Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք
Արսեն Թորոսյանը կոչ է անում հետեւել հակահամաճարակային կանոններին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում խստորեն հետեւել հակահամաճարակային կանոններին, փրկել կյանքեր, քանի որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Նա այս մասին ասել է իր տեսաուղերձում:
Նախարարը նախ նկատեց, որ հիմա հայության ողջ ուշադրությունը սեւեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին, եւ մյուս խնդիրները, կարծես թե, մղվում են ետին պլան: «Սակայն պետք է ողջամիտ լինել եւ չթուլանալ: Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինվորների եւ խաղաղ բնակիչների տարհանմամբ եւ բուժմամբ»,- ասաց Թորոսյանը:
Այս օրերին վիրավորում ստացած բոլոր զինծառայողներին, կամավորներին, խաղաղ բնակիչներին մաղթելով առողջություն եւ շուտափույթ ապաքինում՝ Թորոսյանն ընդգծեց, որ, այդուհանդերձ, զուգահեռ իրականությունում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ: «Հիվանդության՝ օրեցօր ավելացող դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին՝ ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, եւ, ցավոք, խլում կյանքեր»,- ասաց նախարարը:
Նա շեշտեց, որ այժմ ավելի քան կարեւոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռեւս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, «Covid-19»-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, անգամ այս լարվածության մեջ, անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Նախարարը նշեց, որ վստահորեն կարելի է արձանագրել, որ 3 կանոնների կիրառումը՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, դրական արդյունք է տվել ամռան ամիսներին, ինչը նշանակում է, որ հնարավոր է անհատական մակարդակում ազդեցություն ունենալ վիրուսի տարածումը կանխարգելելուն:
Թորոսյանը շնորհակալություն հայտեց Հայաստանի եւ սփյուռքի տարբեր բժշկական հաստատություններից առաջնագիծ մեկնած հարյուրավոր բուժաշխատողների, բոլոր բուժաշխատողներին՝ 10 ամիս շարունակ կորոնավիրուսային հիվանդության դեմ անխոնջ պայքարելու եւ կյանքներ փրկելու համար: Նախարարն իր խոր վշտակցությունն ու ցավակցությունը հայտնեց նահատակված հերոսների հարազատներին եւ մտերմիներին: «Հիշեք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Կրիր դիմակ, փրկիր կյանքեր»,-եզրափակեց Թորոսյանը: 16-10-2020
|

փակել >>
|