Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Դադարեցվում է հայկական միջոցների հոսքը Թուրքիայի պետական գանձարան

Արգելվում է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան

Կառավարության հրապարակած վիճակագրական տվյալներով՝ 2019 թ. Թուրքիայից Հայաստան ներմուծված ապրանքների արժեքը կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Այդ երկրից ներմուծվել են 69.4 մլն ԱՄՆ դոլարի hագուստ, 35.3 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան), 24.3 մլն դոլարի նավթ եւ նավթամթերք: Քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի ներմուծված արտադրանքը 23.6 մլն դոլար է կազմել, իսկ ոչ թանկարժեք մետաղները եւ դրանցից պատրաստված իրերը՝ 21.6 մլն դոլար: Նախորդ տարի ներմուծվել են նաեւ 10.3 մլն դոլարի ցիտրուսային պտուղներ։
Գործադիրի գնահատականներով` 2019 թ. Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքներից վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ, իսկ միջանկյալ սպառման ապրանքների արժեքը 28 մլրդ դրամ է։ Այս ծավալները վերջին տասնամյակներում որոշակի տատանումներով պահպանվում են: Ստացվում է, որ մենք այս տարիներին հետեւողականորեն ֆինանսավորել ենք Թուրքիայի պետական բյուջեն, ու արդյունքում նաեւ այդ գումարներով է այսօր թշնամին պատերազմում մեր դեմ Արցախում:
Կառավարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «e-draft.am» հարթակում շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման նախագիծը:
Կառավարությունը հիմնավորում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն ունի անվտանգային բաղադրիչ, քանի որ այդ երկիրը բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական եւ ահաբեկչական գործողություններին:
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Հատկանշական է, որ հայ տնտեսավարողների ու բնակչության մի մասն արդեն իսկ կամավոր սահմանափակել է թուրքական ապրանքների վաճառքը եւ ձեռնպահ է մնում այդ երկրի ապրանքների գնումից: Նախագիծը մշակած էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ այդ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ:
Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թ. դեկտեմբերի 31-ին եւ գործելու է վեց ամիս ժամկետով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

17-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO