունի շինարա¬րությունն Անիի անկումից հետո էլ չէր սպառվում եւ բնիկ Հայաստանում նախկին ավերումներից վնասված հիշատակարաններն էին նորոգում եւ նոր շքեղ եկեղեցիներ էին կառուցա-նում, ի պատասխան նոր հալածանքների՝ հայրենի հողի վրա գեղարվեստի ազնվաց-նող նմուշներ էին տալիս իրանց բռնակալներին, ամեն ազգի մատչելի ճարտարապե-տական գիծերի ներդաշնակ երաժշտությամբ....
Հարեւան եւ մինչեւ անգամ հեռու ընկած ազգերից ո՞րն է, որ օգտված չլիներ հա¬յոց ազգի կուլտուրական բարեմասնություններից, վիպասաններից եկող եւ աշուղ¬ներին հասած երգերից, նրա ճարտարապետական աննման զարգացած արվեստից, նրա այն բացառիկ լեզվագիտական շնորհից, որ թարգմանչաց արհեստից ավելի արվեստ է. գիտություն եւ արվեստ միասին ձուլված գեղարվեստ է շինած, հին դա¬րաշրջաններում ստեղծած է թարգմանության մի շարք դպրոցներ եւ տեսակ-տեսակ ոճ` ինքնուրույն գրվածքների համար պատրաստի ճոխ գրական լեզու ժառանգելով ժողովրդական վիպասաններից` նոր դարաշրջանում երկու գրական լեզու մշակելով կենդանի բարբառներից:
Նիկողայոս Մառ

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

16-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO