Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ՍՈՑԻՈՒՄ


Համաճարակային սպառնալիքը կվտանգի ամբողջ տարածաշրջանը

Այն միայն անմիջական ռազմական գործողությունների շրջաններին չէ, որ վերաբերում է

Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Ինչպես երեւում է՝ Ադրբեջանն իր դիակները տանելու մտադրություն էլ չունի: Ի՞նչ վիճակ է հիմա, ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, ի՞նչ քայլ կարող ենք հիմա անել:
Մինչ սրան անդրադառնալը, փաստենք: Շատ իզուր է թշնամին կարծում, թե իր դիերը մեր տարածքում թողնելով՝ իրեն ոչինչ չի սպառնա: Ընդ որում՝ սպառնալիքը ոչ միայն մեր ու թշնամու համար է: Հիմա՝ գանք մեր քայլերին: Առողջապահության եւ շրջակա միջավայրի նախարարությունները պարզաբանել են դրությունը:
Ըստ առողջապահության նախարարության, Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, զոհեր ու ավերածություններ, ինչը հղի է բազմաթիվ հետեւանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների եւ համաճարակների առաջացման վտանգով: Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ եւ անհնարին դարձնում պատշաճ մաքրման ու ախտահանման աշխատանքների իրականացումը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա եւն) առաջացման ու տարածման համար:
Սրանից զատ՝ պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան եւ Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ կան ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում են, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների եւ վայրի կենդանիների սնվելու ու բազմանալու բարենպաստ միջավայր, «իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատեւ կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների եւ համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները»: Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը եւ մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը: Ժանտախտի բարձր մահաբերությունն ու վարակելիությունն այն դարձնում են շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար:
Առողջապահության նախարարությունն ասում է այն, ինչ մենք վերեւում փաստեցինք: Այն է՝ «շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք են ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլեւ հակամարտող կողմերի հետ անմիջական հարեւանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի համար՝ հաշվի առնելով երկրների միջեւ ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունն ու առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով»:
Անհերքելի է՝ ռազմական գործողությունների ընթացքում եւ հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ամբողջ պատասխանատվությունը ադրբեջանական կողմն է կրում: Որովհետեւ հոկտեմբերի 10-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները:
Թշնամու ձեռագիրն իմանալով՝ բացառված չէ, որ այդ պետություն կոչվածն ընդհանրապես չտանի իր դիերը: Ո՞րն է մեր քայլը: Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նկատում է. «Այս պահին, ցավոք, ոչինչ չենք կարող անել, քանի դեռ դիերն այնտեղ են: Դրա համար էլ նախազգուշացնում ենք, որ կարող է համաճարակ սկսվել»:
Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ամբողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար եւ բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։
Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Բանն այն է, որ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային ու բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաեւ կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։
Ի դեպ, ՇՄ նախարարությունը նույնպես փաստում է՝ «այս հետեւանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար»։
Դարձյալ ըստ այս գերատեսչության, կործանարար է ազդեցությունը նաեւ տարածաշրջանի կենսաբազմազանության վրա, որը ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը, որի բույսերի եւ կենդանիների մի շարք տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաեւ 4 տեսակ ներառված է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում: Վերոնշյալ տարածքը նաեւ այնպիսի հազվագյուտ եւ անհետացող տեսակների համար է բնակավայր, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, բեզոարյան այծը, սեւ եւ գրիֆոնի անգղները եւ այլն:
Այս ամենը հաշվի առնելով՝ ՇՄ նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը գործել վճռականորեն՝ դատապարտելու եւ դադարեցնելու ուժի կիրառումը Արցախի, խաղաղ բնակիչների եւ կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, մեղմելու այս տարածաշրջանում առկա հումանիտար ու բնապահպանական աղետները:
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանն էլ նույն բանն ասաց. այս պահին, ցավոք, որեւէ բան անել չենք կարող, քանի դեռ Ադրբեջանը հրադադարի պահանջներին չի հետեւում. «Միջազգային համապատասխան կառույցներին ուղարկել ենք համապատասխան գրություններ եւ մանրամասն ներկայացրել իրավիճակը, պարզաբանել ռիսկերը»:
Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանի կարծիքով, թշնամին հիմա իր դիերը չի էլ տանի. «Դիերի մի մասն իրեն պետք չէ, որովհետեւ իր քաղաքացիները չեն՝ վարձկանների դիերն են: Իսկ իր քաղաքացիների դիերը չի ուզում մեծ քանակով տանել, որպեսզի չերեւա զոհերի իրական թիվը: Թուրք-ադրբեջանական կողմը դեռ հաշվարկում է, որ իբր կարող է հաղթել այս պատերազմում եւ եթե հաղթական արդյունք գրանցեն, ապա այդ ժամանակ կարդարացնեն զոհերի մեծաթիվ լինելը: Հիմա, երբ շոշափելի հաջողություն չունեն, չեն տանում, որ հանրության շրջանում իշխանության հանդեպ բացասական լուրջ վերաբերմունք չստեղծվի: Սա է թյուրքական կողմնորոշումը: Չհաղթելու պարագայում էլ ասելիքը կա ու կա՝ հայերի մոտ գերիներ են, անհետ կորած են եւ այլն, եւ այլն: Ճիշտ քաղաքականությունն այն է, որ դիերի մոտ փաստաթուղթ լինելու դեպքում ֆիքսենք, նկարենք, տեղեկացնենք, որ իրենց հանրությունն իմանա՝ ինչն ինչոց է, ինչը եւ անում ենք: Անընդհա՛տ պետք է դա անենք: Թյուրքն ինչ էլ որոշի, հաղթանակը մերն է: Եվ վերջ»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

23-10-2020





01-12-2020
Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում
Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ...


01-12-2020
Հերթական ահաբեկչությունը
Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը



01-12-2020
ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ
Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից



01-12-2020
Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը
Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն ...


01-12-2020
Դիվանագիտական ճակատ
Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


01-12-2020
Շիրվանի թագն ու զարդը
Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, ...



01-12-2020
Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 ...

01-12-2020
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

01-12-2020
Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական
Ժիրայր Միրզոյանը պարզաբանել է ՌԴ ՊՆ-ի եւ իրենց ...

01-12-2020
Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO