Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱԳՆ


Շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք. ԱԳ փոխնախարարը՝ միջազգային կառույցների արձագանքի մասին

Հայաստանը Արցախի խնդրի, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ տարբեր տիպի արձագանքներ է ստանում, սակայն միշտ չէ, որ դրանք բավարարում են մեզ: ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք միջազգային կառույցների արձագանքը բավարարո՞ւմ է իրենց:
«Տարբեր տիպի արձագանքներ կան: Միշտ չէ, որ բավարարված ենք»,- ասել է Քոչարյանը:
Նա շեշտել է, որ չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից, թե որ սուբյեկտում են բնակվում՝ ճանաչված, թե չճանաչված պետությունում:
«Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ: Եվ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Ցավալի է ամեն օրը, որովհետեւ կյանքեր ենք կորցնում: Բայց մյուս կողմից՝ պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին՝ դա քո պարտքն է: Եվ նա, ով հույսը դնում է, որ օտարը կգա, կօգնի, դատապարտված է»,- ասել է փոխնախարարը:
Նա նշել է, որ ցավալի է, բայց պատերազմի մեջ ենք, իսկ Թուրքիայի բացահայտ երեւալը խոսում է նրա մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ հնարավոր ցեղասպանությանը: «Այդ տեսակետից պետք է չնայենք աջ-ձախ, այլ շատ վճռական մեր մարտը շահենք, որից հետո կտեսնենք, թե ինչպիսի հարգանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները»,- ընդգծել է Քոչարյանն ու հավելել, որ հաղթանակը դիվանագետին անհամեմատ ավելի շատ հնարավորություն է տալիս, քան երբ այդ հաղթանակը դեռ ֆիքսված չէ:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանը չի վարանի դիմել ՀԱՊԿ-ին, բայց այս պահին, Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, դրա անհրաժեշտությունը չկա: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ չի աշխատում անընդհատ ռեժիմով:
Նա նախ փաստեց, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի ՀՀ-ի հանդեպ: Հիմա դեռ վաղ է Ադրբեջանի որոշ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելու համար: «Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա, այո, կդիմենք: Նախ պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, եւ մենք, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաեւ ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է»,-ասել է Քոչարյանը:
Ըստ փոխնախարարի՝ եթե ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այն պետք է օգտագործես այն ժամանակ, երբ դատարկ չէ:
«ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով: Առաջին դեմքերի մակարդակով անգամ կա ինֆորմացիայի փոխանակում»,- նկատել է ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ կա անընդհատ շփում:
Նա վստահեցրեց, որ երբ պահը գա, կարվեն համապատասխան քայլեր, բայց հույս հայտնեց, որ այդ պահը չի գա:

21-10-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO