Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԼՂՀ


Կարեւոր խաչմերուկ

Ինչո՞ւ ԱՄՆ-ն պետք է ուսումնասիրի Արցախի Հանրապետության հետ հարաբերությունների հարցը

Ամերիկյան «The National Interest»-ում հրապարակված հոդվածում Մայքլ Ռուբինը բացատրել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրեն ինչպես պետք է պահի Կովկասում: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է Արցախը ճանաչի որպես անկախ պետություն: Դա նաեւ դիվանագիտական գերազանց ազդանշան կլինի Թուրքիային, որ Կովկասում նրա ագրեսիան կարող է «տհաճ հետեւանքներ» ունենալ:
ԱՄՆ-ի ռազմավարությունը խառն է: Հակամարտության սրման օրը պետդեպարտամենտը հանդես եկավ բարոյական համարժեքության մեջ թաթախված հայտարարությամբ: Այդուհանդերձ, հայտարարության մեջ ասվում է, որ «հակամարտությանը երրորդ ուժերի մասնակցությունը ծայրաստիճան անարդյունավետ կլինի եւ կհանգեցնի միայն տարածաշրջանում լարվածության սրմանը»: Սակայն հենց այդպես վարվեց Ադրբեջանը՝ երախտագիտությամբ ստանալով Թուրքիայի միջամտությունը: Եղած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան «F-16» կործանիչներ եւ սիրիացի վարձկաններ է ուղարկել, որպեսզի ամրացնի ադրբեջանական ուժերը եւ օգնի Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման մեջ:
Ամերիկյան դիվանագետները, ինչպես նրանց եվրոպացի գործընկերները, Կովկասը համարում են պատմության կողմից անիծված ճահիճ: Իհարկե, Հայաստանը կարող է պարծենալ հազարամյա պատմությամբ: Իսկ Ադրբեջանը միայն կարճ ժամանակ է անկախ եղել՝ 1918 թ., Ռուսական կայսրության փլուզումից հետո: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղում բնակվել են հայեր, եւ տարածաշրջանում մինչ օրս հայկական եկեղեցիներ կան, որոնց մի մասը Թուրքիան եւ Ադրբեջանն այժմ փորձում են ոչնչացնել:
ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինը 1923 թվականին շրջանը հանձնեց Ադրբեջանին: Ամերիկյան ողջ ռազմավարության զավեշտն այն է, որ սառը պատերազմի ժամանակ տասնամյակներով ե՛ւ հանրապետականները, ե՛ւ դեմոկրատները փորձում էին դիմակայել խորհրդային սպառնալիքին, բայց երբ 1991-ին Ադրբեջանն ու Հայաստանը անկախություն ձեռք բերեցին, պետդեպարտամենտը որոշեց շարունակել Ստալինի ռազմավարությունը:
Մինչդեռ Կոնգրեսն իրավիճակն ավելի ճիշտ է գնահատել. 1992-ին ընդունել է «Ազատության աջակցության մասին» ակտ, 907 մաս, որով Միացյալ Նահանգներին արգելել է օգնել Ադրբեջանին: 2001 թ. հոկտեմբերին Սենատը փոփոխություն է կատարել սույն ակտում՝ հանելով Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումները: Դրա համար հիմք կար: Չնայած Ադրբեջանը ղեկավարվում էր բռնապետի կողմից, օգնեց Միացյալ Նահանգներին ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում: «Ադրբեջանը միտումնավոր սիրաշահել է Արեւմուտքին, հատկապես իսրայելամետ խմբավորումներին՝ շեշտելով, որ Բաքուն հանդես է գալիս Թեհրանի դեմ: Հայացք նետելով անցյալին՝ մենք հասկանում ենք, որ դա սխալ էր (անկեղծ ասած, նաեւ իմ սխալն էր): Հայաստանը նույնպես բռնապետություն էր, բայց շատ ռուսամետ, ինչը բարդացնում էր Վաշինգտոնի գործերը»,- շեշտել է Մայքլ Ռուբինը:
«Հիմա ամեն ինչ փոխվել է: 2018-ին հայերը տապալեցին բռնապետին եւ վերջապես դիմեցին ժողովրդավարությանը: Երբեք խնդիրներ չեն եղել՝ կապված դեպի Ռուսաստան Երեւանի կողմնորոշման մշակութային գործոնների հետ: Սակայն ցանկացած դիվանագիտական երկարատեւ թեքում ոչ թե բնակչության ցանկությունների արդյունքն է, այլ, ավելի շուտ, անհրաժեշտություն՝ հատկապես եթե հաշվի առնենք Թրամփի վարչակազմի կողմից հայերի ուշադրությունը գրավելու եւ նրանց արեւմտամետ հայացքները զարգացնելու ցանկության բացակայությունը:
Իսկ Ադրբեջանում բռնապետությունը միայն ուժեղացել է: Հուլիսին ցուցարարները ներխուժեցին արտաքին գործերի նախարարություն ՝ խարխլելով բռնապետ Իլհամ Ալիեւի վստահությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էթնիկ բախումներն ու արտաքին ագրեսիան օգտագործում է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Այդպես է վարվել նաեւ Ալիեւը: Եվ հենց հիմա դա է տեղի ունենում»,- ավելացրել է նա:
«Իհարկե, Սպիտակ տունը պետք է դադարեցնի հրաժարվել 907-րդ բաժնից, իսկ եթե դա տեղի չունենա, Կոնգրեսը պետք է վերացնի նախորդ ուղղումները, որոնք թույլատրում են նման վարքագիծը: Բայց մի քիչ ավելին է պետք: ԵԱՀԿ-ի ու Մինսկի խմբի վրա հենվելու փոխարեն, հնարավոր է, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ նրա թիմը պետք է դիմեն գործողությունների այն մոդելին, որը նրանք իրականացնում են Կոսովոյում: Ինչպես Արցախի Հանրապետության դեպքում, Կոսովոն նույնպես ունի իր պատմությունը: 2008-ին Կոսովոն դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ անդամը: Արեւմուտքը կարող էր ճանաչել Արցախը եւ դրանով երաշխավորել անկախ պետության ճակատագիրը: Արցախն ունի հարուստ պատմություն, ավելի շատ է արժանի անկախության, քան ժամանակակից շատ երկրներ: Միացյալ Նահանգների կողմից դիվանագիտական նման արձագանքը լավ է ոչ միայն բարոյաէթիկական տեսանկյունից: Այն դիվանագիտական ազդանշան կուղարկի Թուրքիային: Ցույց կտա նրան, որ իր ագրեսիան տարածաշրջանում եւ սիրիացի վարձկանների օգտագործումը, որոնցից ոմանք ԴԱԻՇ-ի վետերաններ են, միշտ պատասխան հարվածներ կստանան»,- շեշտել է Մայքլ Ռուբինը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

17-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO