Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հունաստանի ԱԳ նախարարն այցելում է Հայաստան

Ահաբեկիչներ են ձերբակալվել նաեւ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիան չորեքշաբթի երեկոյան 20 րոպե շարունակ օդում է պահել Հունաստանի կառավարական օդանավը՝ Մոսուլից հյուսիս գտնվող թուրք-իրաքյան սահմանի երկնքում՝ մերժելով թռչելու թույլտվություն տալ, որին ավելի վաղ համաձայնություն էր տվել: Ինչպես հայտնում է հունական ERT հեռուստաընկերությունը, օդանավում է եղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը. նա վերադառնում էր Աթենք:
Նշենք, որ Հունաստանի ԱԳ նախարարը վերջին 22 տարում առաջին անգամ էր այցելել Իրաք, որտեղից վերադարձը «նշանավորվեց» նշված միջադեպով: Ինչպես շեշտել է հեռուստաընկերությունը, այդ գործողությունը «դուրս է բարիդրացիության հասկացության շրջանակներից եւ խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները»:
«Թուրքական իշխանությունները տեղեկացված էին VIP չվերթի մասին եւ թույլտվություն էին տվել, սակայն սահմանին մոտենալիս այն հետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, օդանավն ստիպված է եղել որոշ չափով իջնել եւ պտույտներ կատարել մինչեւ խնդրի լուծումը: Այդ պատճառով նաեւ վառելիքի անբավարարության խնդիր է առաջացել»,- ավելացրել է ERT-ն:
Բարեբախտաբար, օդանավը կեսգիշերին բարեհաջող վայրէջք է կատարել Աթենքի մոտ գտնվող «Էլեւսին» օդանավակայանում:
Սա, իհարկե, «դուրս է բարիդրացիության հասկացության շրջանակներից եւ խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները», սակայն լիովին տեղավորվում է թուրքական նենգության շրջանակներում, որի դրսեւորումներին հայերի պես հույներն էլ լավ ծանոթ են: Բայց ավելի շատ հետաքրքրում է մի հարց՝ անկախ այն խնդիրներից, որոնք առկա են թուրք-հունական հարաբերություններում՝ կապված միջերկրածովյանում թուրքերի կողմից հունական նավթահորերի հետախուզական աշխատանքների հետ, ինչպե՞ս կարող է արցախա-ադրբեջանական սահմանում պատերազմ սանձազերծած եւ փաստացի այդ պատերազմի մեջ գտնվող Թուրքիան, որը ներխուժել է նաեւ Սիրիա ու Լիբիա եւ խնդիրներ ստեղծել իր համար, կարող է այսքան թեթեւամտորեն վերաբերվել Հունաստանի պաշտոնական ներկայացուցչին: Այո, թուրքական լկտիությունը սահմաններ չունի, եւ այն պետք է պատժվի: Այդ երկիրը բազմիցս ապացուցել է, որ վստահելի գործընկեր չէ, բացի այդ, մարտահրավեր է նետում շատերին՝ սեփական պանթյուրքական նպատակներն իրականացնելու համար: Եվ նրան չի հետաքրքրում, որ դա հանգեցնելու է բնիկ ժողովուրդների ոչնչացման: Թուրքը կառուցելու առաքելություն չունի, նա ծնվել է սպանելու եւ միայն թալանի միջոցով ապրելու համար: Եվ այն երկրները, որոնք նրա հետ աշխատանքի մեջ տնտեսական հետաքրքրություններ են փնտրում, պետք է հասկանան, որ թուրքերը, ի վերջո, նախ ստորացնելու են իրենց, իսկ այնուհետեւ՝ ոչնչացնելու: Նաեւ տնտեսական դաշտում կշահեն նրանք, ովքեր կձգտեն կտրել այդ ձեռքն ու իրենց հարաբերությունները կառուցել տարածաշրջանի բնիկների հետ:
Հունաստանի ԱԳ նախարարը, ինչպես տեղեկացնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, այսօր պաշտոնական այց կկատարի Երեւան: Նախ կհանդիպեն արտգործնախարարները, որից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Նիկոս Դենդիասին կընդունեն նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմությամբ ու փոխվստահությամբ, եւ դա պայմանավորված է պատմական սերտ կապերով, ինչպես նաեւ այն փաստով, որ երկու ժողովուրդներն էլ թուրքերի կողմից ենթարկվել են ցեղասպանության եւ ունեն նույն շահերն ու հետաքրքրությունները: Մինչ օրս ստորագրել են 40 իրավական փաստաթուղթ, արդյունավետ գործում է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական եւ գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, կանոնավոր բնույթ են կրում քաղաքական խորհրդակցությունները պետությունների քաղաքական գերատեսչությունների միջեւ, խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր: Հայաստանն ու Հունաստանը համագործակցում են միջազգային հարթակներում, նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափով, որի առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել մեր երկրում:
Հայաստանի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումներից հետո կայանալիք մամուլի ասուլիսում մենք որոշակի պատկերացում կստանանք քննարկված հարցերի շրջանակի մասին: Տեղեկատվությունը կլրացնեն նաեւ բարձր մակարդակով կայանալիք մյուս հանդիպումները:
Մի բան պարզ է, որ քննարկումների հիմքում կլինեն արցախա-ադրբեջանական գոտում Ադրբեջանի միջոցով Թուրքիայի սանձազերծած պատերազմին առնչվող հարցերը: Բնականաբար, ուշադրության կենտրոնում կհայտնվի նաեւ այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ահաբեկիչներին, ըստ ռուսական կողմի հետ իր պայմանավորվածության, ոչնչացնելու փոխարեն տեղափոխում է Հարավային Կովկաս եւ նոր ճակատ է բացում Ռուսաստանի եւ Իրանի դեմ՝ ձգտելով նրանց նույնպես ներքաշել պատերազմի մեջ: Այս առումով, իհարկե, արցախա-ադրբեջանական պատերազմը ոչ միայն Արցախը գրավելու միջոց է, այլեւ հնարավորություն՝ այդ քողի տակ սիրիացի ահաբեկիչներին ու աֆղաններին Իրան ու Ռուսաստան «արտահանելու» եւ այնտեղ որոշ շարժումներ սկսելու համար: Այս առումով թուրքական կողմին ավելի շատ հետաքրքրում է պատերազմի տեւողությունը. որքան երկար լինի այն, այնքան հնարավոր կլինի մեծ թվով ահաբեկիչների նետել նշված ուղղություններով: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ Թուրքիան Ադրբեջանից պահանջեց շարունակել պատերազմն այն ժամանակ, երբ ՌԴ-ի միջնորդությամբ կողմերը հոկտեմբերի 10-ին պետք է հումանիտար հրադադար հաստատեին: Եվ Թուրքիան այնքանն վստահ է իր հաղթանակի մեջ, որ չի կարողանում զսպել լկտիությունը:
Իմ վերջին հոդվածներից մեկում հանգամանորեն խոսել եմ այն մասին, որ արդեն փաստեր կան ՌԴ-ի մաս կազմող Չեչնիայում չորս ահաբեկիների ոչնչացման մասին: Երեկ պարզվեց, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադում կանխել է «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ»-ից միջազգային ահաբեկչական բջիջների գործունեությունը: Նրա անդամները, որոնք ծնունդով Կենտրոնական Ասիայից են, ահաբեկչություններ են ծրագրել այդ քաղաքում:
«Ձերբակալության ժամանակ պարագլուխն ու նրա համախոհը փորձել են Վոլգոգրադում նախապես սարքավորված պահոցից միջոցներ դուրս բերել, զինված դիմադրություն են ցույց տվել, սակայն ոչնչացվել են»,- հայտնել են գերատեսչության հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
Խուզարկության ժամանակ ուժայիններն առգրավել են հրազեն, զինամթերք, քիմիական բաղադրիչներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ինչպես նաեւ կրոնական բնույթի գրականություն եւ Վոլգոգրադի քարտեզը, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ ահաբեկչություններ են նախատեսվել: Ահաբեկիչների նախապատրաստումը համակարգվել է Սիրիայից, իսլամիստները մտադիր են եղել պայթեցնել իշխանական մարմինների շենքերը, զինվորականների հանրակացարանը, վտանգավոր արտադրություններ եւ Մայր հայրենիքի արձանը:
Ահաբեկիչները թափանցել են նաեւ երկրի գլխավոր քաղաքներ. ձերբակալություններ են կատարվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաեւ Ուֆայում ու Մայկոպում:
Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, ահաբեկիչներ են ներթափանցել նաեւ Իրան, որտեղ պլանավորել են պայթեցնել իրանական ջրամբարներից մեկը: Բայց այդ մասին կխոսենք մեկ այլ նյութում:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

16-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO