Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ահաբեկիչներն ընդդեմ երեխաների

Երեխաներն ընդդեմ պատերազմի ու բարբարոսության
2020 թվականի սեպտեմբերի 27-ին աշխարհը փոխեց գույները հայ երեխաների, եւ ոչ միայն հայ, այլեւ նրանց, ովքեր ապրում են Արցախում ու Հայաստանում, երբ մանկական «կռիվ-կռիվը» նրանց համար փոխվեց իսկական ու դաժան պատերազմի` մեծական «խաղերի», իսկ այդ խաղերում ընդգրկված են ոչ ավելի, ոչ պակաս, քան համաշխարհային ահաբեկիչներ` վարձված Թուրքիայի «բարի» կամքով` փոքր «եղբորը»` Ադրբեջանին «մի փոքր» զբաղեցնելու «կախարդական» հեքիաթներով այն մասին, որ պատերազմն այնքան էլ սարսափելի չէ «կռիվ-կռիվ» խաղացող «եղբայրների» համար։
Պաշտպանվա՞ծ են, արդյոք, երեխաներն աշխարհում... «Իհարկե,- միմյանց հերթ չտալով կգոռան աշխարհի գիտակներն ու առաջնորդները,- մենք նրանց համար ամեն ինչ արել ենք, հազար տեսակ հռչակագիր ընդունել, իրավունքներ ու հազար ու մի օր սահմանել, մենք նրանց համար խաղալիքներ ենք արտադրում, հատուկ սնունդ ու հագուստ, էլ չասած` առողջապահական ծառայություններն ու կրթօջախները, ժամանցի օբյեկտները… Երեխաները մեր ապագան են…»: Մտածում ես` հավատա՞լ, թե՞ չհավատալ այս սրտապատառ պաշտպանությանը եւ հանուն արդարության դիմում ես փաստերի` հավաստիանալու համար խոսքերի անկեղծությանն ու իսկությանը… Եվ, իրոք:
1925-ին Ժնեւում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում հունիսի 1-ը հռչակվեց Երեխաների պաշտպանության միջազգային օր: 1949 թվականին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում ընդունեց: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Հունիսի 1-ը` որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, առաջին անգամ նշվեց 1950 թվականին։
Սրանով աշխարհը չբավարարվեց. երեխաների հանդեպ սերն ու պարտավորությունն անսահման էր, իսկ խաղաղությունը` օդի պես անհրաժեշտ. պետք էր խաղաղության այդ հրեշտակներին եւս մի հրովարտակով առնել պաշտպանության տակ, եւ այն չուշացավ. ամեն տարվա նոյեմբերի 20-ը հայտարարվեց Երեխաների համերաշխության օր։ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ եւ 1956 թվականից նշել այս օրը։ Օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաեւ ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։ Գլխավոր ասամբլեան իր բանաձեւում նշում էր նաեւ, որ Երեխաների համաշխարհային օրվա ընդունումը միայն եւ միայն կամրապնդի ազգերի միջեւ համագործակցությունն ու համերաշխությունը։ Բացի այդ, 1959 թվականի հենց նոյեմբերի 20-ին ընդունվեց «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականին` «Երեխաների իրավունքների կոնվենցիան»։ Դե, ինչ, մնում է միայն ծափահարել աշխարհին` երեխաների հանդեպ հոգատարության, խաղաղասիրական, ազգամիջյան համերաշխության խնդիրներին այսքան կարեւոր ուշադրություն հատկացնելու եւ այդ ուշադրությունը հռչակագրերով ու համապատասխան փաստաթղթերով վավերացնելու համար։
Սակայն… Խոսքից գործի անցնելու ճանապարհը զարդարված է ընդամենը փուչիկներով ու հրուշակեղենի գույնզգույն թղթերով, իսկ խեղված ճակատագրերը, երեխաների` կյանքի հանդեպ ուղղակի եւ դաժան սպառնալիքները, նրանց հոգեբանությունը խաթարելու գործընթացները որեւէ արձագանք չեն գտնում ո՛չ աշխարհի մեծերի, ո՛չ էլ վերոհիշյալ հռչակագրերն ու կոնվենցիաներն ընդունած կազմակերպությունների կողմից։
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս` հոկտեմբերի 14-15-ը, Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության, այդ թվում եւ երեխաների վրա մահաբեր ռումբեր նետող ահաբեկիչները աշխարհի լուռ ու կույր համաձայնությամբ սկսել ու շարունակում են մարդասպան գործողությունները այնպիսի մի տարածքում, որ խաղաղության ու համերաշխության օրինակ կարող է ծառայել աշխարհի համար։ Այսօր հարվածի տակ է մի ողջ ազգություն, որ երբեւէ նախահարձակ ու զավթիչ չի եղել իր պատմության հազարամյակների ընթացքում, որ երբեւէ քար չի նետել որեւէ այլ ազգության ու համաշխարհային խաղաղության վրա, մի ազգություն, որ կարողացել է համերաշխ լինել անգամ դարավոր թշնամու հետ, որ չի սպանել թշնամու վիրավոր կամ գերյալ կռվողին, որ մարտադաշտում` իր զինվորների հետ միասին նաեւ բժշկական օգնություն է ցուցաբերել թշնամուն` հարգելով հումանիտար օրենքներն ու կարգը, էլ չասած, որ երբեւէ ձեռք չի բարձրացրել որեւէ երեխայի վրա` լինի սեփականը, թե թշնամունը։
Այսօր մեր երեխաները` օրորոցից սկսած, ենթարկվում են թրքական մառազմատիկ ծրագրերի հոշոտիչ քաղաքականության հարվածներին եւ շատ դեպքերում մեն-մենակ են լուծում վերոհիշյալ կոնվենցիաների մարդասիրական հարցերն ու խնդիրները` մատ հայտարարելով համաշխարհային հեգնանքին ու անտարբերությանը։ Նրանք այսօր Հայոց բանակի թիկունքում են ու մեծավարի պաշտպանում են իրենց ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իրենցից թույլերին ու օգնության կարոտյալներին։ Նրանք այսօր ուժեղացել են իրենց տարիքին անհամապատասխան եւ ժամանակի «թույլտվության» սահմանն անցել հասունանալու դաշտում, իսկ ո՞ւր են աշխարհի ղեկն ամուր բռնած ու երեխաներին գրկած ֆոտոսեսիաներ անող «բարի» քեռիներն ու մորաքույրները, ինչո՞ւ են լռում ու հանդուրժում աշխարհի խաղաղության, ազգամիջյան համերաշխության եւ երեխաների կյանքին ու առողջությանը, հոգեբանությանը սպառնացող ագրեսորների ու ահաբեկիչների վայրագ գործողությունները, ինչո՞ւ չեն կիրառում սահմանված պատժամիջոցները, ինչո՞ւ գործնականում չեն ճնշում թրքական իշխանությունների մարդակործան արարքները, ինչո՞ւ են անտարբերությամբ խրախուսում Թուրքիայի ձեռքին խաղալիք դարձած ադրբեջանական իշխանությունների հիվանդագին ու ցեղասպան բարբարոսությունները, որից բաժին է հասնում նաեւ իրենց հասարակությանն ու քաղաքացիներին, ովքեր, կամա թե ակամա, դառնում են միջազգային մակարդակի մարդասպաններ։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

16-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO