Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան մերժել է Ռուսաստանին

Եվ շարունակում է սրել իրավիճակը վերջինիս ազդեցության գոտում

Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր կարող էր դադարեցնել պատերազմն արցախա-ադրբեջանական սահմանագոտում, սակայն դա չի անում: Եվ այժմ միայն Ռուսաստանը կարող է փորձել կանգնեցնել այդ հակամարտությունը: Իսկ տարածաշրջանային ուժերից Թուրքիան սրում է իրավիճակը՝ «յուղ լցնելով կրակի վրա» եւ խաղալով այն նույն կործանարար դերը, որն ԱՄՆ-ը հաճախ է խաղացել՝ հակամարտությունը վերածելով պատերազմի: Այս մասին գրում է խորվաթական «Advance»-ը:
Երբ բռնկվում են հակամարտություններ, որոնց անմիջականորեն մասնակցում են գերտերությունները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, ապա մնացած աշխարհը, իսկ մենք խոսում ենք աշխարհի մասին, որում միայն մեկ գերտերություն է մնացել, նա կարող է միայն «նայել» կամ արտահայտել իր անհամաձայնությունը, իսկ մյուսներն էականորեն ինչ-որ բան չեն կարող փոխել: Մեկ այլ տարբերակում, երբ փոքր պետությունները բախվում են իրար հետ, գերտերություններն առաջին իսկ օրվանից կառուցողական կամ ապակառուցողական դեր են կատարում: Այլ կերպ ասած՝ նրանք կարող են լուծել հակամարտությունը կամ առավել սրել այն:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն այն հազվագյուտ դեպքերից է, երբ ԱՄՆ-ը կարող է իրականում դրական դեր խաղալ եւ, խաղաղության օգտին հանդես գալով, դադարեցնել հակամարտությունը, քան բորբոքել այն: Դա «նոր խոսք» կլիներ առնվազն վերջին կամ ավելի քան տասը տարվա ընթացքում: Բոլոր նախորդ դեպքերում (Լիբիա, Սիրիա, Ուկրաինա) Միացյալ Նահանգները հանդես է եկել որպես գործոն, որը պատրաստ է համեմատաբար թույլ հակամարտությունը վերածել արյունալի պատերազմի: Այս բոլոր հակամարտությունները շատ ավելի արագ կավարտվեին, եթե ԱՄՆ-ը չեզոք մնար, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի չսրեր դրանք:
Ինչ վերաբերում է Կովկասում այժմյան հակամարտությանը, որը կարող է շատ ավելի վատ պատերազմի վերածվել, քան եղել է 90-ականների սկզբին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, ԱՄՆ-ը «մեկնարկում» հանդես եկավ որպես կառուցողական խաղացող: Բանն այն է, որ ռազմական 90-ականներին ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին դադարեցրին պատերազմը, որի ընթացքում մի քանի տասնյակ հազար մարդ զոհվեց: Հիմա Միացյալ Նահանգները, ինչպես կարելի է ակնկալել, կարող էր միջամտել եւ հասկացնել, որ 1990-ականների խաղաղ գործընթացը շարունակվում է: Դժբախտաբար, ԱՄՆ-ը կրկին սխալ է գործում, չնայած ճիշտ գործելու իրական շանսեր ունի:
Առաջին հերթին՝ անհրաժեշտ է հստակեցնել Միացյալ Նահանգների հիմնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: ԱՄՆ-ում ապրում է բավական մեծ ու ազդեցիկ հայկական սփյուռք, որն ակտիվ գործունեություն է ծավալում հակամարտության առաջին իսկ օրվանից: Թվում է, թե լրագրողներն ինչ-որ բան շփոթել են թվերի հետ, բայց, այնուամենայնիվ, դա ճշմարտություն է: Այս շաբաթ Լոս Անջելեսում ցույց է տեղի ունեցել` ի պաշտպանություն Հայաստանի: Ըստ ոստիկանության՝ դրան մասնակցել է մոտ հարյուր հազար մարդ: Միայն այդ փաստն արդեն խոսում է Միացյալ Նահանգներում հայկական սփյուռքի նշանակության մասին:
Սակայն ԱՄՆ-ը ոչինչ չի ձեռնարկում այս հակամարտությունը հնարավորինս շուտ կասեցնելու համար (դեռ ժամանակ կա, որպեսզի այն չվերածվի տոտալ պատերազմի): Ավելին՝ ամերիկյան լրատվամիջոցների համար Կովկասում կարծես թե ընդհանրապես բախում չկա: Հասկանալի է, որ երեք շաբաթից ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, եւ ողջ ուշադրությունը բեւեռված է դրա վրա: Ինչ վերաբերում է Թրամփին, նույնիսկ պարզ չէ՝ արդյոք նա գոնե տեղեկացվա՞ծ է, թե ինչ է կատարվում այս օրերին Կովկասում:
Այսպիսով՝ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը բացարձակապես հետաքրքրված չէ, մնում է միայն Ռուսաստանը, որը կարող է փորձել կասեցնել այս հակամարտությունն ավելի շուտ, քան այն կվերածվի պատերազմի: Նրա հետ՝ նաեւ Ֆրանսիան, չնայած պարզ է, որ Ֆրանսիան, ինչ էլ որ Մակրոնն ասի, չունի բավարար ազդեցություն...
Իհարկե, Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է, որ Կովկասում խաղաղություն լինի, քանզի խոսքը նրա ամենամոտ հարեւանների եւ մի վայրի մասին է, որը կարող են իսլամական ծայրահեղականության որջ դարձնել, եթե Սիրիայից ահաբեկիչների հոսքը դեպի Ադրբեջան չդադարի: Մոսկվան մշտական կապ է պահպանում Բաքվի եւ Երեւանի բարձրագույն ղեկավարության հետ՝ հստակ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական առումով իրեն նայում են որպես «հայության պաշտպանի», չնայած Ռուսաստանի եւ նրա սահմանակից Ադրբեջանի միջեւ հարաբերություններն ավելի վատը չեն (բայց կարող են վատթարանալ ոչ Մոսկվայի, ոչ էլ նույնիսկ Բաքվի կամքով):
Անցյալ շաբաթվա վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Մոսկվա կատարած այցն ինքնին կարեւոր քայլ էր: Այո, բանակցությունները Ռուսաստանի արտաքին քաղաքականության վետերան Սերգեյ Լավրովի ներկայությամբ անցան մարաթոնյան ռեժիմով, բայց պարզ էր, որ որոշակի առաջընթաց է գրանցվելու, հակառակ դեպքում` Բաքուն եւ Երեւանը պարզապես Մոսկվա չէին գործուղի իրենց դիվանագետներին: Այցը կարեւոր էր նաեւ այն առումով, որ ընդամենը մեկ օր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեցին հայտարարություններով, թե ամենեւին էլ չեն մտածում հաշտության մասին: Այնուամենայնիվ, պայմանավորվեցին հրադադարի վերաբերյալ, քննարկեցին հիմնական դետալները, եւ Լեռնային Ղարաբաղում լռությունը պետք է հաստատվեր արդեն հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին: Իհարկե, Հայաստանն ավելի մոտ է Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիային, բայց դեռ ոչ ոք, ով ներկա է եղել բանակցություններին, Մոսկվա չի մեկնել ռուսների «ժամանակը վատնելու» համար: Սակայն հրադադարը չգործեց Թուրքիայի պատճառով, որը Ադրբեջանին կրկին մարտի նետեց՝ թքած ունենալով, որ բանակցություններն անցել են ՌԴ-ի միջնորդությամբ եւ նրա արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ:
Վերջին օրերին եվրոպական որոշ լրատվամիջոցներ գրում են, թե Ռուսաստանից եւ Թուրքիայից, որպես Կովկասում երկու պատերազմող կողմերի դաշնակիցներ, ինչ-որ գործողություն են ակնկալում՝ լարվածությունը թոթափելու համար: Ոմանք էլ նշում են, թե Ռուսաստանը եւ Թուրքիան «չկարողացան» լուծել հակամարտությունը, չնայած իրենց ազդեցությանը: Եվ այս վերլուծաբանները ճակատագրական սխալ են գործում: Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, չի էլ լինելու, իսկ միջնորդական առաքելություն վերապահված է միայն համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ-ին: Այդ երկիրը սոսկ «յուղ է լցնում կրակի վրա»՝ խաղալով նույն կործանարար դերը, որը, ինչպես ավելի վաղ նշվեց, Միացյալ Նահանգները հաճախ է խաղացել, երբ ցանկացել է որեւէ հակամարտություն վերածել արյունալի պատերազմի:
Արցախա-ադրբեջանական սահմանագծին ռուս-թուրքական գործողությունները կարելի է հավասարեցնել կամ անտեղյակության, կամ արմատացած ռուսաֆոբիայի պատճառով, ինչը թույլ չի տալիս նշել Ռուսաստանը դրական, կառուցողական ձեւով:
Սակայն փաստերը թափանցիկ են: Ռուսաստանն իսկապես փորձում է մարել այս հակամարտությունը: «Ի միջի այլոց, եկեք անկեղծ լինենք, նա դա անում է առաջին հերթին հանուն իր քաղաքական շահերի եւ անվտանգության: Դատելով ամեն ինչից՝ Ռուսաստանը նույնիսկ պատրաստ է ստանձնել միջնորդի դեր, որը չի հակվում որեւէ մեկի կողմը, քանի որ երկուսից էլ զիջումներ է ակնկալում եւ, առաջին հերթին, շահագրգռված է հակամարտության ավարտով»,- շեշտել է «Advance»-ը:
Մյուս կողմից՝ Թուրքիան գրեթե ոչ մի անգամ չի խոսել խաղաղության մասին: Միակ տարբերակը, որի դեպքում նա խաղաղությունը հնարավոր է համարում, Լեռնային Ղարաբաղի հանձնումն է Ադրբեջանին:
Հիմա Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի: Թուրքիան ակտիվորեն դիմակայում է նրա խաղաղարար նախաձեռնություններին եւ դրդում Բաքվին շարունակել հակամարտությունը: Սիրիացի զինյալներն արդեն հավաքվում են Թուրքիայի սահմանին եւ սպասում Կովկաս տեղափոխվելուն, իսկ մի մասը ոչ միայն Ադրբեջանում է, այլեւ հասցրել է մասնակցել արցախահայության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին: Մոսկվայում կայացած մեկ հանդիպումը չի կարող կասեցնել դա, նույնիսկ եթե տեւի 20 ժամ:
Ցավոք, Պուտինի եւ Էրդողանի պայմանագրերից հյուսված է հավանական քաոսի վերահսկման բարդ ցանց: Մենք խոսում ենք բազմաթիվ ոլորտների մասին ՝ Հյուսիսային Սիրիայից մինչեւ էներգետիկա, որն առանցքային դեր է խաղում Ռուսաստանի համար («Թուրքական հոսք»): Այժմ Թուրքիան բարձրացնում է խաղադրույքները եւ բացահայտորեն հայտարարում Մոսկվային, որ Կովկասում փոխզիջման տեղ չկա: Ամեն ինչ պետք է լինի նրա կամքով, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ «ադրբեջանցի եղբայրների» ձեռքում: Ռուսաստանը կամ կարող է համաձայնել, կամ պատասխանել «ոչ»-ին, քանզի շուտով այլ տարբերակ ուղղակի չի մնա: Իսկ Թուրքիան արդեն «ոչ» է ասել Ռուսաստանին եւ խարխլում է նրա միջնորդությունը…

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

16-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO