Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


ԳԱԱ-ն կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմել է միջազգային գիտական հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ պատերազմը և հորդորել՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն իրենց երկրների կողմից: Այս մասին ասված է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության տարածած հաղորդագրությունում:
Շեշտելով, որ ուղերձի հիմքում ընկած են միայն հումանիստական մղումներ, ՀՀ ԳԱԱ-ն Արցախի Հանրապետության ճանաչումը դիտարկում է որպես Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացումը բացառելու միակ հնարավոր միջոց:
«Շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմն Արցախի և իր խաղաղ բնակչության դեմ: Անտեսելով հրադադարի հորդորները և բացահայտ հայտարարելով, որ իրենց վերջնական նպատակը Արցախը հայաթափելն է՝ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը շարունակում է հարձակումը Արցախի վրա՝ օգտագործելով միջազգային նորմերով արգելված տարբեր տեսակի ռումբեր ու սպառազինություն, մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից և Պակիստանից, ինչպես նաև վարձկան-ահաբեկիչներ Սիրիայից: Արցախում չի մնացել գեթ մեկ գյուղ, որ հրթիռակոծված չլինի: Կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասված է ուղերձում:
ԳԱԱ ներկայացուցիչները նշել են՝ չնայած բարձր մակարդակով հրադադարի վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրելուն, Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չի մնացել իր պարտավորություններին:
«Արցախի և ամբողջ հայ ժողովուրդը համառ ու անձնազոհ դիմադրություն է ցուցաբերում, սակայն Ադրբեջանը, օգտվելով նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սպառազինությունից, շարունակում է իր բարբարոսությունները: Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ տարբերակը և գործող մեխանիզմը: ՀՀ ԳԱԱ-ն ձեր ուշադրությունն է հրավիրում արդեն առկա հումանիտար աղետին և կոչ անում հորդորել ձեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես միակ հնարավոր միջոց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրակաացնումը բացառելու համար»,- նշված է միջազգային գիտական հանրությանն ուղղված ուղերձում:
Ուղերձն ուղարկվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Իրանի, Չինաստանի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Արգենտինայի, Սլովենիայի, Լեհաստանի, Աթենքի, Կիպրոսի, Իսրայելի, Լիսաբոնի, Ուկրաինայի, Ավստրիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Չեխիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Հնդկաստանի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Վրաստանի գիտությունների ակադեմիաներ, Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (IAAS), Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցություն (ALLEA), Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինք (ANSO), Թագավորական միություն, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն ցանց (ICRANet), Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիայի ակադեմիա (ASRT):
Հայաստանի գրողների միությունը նույնպես իր ձայնն է բարձրացրել՝ կոչով դիմելով մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին:
«Ազատատենչ Արցախի հողում սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ չնայած անհապաղ հրադադարի հաստատման կոչերին ու պահանջներին, շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի՝ նույն ուժով և ինտենսիվությամբ։ Վարձկան ահաբեկիչների, թուրքական հատուկջոկատայինների, ժամանակակից ամենամահաբեր զենքերի ու զինատեսակների կիրառմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ջանում է ամեն գնով հասնել պատմական Արցախը հայաթափելու, հազարամյա բնիկ ժողովրդին բնաջնջելու իր հրեշավոր նպատակին։
Ավելին՝ չկարողանալով իրականացնել բլից կրիգի իր ծրագիրը, սկսել է դիմել ամենաանմարդկային միջոցների՝ անխնա ռմբակոծելով Արցախի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, խաղաղ բնակչության դեմ կիրառելով միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ՝ կասետային, ֆոսֆորային ռումբեր, վիժեցնելով Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ, զոհվածների մարմինների, վիրավորների ու գերյալների փոխանակման մարդասիրական գործընթացը, որոնք օր օրի ավելի իրական են դարձնում մարդկային ու բնապահպանական աղետի բռնկումները տարածաշրջանում։
Նկատի ունենալով այդ ամենը, դիմում ենք աշխարհի բոլոր խաղաղասեր ու արդարասեր պետություններին, ժողովուրդներին և մտավորականներին՝ իրենց ձայնը բարձրացնելու Մեծ աղետի կանխման և բազմաչարչար Արցախի հողում խաղաղության հաստատման համար»,-ասված է հաղորդագրությունում:

05-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO