Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԶԱՆԱԶԱՆ


ՈւԵՖԱ-ն, այնուհանդերձ, չի բացառում Բաքվին Եվրոպայի առաջնության խաղերից զրկելը

Թեպետ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը օրեր առաջ հայտարարել էր, որ նախապատրաստության այս փուլում դժվարությամբ է պատկերացնում հաջորդ տարի նախատեսված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ձեւաչափի փոփոխությունը, սակայն բրիտանական «The Sun» պարբերականի տվյալներով՝ եվրոպական ֆուտբոլային կազմակերպությունն ամենայն լրջությամբ քննարկում է նման հնարավորությունը:
Նշվում է, որ մրցաշարի խաղերն ընդունելու իրավունքի արժանացած 12 քաղաքների ցանկից կարող են դուրս մնալ, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգը եւ Բաքուն: Եթե ռուսական քաղաքի բացառման հիմնական պատճառ է դիտարկվում համավարակը, ապա Ադրբեջանի մայրաքաղաքի պարագայում խնդիրը ռազմական գործողությունների գոտուն մոտ լինելն է: Այդպիսով, Բաքվին «Եվրոյի» հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից զրկելը կարող է ինքնատիպ պատժամիջոց դառնալ Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախում պատերազմ սանձազերծելու համար: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՈւԵՖԱ-ն չի բացառում, որ իրադարձությունների վատթարագույն զարգացման դեպքում եվրոպական ստուգատեսը կարող է անցկացվել միայն մեկ երկրում՝ ընդամենը 4 մարզադաշտի ներգրավմամբ: Դա հնարավորություն կտա թիմերի ուղեւորությունների կրճատման միջոցով սահմանափակել կորոնավիրուսի տարածման հնարավորությունը: Հիշեցնենք, որ համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված «Եվրո-2020»-ի խաղերի մրցավայր են ընտրվել Ամստերդամը, Բաքուն, Բիլբաոն, Բուդապեշտը, Բուխարեստը, Գլազգոն, Դուբլինը, Լոնդոնը, Կոպենհագենը, Հռոմը, Մյունխենը եւ Սանկտ Պետերբուրգը:


Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

17-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO