Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գյուղոլորտի վարկերի ծավալը մոտ 100 մլրդ դրամ է

Հայաստանում կառավարության կողմից սուբսիդավորմամբ տրամադրված գյուղացիական վարկերի ընդհանուր ծավալը տարեվերջի դրությամբ կազմում է մոտ 100 մլրդ դրամ: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«2020-ի վերջի դրությամբ վարկային պորտֆելը, որ կառավարության կողմից սուբսիդավորման առարկա է տնտեսության մեջ, կազմում է մոտ 100 մլրդ դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ պետությունը գյուղանտնտեսության ոլորտում շարունակում է ընդհանուր նշանակության ծրագրերի վարկերի սուբսիդավորումը: Դրանք 3-15 մլն դրամ մեծությամբ գյուղատնտեսական վարկերն են:
«2020-ին համավարակով պայմանավորված՝ մենք ներդրեցինք նաեւ մեկ բաղադրիչ՝ մինչեւ 1 մլն դրամանոց վարկերը, որոնք անվանում ենք միկրովարկեր: Դրանք նույնպես սուբսիդավորվեցին կառավարության կողմից: Եվ ես ուզում եմ ասել, որ շատ մեծ նշանակություն ունեցան տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ակտիվությունը բավարար մակարդակի վրա պահելու համար»,- ասաց նախարարը:
Տարեսկզբից մինչեւ մարտ, երբ կառավարությունը դեռեւս չէր ներդրել համավարակի դեմ հատուկ պայքարի նպատակով աջակցության պորտֆելը, կար վարկավորում մոտ 7 մլրդ դրամի չափով: «Երբ երկրորդ եռամսյակից սկսած ներդրվեց համավարակի դեմ պայքարի աջակցության ծրագիրը, դրանից հետո մինչեւ այժմ բանկերի կողմից ֆինանսավորվել են 50 մլրդ դրամի վարկեր, որոնք ամբողջությամբ տոկոսային մասով սուբսիդավորվում են կառավարության կողմից: Այդ 50 մլրդից 13-ը միկրովարկերն են: Դրանք այն 1 մլն դրամանոց վարկերն են, որ գյուղացիական տնտեսությունները կարողացան սուբսիդավորման եղանակով ստանալ եւ օգտագործել իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»,-նշեց Տիգրան Խաչատրյանը:

07-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO