Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աշխարհը ստիպված է լինելու առերեսվել թուրքական վտանգին

Պատմության դասերը դա են հուշում

Վերջին տասնամյակներին միջազգային հասարակական կարծիք ասվածն այլեւս գոյություն չունի, դրանք մնացել են միայն հայտարարությունների մակարդակին եւ որեւէ գործնական նշանակություն չեն ունենում։ Այսօր ականատես ենք լինում, թե ինչպես միջազգային հանրությունն ի զորու չէ կանխելու, կանգնեցնելու Արցախի եւ արցախահայության հանդեպ Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի բազմաթիվ այլ նորմերի ու սկզբունքների համատարած ոտնահարումը։
Փաստացի միջազգային հասարակական կարծքն այլեւս չունի նման երեւույթները կանխելու ներուժ։ «Ոչնչացվում կամ պղծվում են մշակութային կոթողները, կամ էլ քրիստոնեական կոթողները վերածվում են մզկիթների, բայց այդ երեւույթների նկատմամբ եւս աշխարհը որեւէ լծակ չունի։ Սբ Սոֆիայի հետ կապված դեպքերը նույնպես հենց դրա ապացույցն էին։ Նույն տրամաբանությամբ էլ ռազմաքաղաքական զանազան իրադարձությունների պարագայում եւս այդ կարծիքը դարձել է առ ոչինչ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Տարբեր երկրներ այսօր չեն կամենում ներքաշվել ակտիվ գործողությունների մեջ եւ դեռ շարունակում են բավարարվել դեկլարատիվ հայտարարություններով, սակայն նման գործելակերպն անպտուղ է եւ անարդյունավետ, այն վաղուց սպառել է իրեն։ Մելքոնյանի համոզմամբ`իրադարձությունների հետագա զարգացման պարագայում, Թուրքիայի եւ Ադրբեջանի լկտի քաղաքականության հետեւանքով, որը կհանգեցնի որոշակի իրադարձությունների զարգացման, այնուամենայնիվ, պետությունները ստիպված կլինեն տեղից շարժվելու, որովհետեւ այդ կրակը պատելու է ամբողջ աշխարհը՝ Եվրոպայից մինչեւ Միացյալ Նահանգներ։
Լիովին կիսում ենք պրն Մելքոնյանի տեսակետը, որ թեեւ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը կամ մնացած խոշոր միջազգային դերակատարները փորձում են հեռու մնալ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մեջ ներգրավվելուց, միեւնույն է, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վառած կրակը կհասնի նաեւ իրենց։ Եթե չկանգնեցվի արյունարբու գազանը, դառը պտուղները բոլորն են քաղելու։ Թուրքիայի չափից ավելի մեծ ախորժակին բախվելու են թե՛ Ռուսաստանն ու Իրանը, թե՛ Եվրոպան ու ԱՄՆ-ը, թե՛ Չինաստանն ու մնացյալը։ Աշխարհի քարտեզը Էրդողանը փորձում է վերաձեւել իր նվաճողական նկրտումներին համապատասխան, եւ դա պիտի կանգնեցվի ա՛յս պահին ու այստե՛ղ։ Մինչեւ վերջերս գոյություն ունեցող աշխարհաքաղաքական հավասարակշռությունն այլեւս չկա։ Եթե միջազգային ուժային կենտրոններն ուշքի չգան, ապա աշխարհի քաղաքական քարտեզը կծածկվի արյան գույնի մեջ պատկերված կիսալուսնի մահիկով։
Մեկ անգամ եւս հիշեցնենք՝ երբ 1453 թ. բյուզանդական կայսր Կոնստանդինն օգնության խնդրանքով դիմեց եվրոպական միապետներին, բավարար աջակցություն չստացավ թուրքական հարվածի դեմն առնելու համար։ Արդյունքում ընկավ Կ. Պոլիսը, որի ծանր հետեւանքները զգացվում են առայսօր, արդեն շուրջ 600 տարի։ Իսկ պատմությունը հաճախ է կրկնվում, եթե կատարվածից դասեր չենք քաղում։
Հաջորդ տարի լրանում է Մոսկվայի պայմանագրի հարյուր տարին։ Պատմության ինստիտուտի տնօրենը չի բացառում, որ սրանով Թուրքիան փորձում է ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ, եթե պայմանագրի վերանայման հնարավորություն ստեղծվի։ «2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, երբ աշխարհը ցավակցում էր մեզ, ճիշտ այդ օրը թուրքերն անամոթաբար նշում էին Չանաքալեի (Դարդանելի) ճակատամարտի հարյուրամյակը։ Տոնակատարությունը հատուկ տեղափոխել էին ապրիլին, որպեսզի համընկնի Հայոց ցեղասպսանության օրվա հետ։ Այսինքն՝ նրանց համար բարոյական որեւէ զսպաշապիկ գոյություն չունի»,- հիշեցրեց պատմաբանը՝ նշելով, որ դա ցույց է տալիս թուրքի նենգ էությունը։
Ճիշտ հարյուր տարի առաջ, 1920 թվականի սեպտեմբերի՝ որոշ տվյալներով 23-ին, մեկ այլ տվյալներով՝ 28-ին, Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա, սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ Ըստ Մելքոնյանի` դրանով փաստորեն Թուրքիան ցեղասպանության քաղաքականությունը տեղափոխեց նաեւ Արեւելյան Հայաստանի տարածք։ Թուրքական դիվանագիտության մեջ պատահական քայլեր չկան եւ, հետեւաբար, պատահական չէր նաեւ այն, որ հարյուր տարի անց նրանք ընտրեցին սեպտեմբեր ամիսը։ «Սա կեղտոտ թուրքական ձեռագիր է, որը մշտապես ուղեկցել է նրանց։ Այս վերջին դեպքերը եւս դրա վկայությունն են, դրանով ուզում են հիշեցնել իրենց ոճրագործ ձեռագիրը՝ ազդանշան տալով, որ նույնը կարող է կրկնվել»,- ասաց նա։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

16-10-2020





19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն
Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ...


19-01-2021
Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման ...


19-01-2021
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…»
Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ ...


19-01-2021
Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները
Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ


19-01-2021
Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց
Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից ...


19-01-2021
Հայաստանի բազմաբնակարան շենքերի երեք տոկոսից ավելին անբավարար վիճակում է
Կառավարման մարմինները բնակֆոնդի պահպանման գործառույթներ պետք է իրականացնեն


19-01-2021
Սուրբ Հոգու պարգեւները
«Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է: Եւ պաշտօնները ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO