Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Խաղողի բերքատվությունն աճել է շուրջ 30 տոկոսով

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշը մինչեւ տարեվերջ ավելի կբարելավվի, խաղողի բերքատվությունը նախորդ տարվա համեմատությամբ մոտ 30 տոկոսով բարձր է եղել:
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ վիճակագրության կոմիտեն արդեն հրապարակել է 9 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը: «Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք ունենք դրական միջակայքում գտնվող տնտեսական ակտիվություն՝ գյուղատնտեսության բանագավառում՝ 0.5 տոկոսով բարձր, քան նախորդ տարվա նույն ժամանակում: Մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կբարելավվի»,- շեշտեց Խաչատրյանն ու ներկայացրեց սպասվող բարելավման պատճառը:
Խաղողի հետ կապված վիճակագրությունը հիմնականում ամփոփվում է չորրորդ եռամսյակում: Նախարարը նշեց, որ խաղողի հետ կապված՝ այս տարի առանձնահատուկ իրավիճակ էր: Տարբեր գնահատականներով՝ առնվազն 25-30 տոկոսով ավելի բարձր բերքատվություն է եղել, քան նախորդ տարվա ընթացքում: «Գրեթե ամփոփեցինք խաղողի մթերման ամբողջ ընթացքը: Մթերված խաղողի քանակը նույնպես վկայում է, որ դա նախորդ տարվա նկատմամբ առնվազն 30 տոկոսով ավելի մեծ քանակություն էր կազմում»,-նշեց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ դժվար էր համավարակի պայմաններում, երբ վերամշակող ձեռնարկությունների իրացման ծավալներն էապես նվազել են: «Կառավարության կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ առանձին տեղերում առանձին դժվարություններով, բայց հնարավոր եղավ ամբողջ գործընթացը կազմակերպել եւ հասցնել ավարտին»,- ասաց նախարարը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբերին 6.6 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5 տոկոսով:

07-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO