Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԶԱՆԱԶԱՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Հավն որ հավ ա, որ ջուր խմա, Աստված կիշկա»

Երախտագիտություն արտահայտելու, թերեւս, ամենապարզ ու հասկանալի օրի-նակն է՝ մարդկային ընկալմամբ։ Ով առաջինն է դա նկատել՝ ցանկացել է հենց այդ խորհուրդն արտահայտել՝ հավը շնորհակալություն է հայտնում Արարչին։
Ասվում է նաեւ՝ «Հավը ջուր կը խմե, Ասսուն փառք կու տա», «Հավը ջուր ա խմում, վերեւ ա մտիկ անում», «Շունը կերած տեղը հաչե կու», «Շունն էլ իր տիրուչը վրա չի հաչի» եւ այլն:
Հավի վարվելակերպը պայմանավորված է բնախոսական պարտադրանքով՝ ըմ-պանի կառուցվածքի պատճառով։ Մարդը՝ երկրագնդի ամենազարգացած արարածը, ավելի բարձր նկատառումների տեր է՝ բարոյական եւ հոգեւոր։ Մինչդեռ, ավա՜ղ, որ-քան հաճախ ապերախտ մարդուն հարկ է լինում օրինակ բերելու ստորակարգ կեն-դանիների վարքը, հիշեցնելու հավի «երախտագիտությունը»։
Ռուսական առածանին էլ նույն միտքն է ակնարկում՝ հավը ջուր է խմում, երկինք նայում («ԽցՐՌՓՈ տՖպՑ, Ո վՈ վպոՏ րՎՏՑՐՌՑ»):
Հավը, կողքից դիտողի համար, ճիշտ է ուղղում իր հայացքը, ստույգ արտահայ-տում երախտագիտությունը։ Ահա եւ առածն ամոթանք է տալիս բանական էակին, թե՝ «հավը որ հավ է», չի մոռանում իր պարտքը, հապա մարդը, որ մարդ է, ինչե՜ր պիտի աներ։ Հավին, մարդակենտրոն մեր մեծամտությամբ, բանի տեղ չենք դնում («հավի խելք» դարձվածքով փնովում ենք, ոչ թե գովում), այնինչ հավն անգամ կարող է մեզ ամաչեցնել, հավից անգամ կարող ենք վարվելակերպ սովորել։
Ուրիշի երախտիքը ըստ արժանվույն չգնահատողը, առավել եւս երախտամոռը ժողովրդի ամոթանքին է արժանանում. «Ուտող՝ ուրացող», «Ինչ աղբրից մարդ ջուր խմի, էն աղբրին քար չի քցի», «Կաթնատուր կովի պտկին չեն թքի», «Կաթն ի կթոց, հորթիկն ի փողոց», «Գոքիդ նստեմ, միրուքդ փետեմ», «Ձին նստավ՝ Աստված մոռ-ցավ, ձիուց իջավ՝ ձին մոռցավ»:
Հիշենք Եզոպոսի առակներից մեկը: Ամառվա մի շոգ օր ճանապարհից հոգնած ուղեւորները մի սոսի են տեսնում, պառկում են ստվերում հանգստանալու: Ապա նա-յելով սոսու ոստերին՝ միմյանց ասում են, թե սա անպտուղ ծառ է, մարդկանց համար` անօգուտ: Սոսին նախատում է. «Ապերա՛խտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք եւ տեղնուտեղն էլ ինձ անվանում անպտուղ ու անօգուտ»: Սրանք դեռ ամոթանքով են ազատվում, իսկ մյուս առակում ապերախտն իր պատիժն է ստանում: Եղջերուն որ-սորդներից փախչելով թաքնվում է խաղողի այգում: Որսորդները չեն նկատում, եւ եղ-ջերուն փրկվում է: Սա որոշում է, թե այլեւս վտանգ չկա եւ սկսում է կրծոտել խաղողի տերեւները: Մի որսորդ շրջվում է, նկատում եղջերուին եւ վիրավորում: Զգալով մահ-վան շունչը՝ եղջերուն ուշացած խոստովանում է իր ապերախտությունը. «Տեղն է ինձ. խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Հարցի մյուս կողմն էլ կա. ամեն մարդուց եւ ամեն իրավիճակում արդյոք տեղի՞ն է երախտագիտություն ակնկալելը, առավել եւս՝ պահանջելը: «Երախտապարտ մար-դիկ միշտ շնորհակալ են լինում իրենց բարերարներին, եւ չկա ավելի զայրացուցիչ մեղք, քան ապերախտությունը»: Այս՝ ինքնին բարոյական բացարձակ ճշմարտությու-նը Դոն Կիխոտն ուղղում է տաժանակրության դատապարտվածներին. ինչպես միշտ շրջված ընկալելով իրականությունը՝ նա հանցագործներին երեւակայում է իբրեւ ան-մեղ տուժածներ, ուստի եւ պահակների վրա խելահեղ հարձակմամբ ազատություն է տալիս: Եվ ահա Վշտակերպ Ասպետի ակնկալիք-պահանջն այն է, որ ազատագրված-ները, ինքնակամ շղթայակապ, գնան, ներկայանան իր սրտի տիրուհուն՝ Դուլսինեա-յին, պատմեն, թե ում են պարտական իրենց բաղձալի ազատագրությամբ: Զարմանա-լի չէ, որ նախկին կալանավորները ոչ միայն չեն ենթարկվում այդ անպատեհ պահան-ջին, այլեւ քարածեծ են անում ասպետին եւ նրա զինակրին, թալանում ու հեռանում:
Արդ, վերնագրի առածի եռակի գործառույթը միանգամայն հստակ է՝ երեւույթի նկարագրություն, գնահատական եւ հորդոր՝ բարիք ես ստացել, երախտագետ եղիր եւ դա պատշաճ արտահայտիր։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

17-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO