Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ռմբահարումը, ռմբակոծումները եւ խիղճը

Քաոսի մեջն իսկ ելք կա ...
Սուն Ցու


Ի տես մարդու անասնական բնազդներուն հագուրդ տվող վայրագություններուն, բարի նպատակներով տինամիթի ուժանակը ստեղծած ըլլալուն համար Ալֆրետ Նոպելը զղջաց ու խղճի խայթ ունեցավ: Ան իր ակամա գործած «մեղքը» քավելու համար, համապատասխան մրցանակներ ստեղծեց հանուն մարդու բարօրության ու աշխարհի խաղաղության:
Այն բոլոր պատերազմները, մարդկային խժդժություններն ու ավերները, որոնք տեղի կ՚ունենան մարդասիրական գաղափարներու վահանի ներքո, ծրագրված ու մտածված ձեւով կը գործադրվին ամենայն սառնասրտությամբ ու առանց դույզն խղճի խայթի:
Բացի Նոպելեն, մեզի ծանոթ չէ գիտնականի կամ ընկերության անուն մը, որ կործանիչ զենքեր ստեղծելե ու արտադրելե ետք խղճի խայթ ունենա ու հետեւի Նոպելի օրինակին:
Խի՞ղճ եւ այն ալ խղճի խա՞յթ: Սկեպտիկ մը պիտի ըսէր որ «ո՞վ կորսնցուցեր է Խիղճ ըսվածը» եւ դուք, այս դժնդակ օրերուն կը փնտռէք զայն ամոթահար Պէյրութի ավերակներուն մեջ եւ կամ Արցախի խրոխտ լեռներուն վրա: Միայն թե հանկարծ չըսեք թէ -«Խիղճը» ի՛նքը հավատքն է, այն մեր մեջ է, կա ու կը մարդկայնացնե մեզ:
Ինքն իր կյանքի բարելավման ու բարօրության համար ի՛նչ ուժ որ ստեղծած եւ կամ զենք շինած է մարդ արարածը, այդ բոլորը գործածած է նաեւ ինքն իր դեմ, ինքն իր տեսակն ու իր ստեղծած մշակույթն իսկ ոչնչացնելու համար:
Հիրոշիմայեն ու Նակազաքիեն ետք, իր ուժգնությամբ երրորդ մեծագույն ռումբը պայթեցավ Պէյրութի նավահանգիստին մեջ ու ավերեց քաղաքն ու արվարձանները, անգամ մը եւս ավերելով՝ արդեն իսկ բզկտված քաղաքացիներու հոգեկան աշխարհն ու կորովը: Ո՛չ ոք գիտցավ, ոչ ոք գիտե եւ ոչ ալ որեւէ հոյս կա որ ապագային ոեւէ մեկը գիտնա թե ինչո՞ւ ըրին, ո՞վ ըրավ եւ կամ ի՞նչ նպատակով, ո՞վ թելադրեց որ ընեն: Մեկ բան հստակ է միայն, թե ըրին առանց խղճի խայթի: Ի՞նչ տեսակ խիղճի մասին կրնա ըլլալ խեսքը, երբ վերջին տասնամյակներուն հարյուրավոր ականված ինքնաշարժներ պայթեցան ու հազարավոր անմեղ քաղաքացիներ զոհվեցան ըլլա Լիբանանի թե Լիբանանի տարածքեն դուրս: Հանուն ո՞ր մեկ սրբազան նպատակի, ո՞ր մեկ մարդկային գաղափարախոսություն իրագործելու, կամ որո՞ւն հայրենիքն ու կյանքը պաշտպանելու համար:
Առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմներեն ետք ամենադժնդակ ու ամենաանհավասար մարտերեն մեկը տեղի կ՚ունենա մեր օրերուն՝ ազատատենչ Արցախի մեջ: Նախահարձակ թշնամին, ավելի ճի՚շդը թշնամիները (չորս տարբեր տեսակի ու տարբեր տարողությամբ ուժերու դեմ կենաց մահու անհավասար կռիվ կը մղենք ...) չկարողանալով ճակատի վրա օրինավոր զորքի դեմ հաջողություններ արձանագրել, անզորութենե մղված կը սկսին կուրորէն ռմբակոծել խաղաղ, անզեն բոլորովին անմեղ բնակչության բնակավայրերը, ամենայն վայրագությամբ, անգամ մը եւս ապացուցելով որ ո՛չ խիղճը և ո՛չ ալ մարդասիրական գաղափարները տեղ կրնան ունենալ քաղաքականության մեջ: Ի զուր չէ որ հին հույներու պատերազմի, գողերու ու պոռնիկներու աստվածը նույնն էր՝ Արեսը:
Այս դժնդակ օրերուն խիղճի հարցը սեղանի վրա կը դրվի, պարզապես անոր համար որ տակավին մենք ունինք որոշ ղեկավարներ ու անոնց հետեւորդներ, որոնք կը հավատան խիղճի գոյության ու փրկության գրավը կը դնեն օտար մեծապետական ուժերու մարդասիրական գաղափարներու, մարդու իրավունքներու եւ մանաւա՛նդ Մեծն Արդարութեան վրայ: Մեր խիստ մարդասիրական կրոնքն ալ նույնը կ՚ուսուցանե: Ու մենք փաստորեն կը մղվինք «բարյացակամություն» մուրալու մեր հանդեպ անբարյացակամ կեցվածք ճշդած մեծապետական ու խորհրդավոր ուժերեն...
Իսկ մեր երդվյալ թշնամիները իրենց մեծարված բանաստեղծի իսկ վկայությամբ՝ վաղո՜ւց «Արդարությունը կապած են ձիու պոչին» ու կը քաշկռտեն զայն երկրագունդի տարբեր տարածքներու վրա, խիղճի փոխարեն յաթաղանը ճոճելով աստվածներու դեմ:
Սիրելի ընթերցող՝ կամա-ակամա մենք դարձյալ առանձին ենք ու առանձին պիտի մնանք, հենած՝ մեր կամքի ու սեփական ուժի վրա:
Արեւմուտքն ու ԱՄՆ-ի նման մարդկային իրավունքներու «պաշտպան» հզոր ուժերը անկողմնակալության պիտակի տակ անաչառ ըլլալու տպավորություն կ՚ուզեն ձգել: Մինչդեռ, հատկապես այս պարագային Անկողմնակալությունն ու Անաչառությունը բոլորովին տարբեր բաներ են: Անաչառությունը արդարության իրագործում կ՛ենթադրե, իսկ անկողմնակալությունը՝ պատասխանատվութենե խուսափում: Անոնք ի տես միջազգային օրենքներու կոպիտ խախտման ու մարդկային տարրական իրավունքներու ոտնահարման, դիտողի դեր կը կատարեն, ու անուղղակիորէն կը նպաստեն մեր թշնամիներու դիվային ծրագիրներու իրագործման: Փաստորէն ասոնք անգամ մը եւս «ձեռքերնին կը լվան»...
Այն, ինչ որ տեղի կ՚ունենա այսօր Արցախի անզեն բնակչության նկատմամբ, ոչ միայն անարդար ու անմարդկային՝ այլեւ ապօրեն է միջազգայնորեն ու իրավական հողի վրա խիստ դատապարտելի: Իսկ Պէյրութի վերջին ռմբահարումը ծայր աստիճան հակամարդկային սարսափազդու արարք մըն էր, ոչ միայն իր մեծղի տարողությամբ, այլեւ տեղի կ՚ունենար բազմակողմանիորէն կաթվածահար եղած երկրի մը, տագնապահար առօրյայի ընթացքին: Քաղաքական անկայուն վիճակ, պատերազմի արհավիրք, անապահովություն, տնտեսական ահագնացող ճգնաժամ, մահաբեր համաճարակ, ապագայի անորոշություն, հազարավոր զոհեր, վիրավորներ ու հանպատրաստից տնանկներ, բազմաթիվ հիվանդանոցներու եւ այլ հանրային կառույցներու քանդում, հետեւաբար նաեւ՝ համատարած գործազրկություն, ծայրահեղ թշվառություն, ահավոր ընկճախտ ու... մասամբ նորին: Փոխանակ այս բոլորի դրդապատճառը հանդիսացող «ղեկավարները» դժոխք ղրկելու, անոնք խիղճ ըսվածը մեկ կողմ դրած՝ Պէյրութը վերածեցին դժոխքի: Արցախը եւս կը փորձեն վերածել դժոխքի: Ստեղծված իրավիճակի տպավորությունը այն է, որ մենք Արցախի մեջ անգամ մը եւս ոտքի կոխան կրնանք ըլլալ ի հաշիվ մեծապետական սակարկություններու ու կողմնակի շահերու: Թող լավ իմանան, սակայն, որ դարավոր մեր պատմական փորձառություններն ու փորձությունները թրծած ու ջրդեղած են մեր ազգային գիտակցությունը, մենք միասնական ենք դարձյալ, ու Արցախը Հայաստան է, Դրախտավայր, Սուրբ Ավետարանի անբեկանելի վկայությամբ իսկ: Արցախը բնակված բնիկ հայերով, կը մնա «սրբորեն բեղուն» դրախտավայր ու երբեք դժոխքի չի վերածվիր... Կխոսենք հաջորդ հատվածում։

Մովսէս Ս. Հերկելեան
Արվեստագետ, դոկտոր, Պէյրութ
Պատրաստեց Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

24-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO