Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ռազմական դրության ժամանակ հարկային արտոնությունը՝ միայն 9 ապրանքախմբի մասով

ՊԵԿ-ը պատրաստակամ է օժանդակելու հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց

Գործադիրը հոկտեմբերի 19-ին հավանություն տվեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրինագծին, հոկտեմբերի 21-ին այն արդեն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում էր։ Հենց նույն օրն էլ օրենքն ընդունվեց, որն ուժի մեջ մտավ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա, եւ որով սահմանված հարկային արտոնությունների մասին «ՀՀ»-ն խոսել է արդեն:
Բայց այս օրերին թերթի խմբագրություն ստացվող զանգերից պարզ դարձավ, որ երբ խոսքը ոչ թե կազմակերպությունների, այլ անհատ ձեռնարկատերերի եւ (կամ) ֆիզիկական անձանց մասով է, թյուրըմբռնումներ են առաջացել։ Տարակարծությունների տեղիք չտալու համար «ՀՀ»-ն այժմ որոշ պարզաբանումներ կներկայացնի՝ մեջբերելով նաեւ այն ապրանքատեսակների ցանկը, որոնց մասով կիրառվում են համապատասխան կարգավորումները։
Եվ այսպես՝ հարկային արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումներին։
Ըստ այդմ՝ ինչպես տեղեկացնում է պետական եկամուտերի կոմիտեն, ռազմական դրության ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետություններից կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցիզային հարկից եւ բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են միա՛յն վերոնշյալ նախարարություններին։
Անհատույց (նվիրատվությամբ) մատակարարման գործարքներին վերագրվող ձեռք բերումների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման՝ ԱԱՀ վճարողներն այդ ձեռք բերումների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումներ կամ վերաձեւակերպումներ չեն կատարում։ Ապրանքների անհատույց մատակարարումների փաստը հավաստվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից սահմանված կարգով դուրս գրված` ստացող նախարարության կողմից վավերացված հաշիվ վավերագրերով, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մասով՝ կողմերի միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով։ Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ռազմական դրության ժամանակահատվածում նշված 5 նախարարությանն անհատույց մատակարարվող դրոշմավորման ենթակա ապրանքներն ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չեն: Ռազմական դրության ժամանակահատվածում դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում անհատույց մատակարարումների փաստը հավաստող փաստաթղթում։
Գանք այն ապրանքատեսակներին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ բնապահպանական հարկից։ Կառավարությունն արդեն հաստատել է այդ ցանկը, եւ խոսքը 9 ապրանքախմբի մասին է. 1. պարենային ապրանքներ, ծխախոտ, 2. դեղագործական եւ քիմիական արդյունաբերության արտադրանք, պլաստմասսե եւ ռետինե արտադրանք, 3. կաշվե, փայտե եւ տեքստիլ արտադրանք, 4. կերամիկական եւ ապակե արտադրանք, 5. ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված արտադրանք, գործիքներ, 6. մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ, դրանց մասերը, 7. գործիքներ եւ սարքեր, այդ թվում՝ օպտիկական, բժշկական, դրանց մասերը, 8. զենք եւ զինամթերք, դրանց մասերը եւ պարագաները, 9. այլ արդյունաբերական ապրանքներ, այդ թվում՝ կահույք, անկողնային պարագաներ, լուսավորության սարքեր, հավաքովի կոնստրուկցիաներ։
Հստակեցնենք՝ այսուհետ ա՛յս ապրանքատեսակների մասով պետք է կիրառվեն նշված կարգավորումները, իսկ մինչ այս ցանկի սահմանումը կիրառվել են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ առողջապահության նախարարություններին անհատույց մատակարարված բոլոր ապրանքների մասով։
ՊԵԿ-ը տեղեկացնում է նաեւ, որ ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով մինչեւ ապրանքները ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացվեն` ա/ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն, բ/ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ներմուծման հարկային հայտարարագիր կառավարության փետրվարի 13-ի որոշմամբ սահմանված ակնհայտ առեւտրային չափաքանակները գերազանցող ապրանքների մասով։
Ի դեպ, ապրանքների ներմուծման մասով արտոնության կիրառումը հիմնավորելու նպատակով հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրին անհրաժեշտ կլինի կցել հարկ վճարողի կողմից սահմանված կարգով դուրս գրված՝ ստացող նախարարության կողմից վավերացված հաշվարկային փաստաթուղթը: ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց աշխատանքային կարգով օժանդակել՝ արտոնության կիրառման շրջանակում հայտարարագիր ներկայացնելու կարգի ու պայմանների հետ կապված բոլոր հարցերում:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

06-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO