Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԼՂՀ


Վճռական գործողություններն այլընտրանք չունեն՝ երկարաժամկետ պատերազմի գինը թանկ կլինի

Արցախյան պատերազմն արդեն մետաստազներ է տալիս

Արցախում ադրբեջանաթուրքական կոալիցայի սանձազերծած պատերազմն սկսում է մեծ արագությամբ մետաստազներ տալ: Իրականություն են դառնում բոլոր կանխատեսումները, որոնք ժամանակին արել են հայ մասնագետները եւ միջազգային փորձագետները: Թուրքիայի ղեկավարությամբ Սիրիայի հյուսիսից ու Լիբիայի թեժ կետերից ծայրահեղ իսլամիստական խմբավորումների նման մեծ թվի տեղափոխումն այնպիսի բարդ տարածաշրջան, ինչպիսին Հարավային Կովկասն է, չի կարող սահմանափակվել միայն Արցախի պատերազմով:
Ռուսաստանի Դաշնությունում վերջին երեք օրերին արդեն ոչնչացվում է երրորդ ահաբեկչական խումբը, որոնց նպատակն է ապակայունացնել այդ երկրի հարավը: Վերջինս միանշանակ նման զարգացումները դիտարկել եւ կանխատեսել է՝ գտնվելով Սիրիայում եւ ունենալով ուժեղ հետախուզական ցանց: Ռուսաստանը, անկասկած, տիրապետել է գրոհայինների տեղաշարժի եւ Արցախի հարակից հատվածներ տեղափոխման տեղեկություններին: Մինչեւ պատերազմի սկսվելը գրոհայինների տեղափոխման մասին տեղեկատվության արտահոսքեր եղան նաեւ մամուլում:
Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը դեռ կարծում էր, թե վերջին շրջանում Թուրքիայի հետ որոշ ոլորտներում գործընկերային հարաբերությունները կաշխատեն, եւ այդ ուժերը չեն օգտագործվի Ռուսաստանի դեմ: Սակայն դեպքերի արագ ընթացքը մեր ռազմավարական գործընկերոջը ստիպեց գալ իրատեսական դաշտ: Գրոզնիում ահաբեկիչների առաջին խմբի չեզոքացումից հետո Ռուսաստանը Սիրիայում օդային հարված հասցրեց Արցախի ու իր դեմ ահաբեկիչներ պատրաստող բազային, որի ռազմական մասնագետները թուրքական եւ մասնավոր ռազմական կառույցներից էին:
Ռուսաստանը նաեւ ուժեղացնում է Ադրբեջանի հետ սահմանը: Վլադիմիր Պուտինը Դաղստանի Հանրապետության ղեկավար է նշանակել գեներալ-գնդապետ Սերգեյ Մելիքովին: Քրիստոնյա լեզգի Մելիքովը 2011-14 թվականներին Հյուսիսային Կովկասում գլխավորել է հակաահաբեկչական օպերացիա իրականացնող զորքերի միասնական խմբավորումը: Բացի այն, որ նրա նշանակմամբ ուժեղացվում են հակաահաբեկչական միջոցառումները, այն նաեւ Ադրբեջանին ուղղված բավականին թափանցիկ ակնարկ էր:
Արցախում ահաբեկիչների դեմ պայքարը տանում են պաշտպանության բանակը եւ հայ կամավորական ուժերը: Այստեղ Ռուսաստանն առայժմ չի ներգրավվում՝ լավ իմանալով, որ այդ խնդիրը հայկական ուժերը հաջող են իրականացնում: Մյուս կողմից էլ Ռուսաստանը դեռ խնդիր ունի` հանդես գալու հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային ձեւաչափի՝ Մինսկի խմբի անդամի չեզոք դիրքերից:
Իրանն ամրացնում է իր հյուսիսը եւ հետեւում հայկական զորքերի հերոսական կռիվներին: Մեր հարեւանը երկրի ղեկավարի միջոցով արդեն հայտարարել է, որ կիրակի օրվանից կարող է իր զենքը վաճառել ցանկացողներին:
Իսկ արցախյան ճակատում ադրբեջանաթուրքական կոալիցիան համառորեն չի ցանկանում կատարել հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ձգտելով իր համար ավելի բարենպաստ դիրքեր ունենալ: Վերջինս փորձում է ամեն գնով գրավել Հադրութը՝ ամեն օր այնտեղ ուղարկելով զգալի մարդկային ուժեր եւ կորուստներ կրելով` հետ է շպրտվում ելման դիրքեր: Թշնամին շարունակում է հարձակումներ կարարել նաեւ ռազմաճակատի մյուս ուղղություններով:
Այսօր համաշխարհային հանրության առաջնային խնդիրն ադրբեջանաթուրքական կոալիցիային Մոսկվայում հրադադարի ռեժիմի ստանձնած պարտավորությունների կատարումը պարտադրելն է, քանի որ պատերազմի շարունակությունն անխուսափելիորեն կներգրավի տարածաշրջանի այլ երկրների, եւ լարվածությունը դուրս կգա Կովկասից: Սակայն թշնամին անտեսում է միջազգային կառույցների եւ պետությունների բոլոր հորդորները:
Թշնամու այս վարքը կանխատեսելի էր: Այս պահին հակառակորդը դիվանագիտական լեզուն չի ընդունի: Միանշանակ է, որ այսօր ռազմաճակատում հրադադարը հնարավոր է ապահովել միայն հայկական ուժերի առաջխաղացման միջոցով: Երկարատեւ դիրքային պատերազմում ադրբեջանաթուրքական ուժերը չեն գնա հրադադարի՝ հետեւողականորեն ոչնչացնելով իրենց համար գրոշի արժեք չունեցող սեփական զինվորներին, էլ չենք խոսում ահաբեկիչ վարձկանների մասին: Հետեւաբար, մեզ համար աներկբա է, որ թշնամու ողջախոհությանը սպասելն անիմաստ է, ուստի վճռական գործողությունների անցնելն այլընտրանք չունի, ինչ գնով էլ լինի՝ հաստատ իմանալով, որ պատերազմի ձգձգմամբ ավելի մեծ գին ենք վճարելու:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

17-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO