Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու «HART» բարեգործական կազմակերպության փոխտնօրենը եւ երկու լրագրողներ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի եւ Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների վրա։
Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում արձանագրված սպանություններն ու պատճառված վնասները։
«Ադրբեջանական հարձակումները համացանցում ուղեկցվում են ատելության խոսքով հայերի նկատմամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ գերիների տեսանյութերն ու հայկական կողմի զոհերի լուսանկարները տարածվում են համացանցում՝ դառնալով ատելության խոսքի խորացման եւ խրախճանքի թեմա»,-նշել է մարդու իրավունքների պաշտպանը՝ եզրահանգելով, որ ադրբեջանական կողմի վերջնանպատակն էթնիկ զտումն է Արցախում։
Պատվիրակությանը ներկայացվել են ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետեւանքները, ինչի վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց։
Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել Արցախում եւ Հայաստանում իրավիճակի մանրամասն ներկայացման համար եւ ցանկություն արտահայտել հնարավորության դեպքում այցելել Արցախ՝ տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը:

10-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO