Ծախսերի կրճատումը նպատակահարմար չէ
Կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելու կողմնակիցը չէ, ամեն ինչ կփորձի անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի՝ տնտեսական աճը վերականգնելու համար, սակայն վերաբաշխումներ կատարելը չի բացառում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը նշել է՝ նկատի ունենալով, որ երկիրը համավարակային եւ պատերազմական իրավիճակի մեջ է, կարծում է, որ ծախսերը պետք է լինեն ավելի խնայողական: «Եվ դա առաջին հերթին վերաբերում է վարչական ծախսերին, աշխատակազմերին, որտեղ լինում են ծախսեր ինչ-որ միջոցառումների, թանկարժեք գնումների համար»,- ասել է պատգամավորն ու հարցրել, թե նախատեսվո՞ւմ են, արդյոք, էական կրճատումներ, խնայողություններ՝ այդ գումարներն այլ բնագավառներ ուղղելու համար:
Նախարար Ջանջուղազյանը չի համաձայնել պնդման հետ՝ նշելով, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է: «Ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ վերականգնմանը նպաստող միջավայր ձեւավորելու տեսակետից ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ»,- նշել է նա ու հավելել՝ միջազգային մամուլը, հեղինակավոր կազմակերպություններն էլ փաստում են, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, վերականգնում ապահովելու ճանապարհը ծախսերի ընդլայնումն է:
Ջանջուղազյանը հիշեցրել է, որ նույնիսկ 2020-ի բյուջեում երկու անգամ կատարված փոփոխություններով ծախսերի կրճատում չեն առաջարկել: «Իսկ 2021-ի համար մենք ծախսերի երկու խմբի դեպքում էլ կիրառել ենք այն մոտեցումը, ինչը ենթադրում է, որ հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից լավագույնը կլինի: Ամեն ինչ պետք է փորձենք անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի, քանի որ գիտակցում ենք, որ նաեւ դա է տնտեսական աճը վերականգնելու: Հակառակ դեպքում կարող ենք այնպիսի գործողություններ անել, որոնք ավելի կխորացնեն խնդիրը»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ծախսերում վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություն կլինի՞, Ջանջուղազյանը շեշտել է, որ դա տեղի է ունենում այսօր, եւ ակնհայտ է, որ այդպիսի անհրաժեշտություն կարող է առաջանալ նաեւ հաջորդ տարի: 05-11-2020
|

փակել >>
|