ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան: Այն խորհրդարանի երեկվա արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
«Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են եւ առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում: Այն ստորագրվել է 1989-ից, այժմ ուժի մեջ է 36 պետությունների համար»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ այս կոնվենցիայով պետությունները պարտավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման հետապնդման եւ կանխարգելման համար: Փոխնախարարի խոսքերով` կոնվենցիայի կետերով կարելի է պատասխանատվության ենթարկել նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում վարձկանների օգտագործման համար:
«Կոնվենցիային միանալով՝ 5-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել 1997 թ. այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ` սույն թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների՝ որպես վարձկանների օգտագործման առնչությամբ: Կոնվենցիան կարելի է օգտագործել նաեւ Թուրքիայի նկատմամբ, որը թեեւ չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն հանցակից կողմ է, որը մասնակցություն ունի վարձկաններին ֆինանսավորելու, հավաքագրելու, ուսուցանելու ու Ադրբեջան ուղարկելու հարցում»,- նշել է փոխնախարարը:
Կոնվենցիան վավերացվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով: 28-10-2020
|

փակել >>
|