Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ա՛լ ոչ իսկ հրոս Էնվերազուններ էիք դուք, այլ միմիայն Թալեաթաբարո բորենիներ...»

Օննիկ-Չիֆթե Սարաֆի (Հովհաննես Աբիսողոմյան-Հովհաննես Ասպետ-1874-1932) արձակը XX դարի առաջին տասնամյակների արեւմտահայ գրականության հիշարժան էջերից է: Չիֆթե Սարաֆի մասին ժամանակին հիացմունքի իրենց խոսքն են ասել գրողներ ու քննադատներ Ա. Չոպանյանը, Արտաշես Հարությունյանը, Եր. Օտյանը, Զ. Եսայանը, Վրթ. Փափազյանը։
1914 թ. ապրիլին Չիֆթե Սարաֆը վերցվում է հաշվառման, դառնում թուրքական բանակի զինվոր, սակայն դիմում է փախուստի՝ փրկվելով եղեռնին զոհ գնալու վտանգից: 1915 թ. եղեռնից ազատվում է հրաշքով:
1919 թ. Պոլսում Հովհաննես Ասպետ ստորագրությամբ հրատարակում է «Հայ միտք» ազգային եւ գրական շաբաթաթերթը։ 1920 թ. Պոլսում լույս է տեսնում նրա «Տեր եւ տիկին Զըպտի պեյ» գրքույկը։ 1920 թ. հայ որբերի գլուխ անցած` տարագրվում է հունական Կորֆու կղզի, 1926 թ. անցնում է Ֆրանսիա, ուր Մարսել քաղաքում նշանակվում է ազգային վարժարանի ուսուցիչ։ 1929 թ. Ժնեւի «Հայ ուսանողների տան» տեսուչն էր։ Չիֆթե Սարաֆը վախճանվել է ծանր վիրահատությունից հետո 1932-ին:
«Լավ գրել, ահա թե ըստ իս գրագետին գերագույն նպատակը պետք է ըլլա»,- նշում է Չիֆթե Սարաֆը։ Արվեստի հիմքը, ինչպես իրավացիորեն նշում է՝ «... դիտել գիտնալուն մեջ է, ուրիշի չի տեսածը տեսնելուն մեջ, ինչպես որ իր տեսածը ինքնահատուկ ու տպավորիչ կերպով կարենալ արտահայտելն արվեստի ոգին է: Այդ երկուքի միությունն է, որ արվեստագետը կը ծնի»: «Գրականությունը կը նմանի նուրբ ու փափկիկ ծաղիկի մը, որ առաջին տաքեն կամ ցուրտեն գլուխը կը կախե ու կը խամրի,- շարունակում է գրողը՝ գրականությունը համեմատելով ծաղկի հետ:- Բռնավոր ռեժիմներու ատեն կամ քաղաքական տագնապներու մեջ, առաջին բանը կը վնասվի ու կը կասի, գրական գործունեությունն է: Այդ դադարը կը կանխե միշտ, սահմանադրական իրավունքներու դադարումը: Դժբախտաբար ան չի կանխեր սահմանադրական նույն իրավունքներու վերահաստատումը: Բռնապետությունը կը տապալի, փոթորիկը կ՛անցնի, բայց ավերը կը մնա: Շլմորուն վիճակ մը կը տիրե: Ամեն մարդ ազատարար գործին կը նվիրուի: Բեկորները փոկելու կը ճգնին: Այդ ճիգին մէջ, ֆիզիքականն ու նյութականը առաջին տեղը կը բռնեն: Հոգեկանը, մտավորը բռնաբար երկրորդ շարքին վրա կը մնան: Երբեմն նույնիսկ չափեն ավելի կ՛անտեսվին»:
Գրողի նորավեպերի ու պատմվածքների զգալի մասը նվիրված է հայկական եղեռնի իրադարձությունների պատկերմանը: Նրա համար ծանրակշիռ նյութ են եղել իր խնամակալության տակ գտնվող որբերի կյանքի դրվագները: Գրողը պատկերել է այդ անօգնական երեխաների տառապանքը: «Խաչելություն» (1920), «Որբերուն որբը» (1925), «Մայրիկ չունի» (1922), «Կուճո» (1923) եւ այլ նորավեպերում Չիֆթե Սարաֆը «հնչեցնում է խեղված հոգիների ճիչը հրեշավոր աշխարհի դեմ»:
«Փոխանցումի դժբախտ սերունդ մը,- գրում է Չիֆթե Սարաֆը:- Միեւնույն ատեն Նոր Արշալույսի երջանիկ սերունդ մը: 1878են, Սան Սթեֆանսի ու Պերլինի դաշնագիրներու հուսալից օրերեն, մինչեւ 1918, համաշխարհային պատերազմի եղեռնալի, մռայլ ու մղձավանջային օրերը, ամբողջ քառասուն մրրկահույզ տարիներուն մեջ ապրող ու մեռնող մեր սերունդները, իբր մեկ սերունդ մը կը ներկայանան հիմա մեր հետահայեաց աչքին, փոխանցումի մեր սերունդը, դժբախտ սերունդը:...Հիմա, այդ սերունդը, մե՛ր սերունդը, գլխատված իր մտավորականներեն, կոտորված իր անդամներեն, զարնված իր սիրտեն, կորաքամակ, ծերացած, նկուն կը մնա ինվալիտ մը նման, անշարժ, ապշահար, անդամալույծ»:
Հաջորդ համարում գրում է գրողը. «Կովկասը ձեր արյունով հոխորտանքով ու անկարելի երազներով պոռպռացած ու ժամանակ անցուցած, Անատոլվի հողերն ու ջուրերն էր որ ներկեցիք անզեն այրերու, ծերերու, կիներու ու տղաներու անմեղ արյուններով: Իսկ երբ ռուսերը, ներքին տագնապի ու հեղափոխության մը հետեւանքով, թողուցին ու քաշվեցան ձեր ճակատներեն, այն ատեն, օ՛հ, այո, այն ատեն ան անցաք Կովկասի սահմանները ու զայն ներկեցիք արյունովը նորեն անմեղ ու անպաշտպան ծերունիներու, կիներու ու մանուկներու... Բայց այն ատեն, ա՛լ ոչ իսկ հրոս Էնվերազուններ էիք դուք, այլ միմիայն Թալեաթաբարո բորենիներ»:

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

17-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO