Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Իրանի ժամանակակից աստղագիտության մայրը

Նա Արեւ անունով աղջիկ ուներ եւ Լուսին անունով տղա

Մեր բարեկամ երկրի՝ Իրանի գիտության ջահակիրներից մեկը դարձած Ալենուշ Տերյան հայուհու մասին այս նյութը գրելիս ակամայից հիշեցի Գեւորգ Էմինի բանաստեղծական այն տողը, երբ ասում է՝ «Ձեզ ով էր ասում մեզ այնքան սեղմեք, որ ակամայից ադամանդ դառնանք…»: Հիրավի, այդպես է, քանզի մոլորակով մեկ, թերեւս, չլինի այնպիսի երկիր, որի կենսական երկնակամարում չի ճառագել հայոց հանճարի աստղը՝ սկսած վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը: Ցրվել է ու ճառագել ճակատագրի անկասելի բերումով:
Այդպիսի մի ադամանդ է «Իրանի աստղագիտության մայրը», «Իրանի Արեւային մայրը» տիտղոսներին արժանացած Ալենուշ Տերյանը:
Հռչակավոր հայուհին ծնվել է 1920 թ. Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ծնողներն ուսյալ մարդիկ էին. հայրը, որ սովորել էր Մոսկվայի համալսարանում, Նոր Ջուղայից էր, գրող, նրա ջանքերով են հայեցի շունչ առել մեծն Ֆիրդուսու ստեղծագործությունները, անմահ «Շահնամեն»: Դրանք տպագրվել են նրա «Արիզադի պոեզիայի հավաքածու» գրքում: Կյանքի վերջին քսան տարիներին ծառայել է որպես իրանական «Սեփահ» բանկի տնօրեն: Մայրն ուսանել էր Շվեյցարիայում, ֆրանսերենի քաջիմաց ուսուցչուհի էր: Ամուսինները կատարելապես տիրապետել են ֆրանսերենին, հայերենին, պարսկերենին: Լինելով մտավորականներ՝ խորապես գիտակցում ու կարեւորում էին ուսման դերն իրենց ուսումնատենչ ու աչքաբաց դստեր կյանքում:
Նախնական կրթություն ստանալով՝ Ալենուշն ուսումը շարունակում է Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետում: Բուհի ամեն մի անկյունում խոսում էին հայ ուսանողուհու աննախադեպ հաջողությունների մասին: Շուտով նա ուսումը Ֆրանսիայում շարունակելու հրավեր է ստանում, այդ ուրախալի առիթով դիմում է բուհի հեղինակավոր իր դասախոսին, որ օգնի կրթաթոշակ ստանալու հարցում, սակայն վերջինս մերժում է աղջկան՝ ասելով, որ նա, որպես կին, արդեն իսկ մեծ հաջողությունների է հասել, բավական է: Բանն այն է, որ Ալենուշը1947-ին ավարտել էր բուհը եւ աշխատանքի անցել ֆիզիկայի լաբորատորիայում, մեկ տարի անց ստանձնել դրա ղեկավարման պաշտոնը: Ոչ ոք, սակայն, չի կարողանում կանխել նպատակամետ հայուհուն. գումար է խնդրում հորից եւ մեկնում Փարիզ, սովորում Սորբոնի համալսարանի մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում: Այստեղ գրկաբաց են ընդունում նրան: Այնպես է փայլում իր գիտելիքներով, որ հռչակավոր բուհի ղեկավարությունն առաջարկում է մնալ եւ դասավանդել Սորբոնում: Ա. Տերյանը հրաժարվում է այդ շահեկան առաջարկից, վերադառնում Իրան եւ աշխատանքի անցնում մայրաքաղաքի համալսարանում՝ դասավանդելով թերմոդինամիկա:
1959-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը կրթաթոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին՝ Արեւային ֆիզիկայի աստղադիտարանում սովորելու համար: Ալենուշն արժանանում է այդ կրթաթոշակին: Գերմանիայում չորսամսյա ուսուցումից հետո կրկին վերադառնում է հայրենիք, որտեղ իրեն գեղեցիկ անակնկալ էր սպասում՝ արժանանում է պրոֆեսորի կոչման՝ փաստորեն, դառնալով այս հնամյա երկրի առաջին կին պրոֆեսորը: Դեպի գիտության բարձունքներ տանող դժվարին ճանապարհն հաղթահարված էր: Մի քանի տարի անց արդեն մեծ ճանաչում ունեցող աստղաֆիզիկոսին ընտրում են Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ 1969 թվականին նշանակում համալսարանի արեւային ֆիզիկայի հետազոտությունների խմբի ղեկավար: Ավելի ուշ աշխատանքի է անցնում արեւային աստղադիտարանում, որի ստեղծման եւ զարգացման գործում անուրանալի են նրա ներդրումները, նրա ավանդը ոչ միայն գիտական հայտնագործությունների առումով, այլեւ իրանական աստղաֆիզիկոսների մի քանի սերունդների կրթման գործում: Նրա շնորհիվ բազմաթիվ իրանցի կանայք համարձակություն են ձեռք բերում եւ ամենատարբեր ասպարեզներում սկսում զբաղվել գիտությամբ:
Իրանում առաջին կին աստղաֆիզիկոս պրոֆեսորը, առաջին արեւային աստղադիտարանի հիմնադիրը այդպես էլ ընտանիք չի կազմել, քանի որ վստահ էր, որ ծնվել էր իրեն գործին նվիրելու համար: Սակայն սիրել է կրկնել, որ ինքն անզավակ չէ՝ Արեւ անունով աղջիկ եւ Լուսին անունով տղա ունի:
Ինը տասնամյակ ապրած տաղանդավոր հայուհու երակներում հոսող արյունը ծերունական տարիքում նրան մղել է հայասիրական հուզիչ քայլի՝ բարեշուք իր բնակարանը կտակել է Ջուղայի հայերին եւ այն հայ ուսանողներին, ովքեր հարմար կացարան չեն ունեցել: Նվիրաբերելով իր տունը՝ Ալենուշ Տերյանը կյանքի մնացյալ օրերն ու տարիներն անցկացրել է Թեհրանի Թոհիդ ծերանոցում, որտեղ եւ դադարել է բաբախել մեծ հայուհու աստղատենչ սիրտը:
Հավելենք, որ նրա վաստակը բարձր է գնահատվել. Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը վաստակաշատ աստղաֆիզիկոսին պարգեւատրել է երկրի բարձր շքանշաններով ու մեդալներով, մահճակալին գամված՝ արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի: Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագիրը նրան ճանաչել է որպես գիտության մնայուն դեմք, իսկ 2003-ին «Դեպի արեւ» անվամբ վավերագրական ֆիլմ է ստեղծվել՝ գալիք սերունդներին ի ցույց անելու անխոնջ հայուհու վաստակն ու նվիրումը մեր բարեկամ երկրին:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

10-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO