Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՇԽԱՐՀ


Անկարան օգտագործել եւ օգտագործում է Բաքվին

Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի տնտեսական ձեռքբերումները մեծապես կապելով հայկական լծակի գործադրման հետ

Թուրքական վերջին տարիների քաղաքականությունը հաշվի առնելով՝ ոչ տավուշյան թեժացումը, ոչ էլ այս պատերազմը անսպասելի չէին: Պատերազմի խորքային վերլուծություններ դեռ կարվեն, բայց սա ընդհանուր մի գիծ է դեռ Հեյդար Ալիեւի առաջ քաշած «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզի (կամ, ասենք, ժամանակակից Թուրքիայի նկրտումների՝ միացյալ թուրքական միություն (կամ այլ ֆորմատ՝ էական չէ) ստեղծելու, որում ներգրավված է 6 պետություն եւն):
Շղթան նույնն է. թուրքական նպատակները պարզ են, եւ պատերազմների պատճառները՝ նույնպես: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը կանխատեսել է Թուրքիայի «ադրբեջանական գրոհը» եւ նույնանուն վերնագրով հոդված հրապարակել (ՄԱՀՀԻ-ի համար գրած) պատերազմից անմիջապես առաջ: Ու քանի որ, ինչպես ասացինք, շղթան նույնն է, պատերազմից առաջ ասվածը էական ոչինչ չի փոխում, քանի որ թուրքական ձգտումները նույնն են եւ բացահայտ էլ բարձրաձայնվում են թուրքական կողմից:
Փաստորեն, ինչպես մեզ հետ կարճ հեռախոսազրույցում հավաստում է թուրքագետը, Թուրքիան Ադրբեջանին նեղն է գցել հենց ադրբեջանական իսկ «զենքով»՝ ավագ Ալիեւի առաջ քաշած «մեկ ազգ, երկու պետություն» թեզով: Շատ հարցերի վրա լույս սփռելու համար փորձենք մի փոքր հետ գնալ՝ տնտեսական պատճառներից խոսելով, իմա՝ «մեկ ազգ, երկու պետություն» տնտեսական ուղղությունից:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի խոսքերով՝ քանի որ տավուշյան թեժացման ժամանակ եւ հետո Թուրքիայի աջակցությունը բավական մեծ էր, որոշակի առումով՝ նաեւ աննախադեպ, ուստիեւ՝ համարժեք պետք է լիներ նաեւ Ադրբեջանի վճարելիք գինը։ Թուրքիան անմիջապես Ադրբեջանից պահանջեց համաձայնվել երկու երկրների քաղաքացիների կողմից սահմանները ID քարտերով հատելուն, վիզային ռեժիմն ամբողջովին վերացնելուն, ազատ առեւտրի պայմանագիր կնքելուն եւ՛ այդպիսով՛ ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելուն։
«Հիշեցնենք, որ տեւական համառությունից հետո՝ 2019 թ., Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիներին թույլատրեց առանց վիզայի 30 օր գտնվել երկրում (Թուրքիան 2007 թ. է վերացրել վիզային ռեժիմն Ադրբեջանի համար)։ Չենք բացառում, որ Ադրբեջանն այդ քայլին գնաց պայմանով, որ Թուրքիան կրկնակի թանկացնի ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզայի վճարը։ Թուրքիայի համար այս խնդիրն ուներ նաեւ հոգեբանական կողմ. նա Վրաստանի հետ ունի ոչ վիզային ռեժիմ (2011-ից Թուրքիայի ու Վրաստանի քաղաքացիները սահմանները հատում են նաեւ ID քարտերով)։ Փաստորեն, «եղբայրական» Ադրբեջանի տվյալ պահվածքը չէր տեղավորվում «մեկ ազգ, երկու պետություն» թեզի շրջանակներում՝ ի ցույց դնելով դրա բլեֆային բնույթը։ Ադրբեջանը նույն կերպ չէր ցանկանում Թուրքիայի հետ ստորագրել ազատ/արտոնյալ ռեժիմով առեւտրային պայմանագիր, չէր համաձայնվում, որ Թուրքիան Նախիջեւանի հետ սահմանին ստեղծի ազատ առեւտրի գոտի։ Ընդգծենք, որ Թուրքիան Վրաստանի հետ ունի ազատ առեւտրի պայմանագիր, ինչի շնորհիվ 2007-ից դարձել է նրա թիվ մեկ առեւտրային գործընկերը։ Ի պատասխան՝ Թուրքիան ձգձգում էր «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի իր հատվածի կառուցումը (վիզային ռեժիմի վերացումն ու ազատ/արտոնյալ առեւտրի ռեժիմի պայմանագիրը դրականորեն կազդեր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար նախատեսված ԲԹԿ-ի վրա)։ Արդյունքում Ադրբեջանը տեղի տվեց. 2017 թ. ամռանը նա համաձայնեց Թուրքիայի կողմից Նախիջեւանի հետ սահմանին ազատ առեւտրի գոտի ձեւավորելուն, իսկ 2020 թ. փետրվարին Թուրքիայի հետ ստորագրեց արտոնյալ առեւտրի ռեժիմի մասին համաձայնագիր»,- նշում է Հայկ Գաբրիելյանը։
Բացի այդ՝ դարձյալ ըստ թուրքագետի, Ադրբեջանը Թուրքիային նաեւ մատակարարում է ամենաէժան գնով գազը, ինչը հարիր է «մեկ ազգ, երկու պետություն» թեզին։ Թուրքիան կարողացավ հասնել նրան, որ 2019 թ. Ադրբեջանն իր խոշոր գազամատակարարների թվում 3-րդ տեղից բարձրացավ 2-րդ տեղ՝ գերազանցելով Իրանին, իսկ 2020 թ. արդեն 1-ին տեղ՝ գերազանցելով Ռուսաստանին (վերջինիս մասնաբաժինը մի քանի տարի առաջվա 55-60 տոկոսի փոխարեն նվազել է անգամ 10 տոկոսից)։ «Ընդ որում՝ Թուրքիան ծրագրել է է՛լ ավելի մեծացնել ադրբեջանական գազի ներկրումը։ Ադրբեջանական նավթի ճնշող մեծամասնությունն էլ արտաքին շուկաներ է ուղարկվում Թուրքիայի տարածքով («Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղ)։ Ներդրումային ոլորտում նույնպես Թուրքիայի համար լուրջ խնդիրներ չկան (այս պատերազմից հետո, կարծում եմ, այդ խնդիրներն արդեն կլրջանան. համենայնդեպս, դա են վկայում այսօրվա միտումներն ու թուրքական արժույթի անկումը,-Ա.Մ.)։ Ադրբեջանը խոշոր ներդրումներ (17 միլիարդ դոլար) է անում Թուրքիայի տնտեսության մեջ, որոնք եռակի գերազանցում են Ադրբեջանում Թուրքիայի արած ներդրումների ծավալը։ Օրինակ, 2018 թ. հոկտեմբերին Իզմիրում բացված «Star» նավթավերամշակման գործարանի նախագիծը գնահատվում է 6 միլիարդ դոլար, ինչը Թուրքիայի տնտեսությունում մասնավոր սեկտորի արած խոշորագույն ներդրումն է («Star»-ը ունակ է տարեկան վերամշակել 10 միլիոն տոննա հում նավթ)։ Ադրբեջանի հետ համատեղ գազային (TANAP) եւ երկաթուղային (ԲԹԿ, հետագայում նաեւ «Կարս-Իգդիր-Նախիջեւան») նախագծերը Թուրքիային հնարավորություն են ընձեռում վերածվելու գազային (միգուցե աշխարհի խոշորագույն) եւ երկաթուղային («Հյուսիս-Հարավ», «Արեւմուտք-Արեւելք») խոշոր հանգույցի»,- ուշադրություն է հրավիրում թուրքագետը։
Ի դեպ, Հայկ Գաբրիելյանը նախկինում նշել է եւ հիմա էլ կրկնում է, որ «Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի այս տնտեսական ձեռքբերումները մեծապես կապված էին հայկական լծակի գործադրման հետ»։
Մի փոքր բացենք «հայկական լծակի» փակագծերը՝ դարձյալ ըստ թուրքագետի: Թուրքիան, դեռ տարիներ առաջ, կանաչ լույս վառելով «ֆուտբոլային դիվանագիտության» առջեւ, կարողացավ առերեւույթ ստեղծել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորապատկեր եւ, այդպիսով, ահաբեկել Ադրբեջանին։ Ի. Ալիեւը, ով մշտապես վարում է Հայաստանը շրջափակման մեջ պահելու/խեղդելու քաղաքականություն, շատ էր հպարտանում իր այդ քաղաքականության «ձեռքբերումներով», հայտնվելու էր կրակի առջեւ, եթե Թուրքիան բացեր Հայաստանի հետ սահմանը։ Դեպքերի նման զարգացումից խուսափելու համար Ալիեւը հարկադրված էր համաձայնել գազը Թուրքիայի տարածքով (TANAP) Եվրոպա ուղարկելուն (ռուսական «Գազպրոմը» պատրաստ էր գնելու արտահանման ենթակա ամբողջ ադրբեջանական գազը), Թուրքիայում ադրբեջանական ներդրումները («Star» գործարան) մեծացնելուն, ինչպես նաեւ (2010 թ.) Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագիր ստորագրելուն։ «Ընդգծենք,- ասում է թուրքագետը,- որ այսօր էլ հայկական լծակն ամենաարդյունավետ ու գործուն լծակն է Թուրքիայի ձեռքում՝ ընդդեմ Ադրբեջանի։ Վերոնշյալը վկայում է, որ Թուրքիան կարողացավ Ադրբեջանին ստիպել խոշոր զիջումների գնալու տնտեսական կարեւոր ոլորտներում, տնտեսական համատեքստում Ադրբեջանին զգալիորեն (գրեթե ամբողջովին) համապատասխանեցնել «մեկ ազգ, երկու պետություն» թեզին, ինչը կշարունակվի նաեւ առաջիկայում»։
Ինչը եւ եղավ, ապագայում էլ չի բացառվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անկարան կիրառում է «մեկ ազգ, երկու պետություն» ռազմական ուղղությունը՝ դարձյալ Բաքվի դեմ հայկական լծակի գործադրմամբ, ինչի մասին, սակայն, առանձին կխոսենք:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

17-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO