Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հայ-եզդիական բարեկամության մերօրյա դրվագները

Մեր ժողովուրդները պայքարում են ընդդեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչության

Այս օրերին Արցախում հայերի հետ կողք կողքի մարտնչում են նաեւ Հայաստանի եզդի քաղաքացիները։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ի երեկոյան Ակնալիճ գյուղի եզդիական սրբատեղիում հավաքվել էին եզդիները ջոկատ կազմավորելու եւ Արցախ մեկնելու նպատակով: Ներկայումս արդեն երկրորդ ջոկատն է մեկնել առաջնագիծ, իսկ երրորդը հավանաբար կկազմավորվի առաջիկայում։
Հայերն ու եզդիները դարեր շարունակ ապրում եւ պայքարում են համատեղ ընդդեմ ցանկացած ոտնձգության։ Պատմական վկայությունները այդ մասին բազմաթիվ են. նրանք մեր կողքին են թե այսօր, թե 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ, ինչպես նաեւ Արցախյան գոյամարտի տարիներին։ Ուսուբ բեկի եւ Ջհանգիր աղայի գլխավորությամբ եզդիների հեծյալ ջոկատները մասնակցել են Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտերին։ Ջհանգիր աղա Խատիֆովը մասնակցել է նաեւ Կարսի եւ Սարիղամիշի մարտերին։
«Թշնամու՝ թուրք խուժանի ձեռագիրը չի փոխվել. ինչպես հարյուր տարի առաջ էր փորձում ցեղասպանություն իրականացնել, հիմա էլ՝ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում է փորձում վարձկան-ահաբեկիչների միջոցով նույն ձեռագրով հայերի հարցը լուծել։ Իհարկե, մենք 100 տարի առաջվա ժողովուրդը չենք, այսօր մենք կարողանում ենք հասկանալ եւ լուծում տալ մեր առջեւ ծառացած խնդիրներին։ Տվյալ պարագայում լավ գիտակցում ենք, թե ինչպես ենք պատժելու այդ հրոսակախմբերին եւ ահաբեկչական խմբավորումներին՝ հետ ուղարկելով արդեն նրանց դիերը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը։
Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորն օրեր առաջ հայտարարել էր, որ եթե Ադրբեջանն իր ազգային փոքրամասնություններին ստիպելով է մղում առաջնագիծ, ապա Հայաստանի եզդիներն ինքնակամ են մեկնում պաշտպանելու «ընդհանուր սուրբ հողը, հայրենիքը, որի ամեն սանտիմետրը եզդիների համար սուրբ է ու թանկ»: «Հայաստանում ապրող եզդիներով կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ կյանքի ու ապրելու իրավունքի համար մղվող այս պայքարում»,-վստահեցնում է նա։ Բաքոյանը Ադրբեջանի կողմից կռվող վարձկան ահաբեկիչներին հիշեցրել է, որ եզդիները պարտք ունեն 2014-ին Սինջարում եզդիների ցեղասպանության համար, որը տալու են մարտի դաշտում:
Եզդի ժողովուրդը հայերի կողքին է ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ այս օրերին եզդիական սփյուռքը նյութական, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մեր բանակին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Արդեն իսկ շտապ օգնության մեքենաներ են փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք եւ առաջնագծի համար անհրաժեշտ այլ պարագաներ։ «Դա շարունակական բնույթ է կրում եւ ինտենսիվությունը չի մարում»,-ընդգծեց զրուցակիցս։
Բոլոր այն պետություններում, որտեղ հայ համայնքը բողոքի ձայն է բարձրացնում, հայկական դրոշի կողքին մշտապես կարելի է տեսնել եզդիական դրոշը։ Բաքոյանի խոսքով, Միացյալ Նահանգներում, եվրոպական ցանկացած երկրում կամ այլուր եթե որեւէ բողոքի ակցիա է կազմակերպվում, ապա դրանում առանց բացառության լուրջ մասնակցություն են ունենում նաեւ եզդիները։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

10-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO