Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասնիկը

Ազգ ներկայացնող փառավոր անուն

«Ես կարդում, գրում եմ հայերեն: Երբ հաջողվում է երկու, երեք օր իրար հետեւից խոսել մայրենի լեզվով, ապա իմ հայերենը դառնում է պարզ ու մաքուր: Արմատներից հրաժարվել` նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից: Հինգ տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատք չէ, այն նաեւ մշակույթ է: Երգել եմ մեր Մեծ Կոմիտասի պատարագը: Եվ եթե ես Հայ եկեղեցու զավակն եմ, նշանակում է` զավակն եմ նաեւ հայ մշակույթի»:
Անրի Վերնոյ
Ֆրանսիական աշխարհահռչակ կինոարվեստում անուրանալի վաստակ ունեն հայազգի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են մեծահամբավ շանսոնյե եւ դերասան Շառլ Ազնավուրը, Սերժ Ավետիքյանը, Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան): Վերջինի կյանքում, թերեւս, ճակատագրական դերակատարում է ունեցել Ռուբեն Մամուլյանի նկարահանած ֆիլմի դիտումը, որն առաջինն էր իր կյանքում. «Ֆիլմում խաղում էր Գրետա Գարբոն: Սա Մամուլյանի «Քրիստինա թագուհին» էր: Այդ պահից սկսած՝ չկար մի օր, որ ես կինոթատրոն չգնայի: Ես չէի կասկածում, որ օրերից մի օր կգտնեմ իմ տեղը կինեմատոգրաֆում»,- ժամանակներ անց գրել է Ա. Վերնոյը:
Թուրքիայի Ռոդոստո քաղաքում ծնված փոքրիկը 4 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը, հազարավորների նման, փախչում է մահաշունչ այդ երկրից Հունաստան, որտեղից էլ մտադիր էին ուղեւորվել Մեքսիկա: Սակայն, հանգամանքների բերումով, հանգրվանում են Մարսելում ու հիմնավորվում այդտեղ: Տարիներ անց նրանց ընտանիքը տեղափոխվում է Փարիզ: Ծնողները հետամուտ էին իրենց որդու պատշաճ ուսում ստանալուն: Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո ծնողները վարձում են մասնավոր ուսուցիչ, որպեսզի ֆրանսերենի հետ համատեղ սովորի նաեւ իր մայրենին: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատանքի է անցնում «Լա Մարսելյեզ» թերթում: Այս թերթի հրապարակումներում անդրադառնում է Հայկական հարցին եւ իր հոդվածների տակ ստորագրում Անրի Վերնոյ մականունը, որով էլ հետագայում աշխարհը ճանաչելու էր Աշոտ Մալաքյան կինոգործչին:
Կինոաշխարհում Ա. Վերնոյի առաջին քայլերն սկսվում են փաստագրական ֆիլմերի նկարահանումներով: Առաջինը Մարսելին նվիրվածն էր, որին հաջորդում են եւս 30 այդպիսի եւ կարճամետրած կինոնկարներ:
1951-ին ռեժիսորը նկարահանում է «Սեղան մեռածների համար» գեղարվեստական ֆիլմը: Այն անմիջապես ցուցադրվում է Կաննի կինոփառատոնում եւ հայտնի դարձնում հեղինակի անունը: Արդյունքում Ա. Վերնոյը դասվում է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը եւ հրավեր ստանում Հոլիվուդից:
Անցյալ դարի 60-70 թթ. Վերնոյի ֆիլմերը երեւույթ են դառնում եւ մեծ հռչակ բերում հայազգի կինոռեժիսորին: Նրա անունը հնչում է այնպիսի երեւելիների անուններին զուգահեռ, ինչպիսիք են Ժան Ռենուարը, Ֆրանսուա Տրյուֆոն, Մարսել Կարմեն, Քրիստիան Ժակը, ֆրանսիական կինոյի այլ վարպետներ: Իսկ նրա ֆիլմերում նկարահանված դերասաննե՞րը՝ Ժան Գաբեն (5 կինոնկարում), Ժան Պոլ Բելմոնդո (6 կինոնկարում), Ալեն Դելոն, Պատրիկ Դեւաեր, Իվ Մոնտան, Էնտոնի Քուին, Հենրի Ֆոնդա, Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալյե: Աստղեր, որոնք անխամրելի են համաշխարհային կինոարվեստի երկնակամարում:
Վեց տասնյակի հասնող նրա լավագույն ֆիլմերից են «Սիցիլիական կլանը», «Արգելված պտուղ», «Սարսափ քաղաքում», «Կարնավալ», «Կովը եւ զինվորը», «Իմ թշնամու դիակը», «Ֆրանսուհին եւ սերը»: Իսկ «Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմը նվաճել է Հոլիվուդի բարձրագույն՝ «Օսկար» մրցանակը, «100 հազար դոլար արեւի տակ» կինոնկարը՝ Կաննի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»:
Արմատներով իր հող ու ջրին կապված, իր ժողովրդի ճակատագիրը իրենը համարող արվեստագետը չէր կարող անտարբեր անցնել այդ ճակատագրի կողքով եւ աշխարհին չներկայացնել իր իսկ վեպի սցենարով նկարահանված «Մայրիկ» ֆիլմը: Ինքնակենսագրական այս կինոնկարը հուզիչ պատմություն է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության եւ սառնության մթնոլորտում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց աշխատասիրությանը, բարությանը եւ դրանցով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը: Նույն թեմայի շարունակությունն է «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմը՝ նկարահանված 1991-ին:
Հավելենք, որ 1988-ի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստա՛ն» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է Ա. Վերնոյը, արվեստագետ, ով Ժակ Շիրակի գնահատմամբ՝ «Ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասնիկն էր», իսկ մեզ համար՝ աշխարհին ազգ ներկայացնող փառավոր անուն:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

17-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO