Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն

Բացակա ուսուցիչ ունեցող դպրոցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձեւաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ: ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ այդ նպատակով «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության հիման վրա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման եւ առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում, նախապես իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հատատությունների ընտրության եւ այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Առանձնացվել են այն բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որեւէ առարկա չի դասավանդվում, կամ այն անցկացնում է այդ առարկան հինգ տարուց պակաս դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը։
Երեւանի եւ Տավուշի մարզի ուսումնական հաստատություններն ի սկզբանե չեն դիտարկվել, քանի որ Երեւանի դպրոցներում չկան ուսուցիչների բացակայության պատճառով չդասավանդվող առարկաներ, իսկ Տավուշի մարզի միջնակարգ եւ հիմնական հանրակրթական ուսումնական հաստատությունները նախատեսվում է համալրել անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության» փորձնական դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Արդյունքում հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով վերազինման նպատակով ընտրվել են մարզային 101 ուսումնական հաստատություններ։ Ուսումնասիրելով դրանցում առկա համակարգչային սարքավորումների քանակը եւ ձեռքբերման ժամանակահատվածը հեռավար ուսուցման որակն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով բոլոր հաստատություններին կտրամադրվի արդի համակարգչային սարքավորումների մեկ ամբողջական փաթեթ (մեկ համակարգիչ, մոնիտոր, անխափան սնուցման սարք, վեբ տեսախցիկ, բարձրախոս, միկրոֆոն, բազմաֆունկցիոնալ սարք, պրոյեկտոր, եռաոտանի), որը լավագույնս կապահովի բոլոր սարքավորումների համատեղելիությունը եւ համակարգի անխափան գործարկումը։
Հաշվի առնելով, որ ավագ դպրոցները շատ ավելի են հագեցած համակարգչային սարքավորումներով եւ կարող են տեղերում հանդես գալ որպես մենթոր դպրոցներ, հեռավար կրթություն իրականացնելու նպատակով՝ 99 ավագ դպրոցների կտրամադրվի նաեւ մեկական կոնֆերանս տեսախցիկ: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ներկայում հիմնանորոգվող 8 ավագ դպրոցի կոնֆերանս տեսախցիկ կտրամադրվի հաջորդ տարի:
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է հեռավար ուսուցման համալիր էջում՝ https://icttraining.armedu.am, ինչպես նաեւ շուրջ 3000 մանկավարժի համար իրականացվել են ՏՀՏ վերապատրաստումներ։

10-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO