Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ՆԱԽԱԳԱՀ


Արցախի հայերը կռվում են նաեւ Եվրոպայի անվտանգության համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ եւ օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ եւ այցելելու են նաեւ Արցախ:
Հանդիպմանը նախագահին, մասնավորապես, հարցեր են ուղղվել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի, հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության դերի, սփյուռքի աջակցության մասին:
Պատասխանելով պատերազմ սկսելու մասին եվրոպացի լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. «Հայերը չեն սկսել այս պատերազմը, նրանք չեն սկսել հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը: Եվ կարիք չկա սա ապացուցել, քանի որ հայերը պատճառ չունեն պատերազմ սկսելսւ: Ինչպե՞ս կարող ես կառուցել դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, եկեղեցի, ապա պատերազմ սկսել: Սա տրամաբանական չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանն է Թուրքիայի հետ սկսել պատերազմը»:
Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի պնդումները, թե, իբր, իրենք ազատագրում են իրենց տարածքները, իրականում միջազգայնորեն ընդունված այլ ձեւակերպում ունի եւ կոչվում է «էթնիկ զտում», քանի որ նրանք ձգտում են վերցնել տարածքը՝ ոչնչացնելով հազարամյակներով այնտեղ բնակվող էթնիկ հայերին. «Նրանք հիմա ոչնչացնում են դպրոցներ, հիվանդանոցներ, անմարդկային արարքներ են իրականացնում՝ ոչնչացնելով նաեւ մարդկային կյանքեր՝ տարեցների, երեխաների, երիտասարդների»:
Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան լիակատար ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով մի շարք, այդ թվում՝ էթնիկ եղբայրության, միջազգային ենթակառուցվածքների պաշտպանության գործոններով: Մինչդեռ իրականում Թուրքիայի նպատակը տարածաշրջանում հաստատվելն է եւ նույն այդ միջազգային ենթակառուցվածքները կառավարելը. «Այդքան մերձենալով Թուրքիայի հետ՝ Ադրբեջանը կորցնում է ինքնիշխանության մի մասը: Ավելի ու ավելի շատ են փաստերն այն մասին, որ Բաքվում որոշումներն ընդունվում են Թուրքիայի խորհրդով»:
Միաժամանակ Հայաստանի նախագահն ընդգծել է, որ պետք է տարանջատել Թուրքիայի ժողովրդին եւ Թուրքիայի կառավարությանը. «2007 թվականին, երբ այս կառավարությունն այդքան ուժեղ չէր, եւ Թուրքիան այլ երկիր էր, հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքը Ստամբուլում սպանվեց իր խմբագրատան դիմաց: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր թուրքեր դուրս եկան փողոց եւ հայտարարեցին, որ իրենք Հրանտ Դինքն են: Ես խոսում եմ Թուրքիայի ներկայիս կառավարության ու նրա քաղաքականության մասին»:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը: «Այժմ սա պատերազմ է ոչ միայն մեր ժառանգության, մշակույթի, գոյատեւման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, -ասել է Արմեն Սարգսյանը: -Լեռնային Ղարաբաղի հայերն ինչ-որ առումով կռվում են նաեւ Եվրոպայի անվտանգության համար: Եթե մենք այսօր չդադարեցնենք Թուրքիայի հավակնությունները Ադրբեջանում, եւ Թուրքիան կառավարի Ադրբեջանը, մենք կունենանք մի իրավիճակ, երբ Եվրոպան եւս կտուժի:
Կարծում եմ, որ եթե Թուրքիայի ներգրավվածության գործոնը չլիներ, Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը հրադադար կունենային: Ամեն անգամ հրադադարը խախտվել է ոչ թե հայկական, այլ հակառակորդի կողմից: Ես՝ որպես հանրապետության նախագահ, կարծում եմ, որ ռազմական լուծում չկա»:
Պատասխանելով հարցին, թե այս դժվարին օրերին ինչն է հուսադրում իրեն՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Երբ խոսում ես հույսի մասին, թվում է, թե չգիտես՝ ինչ ես անում եւ միայն հույս ունես: Ես ամեն օր տքնաջան աշխատում եմ, գիտեմ՝ ինչ եմ անում եւ վստահ եմ, որ, ի վերջո, Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է: Երեսուն տարի առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ, մեր միջազգային շատ գործընկերներ ասում էին, որ Արցախի հայերը պետք է դադարեցնեն կռվելը, քանի որ Ադրբեջանը մեծ է եւ ունի Թուրքիայի աջակցությունը: Սակայն 1994 թվականին նույն մարդիկ ինձ ասում էին, որ Հայաստանը Կովկասում ունի ամենահզոր բանակը: Ուստի հույսով չեմ ապրում, այլ տքնաջան աշխատում եմ այդ հաղթանակի համար»:
Ի պատասխան սփյուռքի դերի եւ նրա աջակցության մասին հարցի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի ուժը ողջ հայ ժողովուրդն է. «Տարիներ առաջ եւ այսօր եւս ինձ նույն հարցն են տալիս, թե ի՞նչն էր, որ 1990-ականների սկզբին հայերին բերեց հաղթանակի, ի՞նչ ունեին նրանք: Նրանք զենք, էներգետիկ ռեսուրսների մեծ թվաքանակ չունեին, իսկ ի՞նչ ունեին: Իմ պատասխանը հետեւյալն է՝ մենք ունեինք մեկս մյուսին: Եվ դա է ամենահզոր բանը, որ կարող ես ունենալ: Մարդկային արժեքն է, որ միշտ էական է: Դու կարող ես ունենալ ամենամեծ բանակը, ամենաշատ գումարը, սակայն եթե չունենաս մարդկանց, որոնք միասնական հավատում են ինչ-որ բանի, ապա երբեք չես հաղթի: Երեսուն տարի առաջ մենք ունեինք մեկս մյուսին, եւ այսօր եւս այդպես է: Հիմա էլ մեկս մյուսին ունենք՝ Արցախի հայերը, այստեղի հայերը եւ սփյուռքի հայերը, կապ չունի՝ նրանք 8, 10, թե 12 մլն են»:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր սփյուռքում ջանքեր են ներդրել Հայաստանին, Արցախին աջակցելու համար: «Եթե ցանկանում եք ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին՝ կառուցելու, այլ ոչ թե պատերազմի համար, դա արեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Սփյուռքի ներուժը շատ ավելի մեծ է: Մեզ անհրաժեշտ են կազմակերպվածություն, կարգապահություն, նվիրվածություն, քանի որ մյուս բոլոր բաղադրիչներն առկա են: Հույս եմ հայտնում, որ այս պատերազմը հաղթելով, մեր հայրենիքը պաշտպանելով եւ թույլ չտալով եւս մեկ ցեղասպանության իրականացում՝ մենք վերջապես կհասկանանք Սփյուռքի ուժը, որը ներառում է նաեւ Հայաստանի եւ հայերի բարեկամներին: Մենք ունենք նաեւ իսկական ընկերների աջակցությունը, որոնք հայեր չեն, սակայն մեզ հետ կիսում են մարդկային արժեքները,-ասել է Հայաստանի նախագահը: -Մեր դեպքում պատերազմի հաղթանակը ագրեսիա չէ, ուրիշների հողը զավթել չէ, դա մեր, ձեր տան պաշտպանությունն է: Օգնեք մեզ պաշտպանել մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր հավատքը, մեր ժառանգությունը»:

05-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO