Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի»

«Եւ սորանք կգնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը»: Մատթ. 25:46
«Եւ ինչպէս մարդկանց համար սահմանուած է մեկ անգամ մեռնել եւ նորանից յետոյ դատաստանը. Նոյնպէս էլ Քրիստոսը մէկ անգամ պատարագուեցաւ շատերի մեղքերը վեր առնելու համար. եւ երկրորդ անգամն առանց մեղքի կյայտնուի իրան սպասողներին փրկութեան համար»: Եբր. 9:27-28
Դրախտի նման դժոխքն էլ շատ իրական վայր է, որտեղ անհավատներն անընդհատ իրենց վրա զգում են Աստծո չդադարող բարկությունը: Նրանք դիմանում են հուզական, հոգեբանական եւ ֆիզիկական տանջանքների՝ տառապելով հիասթափությունից ու անարգանքից:
Դժոխքը նկարագրված է որպես անտակ վայր. «Եւ աղաչում էին նորան, որ չհրամայէ նորանց գնալ անդունդը»: Ղուկաս 8:31
«Եւ հինգերորդ հրեշտակը փողը փչեց. եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան»: Հայտն. 9:1
«Եւ կգցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը»: Մատթ. 13:42
Անկասկած, մեղավորների տանջանքները Աստծուն հաճույք չեն պատճառում: Նա ցանկանում է, որ մեղավորները ետ դառնան իրենց մեղավոր ճանապարհներից եւ կյանք ստանան: Բայց Նա չի ստիպելու մեզ՝ ենթարկվել Իրեն, եթե մենք երես թեքենք իրենից: Նրան այլ բան չի մնա անելու, քան տալ մեզ մեր ցանկալին՝ կյանք հակառակ Իրեն:
Երկնային կյանքը տրված է փորձարկվելու, ապագային նախապատրաստվելու համար: Հավատացյալների համար դա հավերժական կյանք է Աստծո կողքին: Ուրեմն ինչպե՞ս ստանալ ճշմարիտ ու հավերժական կյանք: Գոյություն ունի միայն մեկ ճանապարհ. հավատքն Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:
«Յիսուսը նորանց ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ յաւատացողը թէեւ մեռնի էլ, կապրի: Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յավիտեան չի մեռնիլ. հաւատո՞ւմ ես սորան»: Հովհ. 11:25-26
Հավերժական կյանք ունենալու շնորհը տրված է յուրաքանչյուրին, բայց դրա համար հարկավոր է հրաժարվել որոշ աշխարհիկ հաճույքներից եւ մեզ զոհաբերել Աստծուն:
«Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. իսկ Որդուն չհնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ»: Հովհ. 3:36
Հնարավոր չէ մեղքերի համար զղջալ մահից հետո, երբ մենք դեմ առ դեմ կհանդիպենք Աստծուն եւ այլեւս ընտրելու հնարավորություն չենք ունենա. հավատա՞լ թե՞ չհավատալ:
Նա ցանկանում է, որ մենք հենց հիմա մոտենանք Իրեն՝ հավատքի ու սիրո միջոցով: Եթե մենք ընդունում ենք, որ Հիսուս Քրիստոսի մահը հատուցում էր մեր մեղավոր կյանքի համար, ապա մեզ համար երաշխավորված է լիարժեք կյանք ոչ միայն երկրի վրա, այլեւ հավիտենական կյանք Հիսուսի մոտ:
Եթե ցանկանում եք ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ, ապա արտաբերեք հետեւյալ աղոթքը: Աղոթքն ինքնին չի տանում փրկության, այլ միայն Հիսուսի նկատմամբ հավատքն է ի զորու մաքրել մեղքերից: Այս խոսքերը միջոց են ցույց տալու մեր հավատքն առ Աստված եւ գոհությունը փրկության համար.
«Տեր Աստված, ես գիտեմ, որ մեղանչել եմ Քո առաջ եւ արժանի եմ պատժվելու: Բայց Հիսուս Քրիստոսը կրեց իմ պատիժը, որպեսզի Նրա նկատմամբ իմ սիրո միջոցով կարողանամ ներում ստանալ: Ես երես եմ թեքում իմ մեղքից եւ հավատում, որ Դու ես իմ փրկությունը: Շնորհակալ եմ իմ նկատմամբ Քո բարեգթության եւ ներման համար: Ամեն»:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

16-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO