Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հետո կվերադարձվի սարքին ու պիտանի վիճակում

Սեփականատիրոջից գույքը կվերցնեն պայմանագրով եւ ընդունման-հանձնման ակտով

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կառավարության որոշման երկու նախագիծ է շրջանառվում: Մեկը վերաբերում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերին ու կարգին (նշված հարթակում քննարկման վեջնաժամկետը նոյեմբերի 18-ն է): Այլ կերպ՝ արտակարգ դրությունն ամենեւին էլ չի ենթադրում, որ սեփականատիրոջից գույքը հենց այնպես կվերցնեն ու կօգտագործեն:
Բանն այն է, որ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությունն ապահովելու համար հաճախ անհրաժեշտություն է առաջանում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար ներգրավվել նաեւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցներ: Դրանք ներգրավելու դեպքում, ինչպես տեղեկանում ենք, պետք է տրամադրվի փոխհատուցում: Բայց հիմա կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաեւ այդ գույքի օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման
մեխանիզմները:
Կառավարության որոշման մեջ ասվում է, որ նշված գույքը կարող է օգտագործվել գույքի սեփականատիրոջ եւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջեւ կնքված պայմանագրի հիմամբ: Կլինի ընդունման-հանձնման ակտ, անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկական վիճակի մասին ակտ, որոնք կկազմվեն երկու օրինակից եւ կստորագրվեն գույքի սեփականատիրոջ եւ իրավասու պաշտոնատար անձի կողմից:
Ի դեպ, գույքն ու այլ միջոցները կվերադարձվեն տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում` տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին կամ ընդունման-հանձնման ակտին համապատասխան՝ իհարկե, հաշվի առնելով օգտագործման հետեւանքով դրանց բնական մաշվածության աստիճանը:
Որոշման նախագծում հստակեցվում է՝ «արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի եւ առողջության պահպանման, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման եւ ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գույքն ու այլ միջոցները կարող են օգտագործվել համարժեք փոխհատուցմամբ»:

Շահագործումից հանելուց հետո էլ կօգտագործվի

Կառավարության որոշման մեկ այլ նախագիծ, որի քննարկման վերջնաժամկետը վերոնշյալ հարթակում դարձյալ նոյեմբերի 18-ն է, ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Խոսքը վերաբերում է շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների օգտագործման կարգը սահմանելուն:
Նախ հասկանանք, թե ինչ ասել է շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների օգտագործում: Բացատրվում է այսպես. տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների կյանքի ցիկլի վերջին փուլ, որն իրենից ներկայացնում է կազմակերպատեխնիկական միջոցառումների եւ տեխնոլոգիական գործընթացների համակարգ, որի նպատակն է ֆիզիկապես մաշված լինելու, ռեսուրսները սպառելու, օգտագործման ժամկետը լրանալու պատճառով շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների ապամոնտաժումը, վերամշակումը, մշակումը՝ որպես երկրորդական նյութեր։ Իսկ տեխնիկական միջոցները ցանկացած տեսակի (մեխանիկական, էլեկտրական, էլեկտրամագնիսական, էլեկտրոնային) սարքերն ու սարքավորումներն են, որոնք տիեզերական համակարգերի բաղկացուցիչ մասեր են եւ ապահովում են դրանց բնականոն գործունեությունը շահագործման բոլոր փուլերում:
Շահագործումից հանվելուց հետո օգտագործման ենթակա են համապատասխան մակետները, հետազոտական եւ (կամ) փորձարկումային տեխնիկական միջոցները, որոնք շահագործումից հանվել են օգտագործման երաշխիքային ժամկետներն ավարտվելու պատճառով: Օգտագործման ենթակա են նաեւ վերակառուցման կամ հիմնանորոգման ընթացքում դուրս գրված տեխնիկական միջոցները, դուրս գրված տեխնիկական միջոցների նյութերը, դետալները, առանձին մասերը, արտադրական գործարաններում տեղակայված սարքավորումները:
Որպես ի՞նչ են օգտագործվելու նյութերը, դետալները, հանգույցները, առանձին մասերն ու կառուցվածքային տարրերը:
Դրանք, ըստ ԲՏԱ նախարարության, կարող են օգտագործվել իբրեւ արդյունաբերական արտադրանք եւ տնտեսության լայն սպառման ապրանքներ, վերանորոգման, արդիականացման կամ նոր արտադրության տեխնիկական միջոցներ, պահուստային արտադրանք եւ սարքեր: Եվ վերջապես՝ իբրեւ լաբորատոր սարքավորում՝ ուսումնական հաստատությունների եւ տիեզերական արդյունաբերության մասնագետների վերապատրաստման ուսումնական կենտրոնների համար:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

05-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO